00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ի ներսում ավտոարդյունաբերության զարգացումը Հայաստանին էլ է պետք. Խաչատրյան

© Sputnik / Asatur YesayantsПункт регистрации транспортных средств в Ереване
Пункт регистрации транспортных средств в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեքենաներ ներկրողները բողոքում են, որ ԵԱՏՄ–ի համար միասնական սակագնի անցնելուց հետո Հայաստան կներկրվեն «խորհրդային նմուշի հին մեքենաները»։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանը կարող է թարմացնել իր ավտոպարկը նաև Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրած տրանսպորտային միջոցների հաշվին։ ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Пункт регистрации транспортных средств в Ереване - Sputnik Արմենիա
Կարճատև հաճու՞յք. ի՞նչ է սպասում Հայաստանից մեքենա գնող ղազախստանցիներին

Նախարարին հարցրին` արդյո՞ք կարելի է որոշ ժամանակով հետաձգել երրորդ երկրներից մեքենաներ ներկրելու համար միասնական մաքսատուրքը։ 2020 թվականից Հայաստանն անցնելու է մեքենաների համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի։ Հին ավտոմոբիլների (7 և ավելի տարեկան) համար այն մի քանի անգամ կաճի։ Իսկ Հայաստան ներկրվող մեքենաների ավելի քան 90%–ը հին ու էժան մեքենաներ են։ Մեքենաներ ներկրողները բողոքում են, որ միասնական սակագնի անցնելու հետո «խորհրդային նմուշի հին մեքենաներ» են ներկրելու։

Նախարարը կտրականապես հերքեց այդ պնդումը։ Նա նշեց, որ ԵԱՏՄ տարածքում «խորհրդային հին մեքենաներ» չեն արտադրվում։ Խաչատրյանը կարծում է նաև, որ ավտոարդյունաբերության զարգացումը ԵԱՏՄ–ի ներսում կառույցի անդամ բոլոր երկրների համար մուլտիպլիկատիվ տնտեսական ազդեցություն կունենա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ասաց, որ մեքենաների ներկրման թեման շատ բազմակողմանի է և պետք է մանրակրկիտ քննարկվի։

Электромобиль Nissan - Sputnik Արմենիա
Փաշինյանի առաջարկի իրական գինը. մեքենայի թանկն է լա՞վ, թե՞ էլեկտրամոբիլի էժանը

«Եկեք չթաքցնենք` ՀՀ քաղաքացիները շահագրգռված են, որ ցածր սակագներով մեքենաներ բերեն Հայաստան ու վաճառեն նաև ԵԱՏՄ–ի այլ երկրներում։ Այդ և բազում այլ հարցեր կարելի է մանրամասն քննարկել ու փոխշահավետ լուծումներ մշակել», – ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք` 2020 թվականից կառավարությունը պատրաստվում է նվազեցնել ֆիզիկական անձանց կողմից ներկրվող մեքենաների (ցանկացած) հարկը։ Նրանցից ոչ թե 20% ԱԱՀ են վերցնելու, այլ 1% եկամտահարկ։

Հայաստան ներկրվող մեքենաները թիվը տարեցտարի ավելանում է։

Լրահոս
0