00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջապահության նախարարը ներողություն կխնդրի՞ Սերժ Սարգսյանի խնամուց

© Sputnik / Aram NersesyanМинистр здравоохранения Арсен Торосян во время празднования Первой республики (28 мая 2019) Сардарапат
Министр здравоохранения Арсен Торосян во время празднования Первой республики (28 мая 2019) Сардарапат  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանը բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցը և պարտավորեցրել Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել նրանից։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Դատարանի համապատասխան վճիռն արդեն հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոցում խախտումներ են հայտնաբերել

Իր վճռով դատարանն Արսեն Թորոսյանին ու առողջապահության նախարարությանը պարտավորեցրել է հերքել Արսեն Թորոսյանին պատկանող ֆեյբուքյան պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները։

Ընդ որում, հերքումը պետք է տրվի նույն կերպ` Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերով, տեսանյութը վերնագրել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ»։

Դատարանը որոշել է անգամ հերքման տեքստը։ Դրանում պետք է նշվի. «Արա Մինասյանի հասցեին 27.07.2018 թվականին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:

Բացի այդ, Թորոսյանից ու առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի կբռնագանձվի 12.000 ՀՀ դրամ`որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հերքումը պետք է տրվի վճռի օրինական ուժ ստանալուց հետո 5 օրվա ընթացքում։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե Թորոսյանը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։

Ի դեպ, նախարար Թորոսյանն արդեն անդրադարձել է դատարանի վճռին և Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել. «Փաստաբանս կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ երկուշաբթի 13:00, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում»։

Նշենք, որ, ըստ հայցվորի, Արսեն Թորոսյանը հիշյալ ուղիղ եթերում իր հասցեին արել է հետևյալ արտահայտությունները.

«400 քանի միլիոն մարդ եկել են, հանձնել են արյան անալիզ, մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել: Վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում և 200 հազար դրամի բուժում են ստացել։ 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունակ։ Հետո այդ գումարներով կատարվում են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից, տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժում են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց, հիմնականում միշտ նույն մարդկանց»։

Նշենք, որ դատարանում Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշել էր, որ Արսեն Թորոսյանն անվանական ոչ ոքի չի վիրավորել, նա արել է գնահատողական արտահայտություններ, ընդ որում` Արա Մինասյանի անունն ուղիղ եթերում չի հնչել:

Հիշեցնենք, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է (աղջկա սկեսրայրը)։

Լրահոս
0