00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու հրաժարական` մեկ օրում. ի՞նչ են հուշում արդարադատության ոլորտի իրադարձությունները

© Photo / official site of the Prime minister of RA Gevorg PerkuperkyanПремьер-министр Никол Пашинян принял участие на торжествах по случаю годовщины Высшего судебного совета (10 апреля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял участие на торжествах по случаю годовщины Высшего судебного совета (10 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական համակարգից որակյալ կադրերի արտահոսքը շարունակվում է։ Ո՞վ է մնալու համակարգում` անցումային արդարադատությունից ու բարեփոխումներից հետո։ Խնդրի շուրջ Sputnik Արմենիային իր տեսակետն է ներկայացրել իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը։

 

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Պատահականություն էր արդյո՞ք արդարադատության համակարգի 2 պաշտոնյայի միաժամանակյա հրաժարականը, թե՞ ոչ, այնքան էլ կարոր չէ, ավելի կարևոր են այդ հրաժարականների պատճառները։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր Վահագն Գրիգորյանը` անդրադառնալով Արտակ Զեյնալյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականներին։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Վեթինգով-բանով…». Նստե՛ք, դատավոր դատողներն են գալիս, ո՞վ է վճարելու այս մեղեդու համար

Այսօր` հունիսի 7-ին, կեսօրին մոտ արդարադատության ոլորտի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ԲԴԽ անդամ, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը վայրկյանների տարբերությամբ Facebook-ում հայտարարեցին իրենց հրաժարականների մասին։

Ընդ որում, եթե ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանի դեպքում Վահագն Գրիգորյանը որոշակի ենթադրություններ ունի հրաժարականի պատճառի մասին, ապա Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառը նրա համար մութ է։

«Ենթադրում եմ, որ պարոն Դանիելյանը չի ցանկացել համաձայնել այն ամենի հետ, ինչն այսօր գործադիր իշխանությունը ցանկանում է հրամցնել դատական իշխանությանը, և այդ պատճառով էլ հրաժարական է տվել»,– ասաց Գրիգորյանը։

Իսկ Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառն անհասկանալի է, քանի որ մինչ այդ պահը արդարադատության նախարարի ու իշխող քաղաքական ուժի միջև ներքին լուրջ տարաձայնություններ ու հակասություններ չեն նկատվել։

Դատական համակարգն ինքն է արձանագրել իր ճգնաժամի մեջ լինելը. Փաշինյան

Այդուհանդերձ, երկու հրաժարականների հիմքում էլ, Վահագն Գրիգորյանի դիտարկմամբ, դատական իշխանությունում գործադիր իշխանության ձեռնարկած գործընթացներն են, իշխանությունների հայտարարած դատական համակարգի բարեփոխումներն ու դրանց արդյունքում դատական և գործադիր իշխանությունների միջև առաջացած անհամաձայնությունները։

Իրավաբանը չի հերքում` դատական իշխանությունում խնդիրներ իսկապես կան` կոռուպցիա, մասնագիտական գիտելիքների պակաս և այլն։ Բայց և նկատում է, որ վերջին տարիներին դատական համակարգը պարբերաբար համալրվել է երիտասարդ, բանիմաց ու կոռուպցիոն պատմությունների մեջ չթաթախված կադրերով, ինչի շնորհիվ համակարգի ներկա վիճակն անհամեմատելի է 10 տարի առաջվա վիճակի հետ։

«Կարող եմ ասել, որ հսկայական առաջընթաց կա այս պահի դրությամբ։ Ու այս ստաբիլ առաջընթացի պայմաններում խոսել զրոյից վերակառուցման անհրաժեշտության մասին, կարծում եմ, որ հիմնավոր չէ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է վեթինգի գաղափարին, Վահագն Գրիգորյանը գտնում է, որ իշխանությունների առաջադրած մաքրումը կարելի է իրականացնել նաև այսօր գործող օրենքներով նախատեսված միջոցներով։

Вазген Манукян - Sputnik Արմենիա
Բարեփոխում պետք է, վեթինգ` ոչ. արդարադատության նախարարը չլսեց Հանրային խորհրդի կարծիքը

«Եթե կա որևէ դատավոր, որի գործունեությունը կասկած է հարուցում, կա կարգապահական պատասխանատվության մեխանիզմ, կա արդարադատության նախարար, ով ընդամենը պետք է քաղաքացիների բազմաթիվ դիմում–բողոքները պատշաճ ուսումնասիրի և հարուցի կարգապահական վարույթ։ Արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի` պատժել, թե չպատժել»,– ասաց իրավաբանը։

Իսկ դատավորների թույլ տված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մասով Վահագն Գրիգորյանն առաջարկում է ապավինել իրավապահ մարմինների, մասնավորապես` ԱԱԾ–ի հնարավորություններին։

«Ես չեմ հավատում, որ մեր ԱԱԾ–ն չի կարող այս պահի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած կոռուպցիոն գործարք կամ հանցագործություն բացահայտել»,– նշեց Գրիգորյանը։

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի իշխանության երկու թևերի` գործադիր ու դատական իշխանությունների միջև, Վահագն Գրիգորյանը «պատերազմ» է որակում` զգուշացնելով, որ դրա հետևանքները կարող են շատ բացասական լինել։

Ի՞նչ կտա վեթինգը Հայաստանին. ո՞ւր է տանում դատական բարեփոխման ուղին

«Արդյունքում կունենանք հետևյալ պատկերը` դատական իշխանությունում կմնան միայն պայքարողներն ու հարմարվողները։ Այսինքն` լինելու են մարդիկ, ովքեր սկզբունքորեն մնալու են ու ասելու են. «ես պետք է մնամ ու ցույց տամ, որ իմ դիրքորոշումն է ճիշտ, ոչ թե մյուս կողմի», և այն մարդիկ, ովքեր ասելու են. «դե, եթե ընդհանուր իրավիճակն այսպես է, ուրեմն մենք էլ այսպես անենք»»,– կանխատեսում է Գրիգորյանը։

Իսկ այն մարդը, ով չի կարողանալու ո՛չ պայքարել, ո՛չ հարմարվել, մասնագետի համոզմամբ, գերադասելու է ուղղակի դուրս գալ համակարգից։

 

Լրահոս
0