ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից մահացել է զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Հիշեցնենք` հունիսի 1-ին հակառակորդի արձակած կրակոցից զոհվել էր 2000թ. ծնված Սիփան Մելքոնյանը։