00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծելու խեղդված գայթակղությունն ընդդեմ «գործ տվողների քաղաք» չդառնալու հեռանկարի

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции "Инвестиции и торговля" (26 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբովյանում տեղի ունեցած ընտրությունը «թավշյա հեղափոխության» գաղափարների և արժեքների ամրության փորձություն էր։

Աբովյանի քաղաքապետի ընտրության ընթացքում իշխանամետ թեկնածուի պարտությունը որոշ մտորումների առիթ է տվել։ Կիրակի՝ մայիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցավ քաղաքապետի ընտրությունը, որում հաղթանակ տարավ գործող քաղաքագլուխ Վահագն Գևորգյանը։

Никол Пашинян, Тигран Авинян и Рубен Рубинян во время митинга на площади Республики (18 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աբովյան. «ժողովրդավարության հաղթանա՞կ», «արժանապատիվների պարտությու՞ն», թե՞ հոգեվարք

Նրան 400 ձայնով զիջել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը։

Գործող քաղաքապետը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը` Գագիկ Ծառուկյանը։ Երկար տարիներ Աբովյանն ունի Ծառուկյանի «կալվածքի» հեղինակություն. առանցքային պաշտոնները և բիզնեսի յուղոտ պատառներն այստեղ գտնվում են Ծառուկյանի և նրա մերձավորների ձեռքում։ Երեկվա ընտրությունները քննություն էին Ծառուկյանի համար. կպահպանի՞ արդյոք նա քաղաքը, թե՞ կհանձնի նոր իշխանությանը։ Ծառուկյանն այդ քննությանը դիմացել է, քաղաքը «դիմակայել» է։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատկերացնո՞ւմ եք, որ ես մասնակցեի, ինչ կլիներ. Ծառուկյանը` քաղաքապետի ընտրության մասին

Իրավիճակի նրբությունն այն է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Գուլյանին անձամբ աջակցելու էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկրում դեռ պահպանում է բարձր վարկանիշ։ Վարչապետը հունիսի 5–ին Աբովյանում մասնակցել է իշխանության կողմնակիցների նախընտրական քարոզարշավին երթին։ Սակայն դա չօգնեց նրա համախոհին հաղթել գործող քաղաքապետին։

Դրա հնարավոր պատճառները մի քանիսն են. մի կողմից իշխանություններին ավելի քան մեկ տարում չի հաջողվել նյութականացնել «թավշյա հեղափոխության» ձեռքբերումները, ինչ–որ շոշափելի բանի վերածել, հատկապես այստեղ և հիմա պատասխանել հասարակ քաղաքացիներին հուզող հարցերին։ Եվ այդ առումով ավելի գայթակղիչ են ծառուկյանականների «դասավորելու», «կառուցելու» խոստումները, որոնք հաճախ պոպուլիստական են։ Անփորձ ընտրողը, ցածր քաղաքացիական ինքնագիտակցության և ծանր սոցիալ–տնտեսական պայմանների պատճառով, դեռ հույսը դրած պայմանական 10 հազար դրամի վրա, «թավշյա հեղափոխության» փոխարեն նախընտրել է սոցիալ–քաղաքական ստատուս քվոն։

Виген Акопян  - Sputnik Արմենիա
Էյֆորիան անցել է, գործերն են հետաքրքրում. քաղտեխնոլոգը` Աբովյանի ընտրությունների մասին

Պետք չէ անտեսել նաև «բակային հեղինակությունների» ազդեցության, ստվերային պայմանավորվածությունների, ընտրողին կիսագողական մեթոդներով «համոզելու» գործոնը։ Դրա ակնառու օրինակն են Ծառուկյանի անվտանգության ծառայության նախկին պետ, ներկայում պատգամավոր Էդուարդ Բաբայանի արտահայտություններն այն մասին, որ «Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք»։ Բաբայանը դրանով ակնարկել է խնդիրները ոչ պաշտոնական պայմանավորվածությունների օգնությամբ լուծելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե օրենքի ու կարգի տրամաբանությամբ։

Բայց մյուս կողմից Աբովյանի քաղաքապետի ընտրությունը նաև Փաշինյանի հաղթանակ է։

Իշխանությունը չի ենթարկվել ընտրությունը կեղծելու գայթակղությանը։ Իսկ այդ ընտրությունը «թավշյա հեղափոխության» գաղափարների և արժեքների ամրության փորձություն էր։

Փաշինյանի խոսքով` այդ  ընտրությունը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն ընտրություն կատարելու իրավունք ունեն, իսկ իշխանությունները վարչական լծակներ չեն օգտագործում իրենց թեկնածուի հաղթանակի համար։

Լրահոս
0