ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում առաջիկա օրերին` մինչև հունիսի 16-ը, կեսօրից հետո կարճատև անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Անձրևը կուղեկցվի ամպրոպով, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վ–ի։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 12-16-ը` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի -32 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի 17-19 աստիճանի սահմանում։