ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 14-18-ը` կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է «Հրդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Այսօր անձրևային եղանակ կլինի Հայաստանի բոլոր մարզերում։
Երևանում նույնպես առաջիկա օրերին կարճատև անձրև կտեղա հատկապես կեսօրից հետո։ Անձրևը կուղեկցվի ամպրոպով, որի ընթացքում քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի։
Այսօր` հունիսի 14-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +29-ից +31 աստիճան, իսկ գիշերը կտատանվի 17-19 աստիճանի սահմանում։