00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի առաջարկի իրական գինը. մեքենայի թանկն է լա՞վ, թե՞ էլեկտրամոբիլի էժանը

© Sputnik / Asatur YesayantsЭлектромобиль Nissan
Электромобиль Nissan - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունն առաջարկում է դուրս գալ 20–րդ դարի ավտոմեքենաներից ու տեղափոխվել 21-րդ դարի էլեկտրամոբիլ։ Sputnik Արմենիան պարզել է, թե ինչ արժե Փաշինյանի առաջարկն ու որքանով է այն հարմար շարքային հայաստանցիների գրպանին։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Տուրքը թանկ է, էլեկտրամոբիլ ներկրեք. անցնող շաբաթվա ընթացքում կայացած ամփոփիչ ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես փարատեց ավտոմեքենաների թանկացումից անհանգստացած քաղաքացիներին։

Тигран Товмасян у собственноручно собранного автомобиля Хищник - Sputnik Արմենիա
Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

Բանն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը։ Եթե այսօր 1,5-1,8 լիտր շարժիչի ծավալով, 7 և ավելի տարեկան շահագործված մեքենաները Հայաստան են հասնում 3 – 3,5 հազար դոլարով, ապա հաջորդ տարվանից ներկրողները ստիպված կլինեն շարժիչի ծավալի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի դիմաց 1,6 եվրո վճարել։ Ասել է, թե 1,5 լիտրաժով ավտոմեքենայի մաքսատուրքը կկազմի 2 400 եվրո։ Այլ կերպ ասած` մաքսատուրքը գրեթե կհավասարվի ավտոմեքենայի նախնական արժեքին։

Հիմա դիտարկենք այն, ինչ էժան ավտոմեքենա գնել ցանկացողներին առաջարկում է վարչապետ Փաշինյանը։

21-րդ դարի ավտոմեքենան` էլեկտրամոբիլն այսօր Հայաստանում արժե նվազագույնը 7-8 հազար դոլար։ Այս արժեքն ունեն 2011-12թթ արտադրության, միջինը` 60 000 կմ վազքով էլեկտրամոբիլները։

Ընդ որում, էլեկտրամոբիլների վաճառքի խթանման քաղաքականություն են որդեգրել արդեն նաև բանկերը և վերոհիշյալ ավտոմեքենաների գնման համար քաղաքացիներին արտոնյալ վարկեր են առաջարկում։

Էլեկտրամոբիլների ներկրմամբ զբաղվող Արա Խաչատրյանի խոսքով` մարդիկ 2-3 հազար դոլար կանխավճար ունենալով` կարող են մնացած գումարն ամիսը 60-70 հազար դրամ մարման գրաֆիկով վճարել։

Электромобил Nissan - Sputnik Արմենիա
Թող էլեկտրամոբիլ ներկրեն. Փաշինյան խորհուրդ է տալիս անցնել ավելի թանկարժեք ավտոմեքենաների

Ավելի թանկարժեք մոդելները, օրինակ` 5 տարի շահագործված Chevrolet Volt–ը շուկայում արժե շուրջ 15-20 հազար դոլար։ Իսկ, ասենք, նոր Nissan-Leaf–ը Հայաստանում վաճառվում է 35 000 դոլարով, Եվրոպայում` 30 000։

Այսպիսով, փաստորեն, կառավարությունը թանկարժեք ավտոմեքենա գնելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին առաջարկում է 3000 դոլարանոց ավտոմեքենան փոխարինել առնվազն 7000 դոլարանոց էլեկտրամոբիլով։ Դրա համար որպես խրախուսում գործադիրը էլեկտրամոբիլ ներկրողներին ազատում է նաև ԱԱՀ–ից, բայց մաքսազերծման վճարներն ու բնապահպանական հարկը` արժեքի 2-4 տոկոսի չափով, դեռ պահպանվում են։

«Գաղտնիք չէ, որ մեր երկրում օգտագործված մեքենաներն ավելի շատ պահանջարկ ունենք, քան նորերը։ Դա արդեն մարդկանց սոցիալական վիճակից է գալիս։ Էլեկտրամոբիլների դեպքում, քանի որ մենք նաև երաշխիքային սպասարկում ենք առաջարկում, օգտագործված մեքենաներն ավելի ձեռնտու է ձեռք բերել»,– ասում է Արա Խաչատրյանը։

Էլեկտրամոբիլների օգտին բերվող երկրորդ ծանրակշիռ փաստարկն այն է, որ դրանց շահագործումը գրեթե անվճար է։ Խաչատրյանի հաշվարկով` 100 կմ տարածություն անցնելու համար էլեկտրամոբիլին շուրջ 500 դրամի լիցքավորում է անհրաժեշտ։

Создатель переделанного электромобиля Давид Геворкян - Sputnik Արմենիա
Երևանցի Դավիթն էլեկտրամոբիլ է սարքել և «թավշյա հեղափոխություն» է անում ճանապարհներին

Համեմատության համար նշենք, որ միջին հզորությամբ շարժիչով աշխատող ավտոմեքենան 100 կմ-ի վրա ծախսում է շուրջ 10 լիտր բենզին (4400 դրամ), գազով աշխատող ավտոմեքենան նույն տարածության համար ծախսում է 7-8 կգ գազ (2160 դրամ)։

Ընդ որում, էլեկտրամոբիլներն այսօր մեր երկրում լիցքավորվում են բնակարանային հոսանքից` 220 կՎ լարմամբ, և դրանց լիցքավորումն արժե այնքան, որքան սպառողներին մատակարարվող հոսանքի գինը։ Բայց այս ոլորտի զարգացմամբ հետաքրքրված մեր զրուցակիցը նշում է, որ առաջիկայում ծրագրում են անվճար լիցքավորման կետեր տեղադրել հանրային վայրերում, նաև բազմաբնակարան շենքերի բակերում։ Այս դեպքում արդեն ավտոմեքենան հնարավոր կլինի լիցքավորել անվճար։

Մեկ լիցքավորմամբ էլեկտրամոբիլով հնարավոր է շուրջ 120 կմ տարածություն անցնել։ Իսկ մեքենայի վազքը կրկնակի ավելացնելու համար մասնագետներն առաջարկում են դրանում լրացուցիչ մարտկոց տեղադրել, ինչը կարժենա 2000 դոլար, բայց մեքենայի վազքը մեկ լիցքավորման դեպքում կրկնակի կավելացնի։ Այսինքն` վերոհիշյալ ամենաէժան` 7-8 հազար դոլարանոց ավտոմեքենայի գինը կբարձրանա ևս 2000–ով։

Բանն այն է, որ Հայաստանի ճանապարհներին, այդ թվում`մայրաքաղաքում առայժմ էլեկտրամոբիլների լիցքավորման ոչ մի կետ չկա, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում երկար ճանապարհորդության մեկնող վարորդների համար։

Автомобильная свалка в административном районе Малатия-Себастия Еревана - Sputnik Արմենիա
Ավտոմեքենաների գերեզմանոց Երևանում. ինչո՞ւ ոչ մեկը չի պայքարում մետաղի կույտերի դեմ

Այդուհանդերձ, էլեկտրամոբիլների ներկրումը տարեցտարի ավելանում է։ Եթե 2016թ. Հայաստան է բերվել էլեկտրական շարժիչով 5 ավտոմեքենա, ապա այսօր դրանց թիվը Երևանում արդեն 100 է։ Մարզերում էլեկտրամոբիլ վարողներ դեռ չկան։ Բայց Խաչատրյանի խոսքով` իրենց ուսումնասիրությունները վկայում են, որ դրանց պահանջարկը կա Երևանին մոտ քաղաքներում` Աբովյանում, Էջմիածնում, որտեղից մեծ թվով մարդիկ ամեն օր աշխատանքի են գալիս մայրաքաղաք։

Բացի ներկրող ընկերությունից, կան նաև անհատ ներկրողներ ու դրանց թիվը ևս ավելանում է։ Ընդ որում, ոչ այնքան կառավարության տրամադրած մաքսային արտոնությունների, որքան լիցքավորման չնչին ծախսով պայմանավորված։

Հ.Գ. Մի քանի օր առաջ մեքենայի փոքրիկ թերությունը վերացնելու համար գնացել էինք ծանոթ վարպետի մոտ։ Ուշադիր տնտղեց ու մեզ տուն ճանապարհեց. առաջիկա մեկ ամսում ոչնչով օգնել չէր կարող։ Ասաց` մարդիկ խելագարի պես մեքենաներ են բերում դրսից, դեռ դրանց հարցերը պիտի լուծի։ Մի խոսքով, ժամանակը ցույց կտա, թե հայաստանցի վարորդները որքան են գնահատում Փաշինյանի առաջարկը։

Լրահոս
0