ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Բալասանյանը պաշտոնից ազատվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով։
Նա ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, Արցախի հերոս։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել էր Արթուր Աղաբեկյանը։
Վիտալի Բալասանյանն ավելի վաղ ասել էր, որ եթե ժողովուրդն աջակցի իրեն, ապա անպայման իր թեկնածությունը կներկայացնի Արցախի նախագահի` 2020 թվականին կայանալիք ընտրությունում։