00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Դավիթ Հարությունով
ԱՄՆ–ը փորձում են իր դիրքերը մաքսիմալ ամրապնդել ՀՀ պետական ու հանրային հարթակներում. Դավիթ Հարությունով
09:07
7 ր
Պետրե Մամրաձե
Առաջինը, ինչին սպասում ենք տարածաշրջանում կայունության ու խախաության հաստատումն է. Պետրե Մամրաձե
09:16
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:32
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը լուրջ խնդրի է բախվել. դատավորների մեծ մասի վրա «դոսյե» էլ չկա. «Փաստ»

© Sputnik / Hayk PetrosyanЛюди перед зданием Кассационного суда Армении (20 мая 2019). Еревaн
Люди перед зданием Кассационного суда Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թերթն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «վեթինգի» թեմային` նշելով, որ դատավորների հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է` 80 տոկոսի հետ կապված խնդիր չկա։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Դատավորների և ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երևույթներ են կատարվում: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Պարբերականի աղբյուրը հայտնել է` իշխանությունը լուրջ պարադիգմայի առաջ է կանգնել, երբ պարզել է, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա:

«Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգում ստեղծված համապետական աղմուկն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում՝ առավելապես հիմնազուրկ, ասել է թե՝ դատավորների մոտ 80 տոկոսի հետ կապված որևէ խնդիր չկա, և նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, եթե արհեստական հիմքեր և ճնշումներ չիրականացվեն նրանց նկատմամբ, ինչը, ի դեպ, երեկ բացառեց վարչապետը՝ նշելով, թե իրեն խամաճիկային դատարան պետք չէ»,– գրում է թերթը:

Հիշեցնենք` մայիսի 17–ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Վեթինգով-բանով…». Նստե՛ք, դատավոր դատողներն են գալիս, ո՞վ է վճարելու այս մեղեդու համար

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։

Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակը եկել է. այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։

Մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց։

Լրահոս
0