00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոմեքենա ներկրողների ու մաքսայինի մշտական վեճը. ասա՝ ինչ արժե մեքենադ, ասեմ` ով ես դու

© Sputnik / Aram NersesyanАраратский таможенный терминал
Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավտոմեքենա ներկրողները ՊԵԿ–ին մեղադրում են մաքսազերծման արժեքները ուռճացնելու, մաքսավորներն էլ ներկրողներին մեղադրում են կասկածելի գործարքներ ու մանիպուլյացիոն նոր մեխանիզմներ կիրառելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մաքսային ծառայությունում քաղաքացիներից ավտոմեքենաների մաքսազերծման բարձր արժեքներ են գանձում։ Այսօր լրատվամիջոցների առջև նման հայտարարությամբ է հանդես եկել իրավապաշտպան Արա Խաչատրյանը` ներկայացնելով իր մի վստահորդի հետ կատարված կոնկրետ դեպքը։

Նրա խոսքով, այդ քաղաքացուց Հայաստան ներկրած ավտոմեքենայի դիմաց մաքսատանը պահանջել են 64 000 դոլար` հաշվի չառնելով ներկրողի ներկայացրած փորձագիտական եզրակացությունն այն մասին, որ ավտոմեքենան վթարված է և վնասի չափը կազմում է 11 000 000 դրամ (շուրջ 23 000 դոլար)։

Министр экономразвития и инвестиций Тигран Хачатрян на армяно-болгарском бизнес-форуме (12 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկական ապրանքն ավելի հեշտ Չինաստան կհասնի. նախարար

Արա Խաչատրյանն ու իր վստահորդը մաքսային մարմնից պահանջում են ավտոմեքենայի արժեքից հանել հիշյալ 23 000 դոլարը։ Այդ պահանջով Արա Խաչատրյանն այսօր լրագրողների ուղեկցությամբ այցելել է Արարատյան մաքսատուն, հանդիպել մաքսատան պետի տեղակալ Գեղամ Սարմազյանի հետ ու ներկայացրել իրենց փաստարկները։

Ի դեպ, Արա Խաչատրյանը նշել է նաև, որ իրենց ներկայացրած տեղեկանքները մերժել է մաքսային տեսուչ Նարեկ Գևորգյանը, ում գործողություններում իրենք դիտավորություն են տեսնում։

Խաչատրյանի ներկայացրած փաստարկները լսելուց հետո Գեղամ Սարմազյանը հայտարարել է. «Շատ քաղաքացիներ կան, որ համաձայն չեն լինում հարկային, մաքսային մարմինների գործողություններին ու սահմանված կարգով դիմում են կամ գանգատարկման հանձնաժողով, կամ դատական մարմիններին։ Նույնը կարող եք անել դուք»։ Սարմազյանը վստահեցրել է, որ իրենց համակարգում կոռուպցիա չկա, որևէ աշխատակից կաշառքով գործ չի անում։ Անգամ հիշեցրել է, որ մաքսային ու հարկային մարմինները գտնվում են ինքնամաքրման գործընթացում, ու իրենք շնորհակալ կլինեն, եթե հետևողական քաղաքացիներն օգնեն իրենց բացահայտել համակարգի կոռումպացված աշխատակիցներին։ 

Час пик на улице Агатангегоса - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը հորդորում է ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշների չերթևեկել

Իրավապաշտպան Արա Խաչատրյանը, սակայն պնդում է, որ ներկայացրած դեպքից բացի իրեն նաև այլ քաղաքացիներ են դիմում` պնդելով, որ ավտոմեքենաների մաքսազերծման համար մաքսայինում իրենցից շատ ավելի բարձր արժեք են պահանջում` հաշվի չառնելով ինվոյսային արժեքի մասին օրենքի պահանջը։

«Կան տասնյակ օրինակներ ու քաղաքացիներ, որոնք տուժած են։ Այս պահին էլ մաքսատան տարածքում գտնվում են 2 քաղաքացի, որոնք, իրենց պատմածով 1 ամիս է գտնվում են Երևանում, բնակարան են վարձել, 1 մլն դրամ գումար են ծախսել, որպեսզի կարողանան 2000 դոլարանոց մեքենա մաքսազերծեն»,– լրագրողների հետ զրույցում ասել է Արա Խաչատրյանը։

Քիչ առաջ Արա Խաչատրյանի հայտարարությանն արձագանքել է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը` Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը որակելով «կասկածելի գործարքների շարքից»։

ՊԵԿ–ը հայտարարում է, որ բազմաթիվ քաղաքացիներ ավտոմեքենաների մաքսազերծման մանիպուլյացիայի նոր մեխանիզմ են կիրառում`թաքցնելով աճուրդից ավտոմեքենայի  ձեռքբերման իրական փաստաթղթերը և փոխարենը ներկայացնելով միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից:

Заседание парламента посвященное взлету цен  - Sputnik Արմենիա
«Տարօրինակ տնտեսություն». ի՞նչն է մտահոգել Արթուր Ջավադյանին

«ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է նրա մատնանշած ավտոմեքենան, որը միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիրը դուրս գրելուց օրեր առաջ ամերիկյան աճուրդում վաճառվել է 45 000 ԱՄՆ դոլարով: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի բարձրաձայնած կոռուպցիոն սխեմաներին, հարկ է նշել, որ ավագ մաքսային տեսուչ Նարեկ Գևորգյանն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և ակտիվ մասնակցություն ունի նշված մեխանիզմի բացահայտման գործում»,– հայտնում է ՊԵԿ–ը:

Հիշեցնենք` ոլորտում իրականացված փոփոխություններից հետո այսօր ավտոմեքենա ներկրողներին հնարավորություն է տրվում ավտոմեքենա մաքսազերծել ոչ միայն մաքսային մարմնի հաշվարկած արժեքով, այլև`ինվոյսային արժեքով, եթե այն արժանահավատ է։

Իսկ վթարված ավտոմեքենաների դեպքում հիմք է ընդունվում փորձագետի եզրակացությունը։ Այն տրվում է պետության կողմից հատուկ լիցենզավորված  կազմակերպությունների կողմից` 25 000 դրամ վճարի դիմաց` 24 ժամվա ընթացքում։

Լրահոս
0