ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 13-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Երախտագիտության մեդալով պարգևատրվել է Մարիամ Արշակի Տոնյանը:
Հարյուրամյա կինն իր կյանքի մոտ ութսուն տարիներին աշխատել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
Նրա երկարամյա ու բեղմնավոր աշխատանքային գործունեությանն ավելի վաղ անդրադարձել էր նաև Հանրային հեռուստաընկերությունը: