00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ավստրիացի դասախոսը 2 շաբաթ ապրեց Բանգլադեշում, մնաց Հայաստանում ու սովորեց հայերեն

© Photo : provided by Moritz LenglachnerМориц Ленглахнер
Мориц Ленглахнер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրեթե երեք տարի առաջ դասախոսների համար նախատեսված OEAD փոխանակման ծրագրով Հայաստան եկավ ավստրիացի Մորից Լենգլախները, ու հենց 3 տարի առաջ սկսվեցին նրա հայկական արկածները։

Մասնագիտությամբ լեզվաբան, պատմաբան Մորիցը գերմաներեն է դասավանդում ԵՊԼՀ-ում, աշխատում է Հայաստանում գործող ավստրիական գրադարանում և հայ-ավստրիական «Alpen-Kaukasus Kurier» ամսագրի գլխավոր խմբագիր է: Ձեռք է բերել բազմաթիվ հայ ընկերներ, շրջել գրեթե ամբողջ Հայաստանում, սովորել հայերեն, այս երեք տարիների ընթացքում հասցրել Հայաստանում հյուրընկալել Ավստրիայի «կեսին» ու ամենածանր գործը՝ խնջույքների ժամանակ նրանց համար հայերենից գերմաներեն կենացներ թարգմանել։

Пьерлуиджи Саккуччи - Sputnik Արմենիա
Ինչո՞վ են տարբերվում հայ և իտալացի կանայք․ Պիերլուիջի Սակուչին բացահայտել է գաղտնիքը

Մորից Լենգլախները ծնվել է Ավստրիայում, ապրել ու աշխատել աշխարհի տարբեր երկրներում։ Սիրում է ճամփորդել, բացահայտել նոր վայրեր, ճանաչել տեղացիներին, նրանց մշակույթը, սովորույթները, հասկանալ նրանց մտածելակերպը։ Սմարթֆոններ չի սիրում, մոբայլ ինտերնետ չունի. կարծում է, որ դրանք մարդկանց «բթացնում են», որևէ բան հիշելու կարիք չկա, որովհետև ամեն բան հեռախոսում կա կամ էլ հնարավոր է գտնել: GPS-ի կամ Google maps-ի փոխարեն Մորիցը նախընտրում է ինչ-որ տեղ գնալիս իր հետ քարտեզ վերցնել, սոցիալական ցանցերում երբեք գրանցված չի եղել, վստահ է՝ ոչինչ չի կորցրել։ «Ես այնքան շփվող մարդ եմ, որ ինձ սոցիալական ցանցեր պետք չեն, նախընտրում եմ իրական կյանքում իրական մարդկանց հետ իրական շփումը»,- ասում է նա։

Երեք տարի առաջ դասախոսների փոխանակման ավստրիական ծրագրի շրջանակում Մորիցն ընտրեց Հայաստանը. «Ուզում էի մեկնել մի երկիր, որն ինձ համար խորհրդավոր, անծանոթ կողմեր ունի, մի երկիր, որի մասին համարյա ոչինչ չգիտեմ, որը զբոսաշրջիկներին էլ շատ ծանոթ չէ»,- ասում է նա ու հավելում, որ Հայաստանն ընտրելու պատճառներից մեկն էլ այն էր, որ մի քիչ ռուսերեն գիտեր ու կարծում էր, որ նախկին խորհրդային երկրում իր համար ավելի լավ կլինի։

Блогер Олег Переверзев играет на дудуке - Sputnik Արմենիա
Դուդուկով ջազ է նվագում, կամ ինչպես ռուս բլոգերը սիրահարվեց Հայաստանին

Խոստովանում է, որ մինչև Հայաստան գալը եզակի հայերը, որոնց ճանաչում էր ու երբևէ շփվել էր, Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում սովորող երկու հայ ուսանողներ էին։ Անգամ, երբ հետո Երևան է եկել, առաջին երկու շաբաթն ապրել է Բանգլադեշ թաղամասում՝ տղաներից մեկի տանը։

«Կարծրատիպեր Հայաստանի մասին չեմ ունեցել, Ավստրիայում առհասարակ կարծրատիպեր հայերի մասին չկան, որովհետև հայեր էլ շատ չկան»,- ասում է նա։ Փոխարենը նկատում է, որ հայերը, մասնավորապես հին սերնդի մարդիկ, կարծրատիպեր ունեն եվրոպացիների մասին, ընդ որում Եվրոպայում ապրող բոլոր ազգերին «միևնույն կաթսայի մեջ են խառնում»։

«Ես միշտ հարցնում եմ՝ Եվրոպա ասելով՝ ինչ նկատի ունեք՝ Իսլանդիա, Պորտուգալիա, Լեհաստան... Ուկրաինան էլ է Եվրոպա. օրինակ` ես այնտեղ ապրել եմ և այստեղի հետ բավականին նման բաներ եմ տեսնում»։

Ըստ նրա՝ հայերի համար Եվրոպայում բոլորը նույնն են, առանձնապես բարոյականություն չկա, ընտանիքի, ծնողների հետ կապված չեն և այլն։ Հետաքրքիր է, որ այդպես մտածող մարդկանց մեծամասնությունը Եվրոպայում երբևէ չեն էլ եղել։ Ասում է, որ տարբեր երկրներում է եղել և գրեթե բոլոր տեղերում մարդիկ սիրում են իրենց ընտանիքն ու ծնողներին։ Խնդիրը ոչ թե վայրն է, այլ հենց մարդիկ, նրանց տեսակը։ Օրինակ՝ հարևանի կյանքով ապրող մարդիկ Ավստրիայում էլ կան, որոնք իրենց օրվա պարապությունը փորձում են բամբասանքով լցնել։

Федерико Тарабелла с супругой и сыном - Sputnik Արմենիա
«Ֆանտաստիկ երկիր է». Ինչո՞ւ իտալացին կը ցանկայ որդին մեծցնել Հայաստանի մէջ

«Այո, հայկական ընտանիքներում բացառիկ կապվածություն կա, դա միանշանակ է, բայց միշտ չէ, որ դա լավ է, երբեմն չափն անցած է»,- ասում է Մորիցն ու որպես իր ասածի ամենապարզ ապացույց նշում այն, թե ծնողները որքան են զանգում երեխաներին, հարցնում՝ ուր ես, ում հետ ես, ինչ ես անում և այլն։ Նրա խոսքով՝ Ավստրիայում երեխաներին ավելի շատ ազատություն են տալիս, թույլ են տալիս որոշել, թե այդ ազատությունից ինչքան օգտվել, դրա համար նրանք ավելի ինքնուրույն և անկախ են մեծանում։

Այս երեք տարիների ընթացքում հասցրել է շրջել Հայաստանով մեկ՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Ասում է, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է և իրոք արժե գալ ու այս գեղեցկությունը տեսնել, բայց դա անելու համար պետք է շտապել։ Մտավախություն ունի, որ եթե Հայաստանում տուրիզմը շարունակի զարգանալ, ապա նաև մեծ խնդիրներ կլինեն, եթե իհարկե համապատասխան ենթակառուցվածքներ չձևավորվեն ու չզարգանան։

© Photo : provided by Moritz LenglachnerՄորից Լենգլախներ
Ինչպես ավստրիացի դասախոսը 2 շաբաթ ապրեց Բանգլադեշում, մնաց Հայաստանում ու սովորեց հայերեն - Sputnik Արմենիա
Մորից Լենգլախներ

Ոչ միայն Մորիցն է Հայաստանը բացահայտել, այլև նրա շնորհիվ կամ հանուն նրա նաև ավստրիացի ընկերներներն ու հարազատները։ Այսպես Մորիցը դարձել է Հայաստանի գիդ-էքկուրսավար։ Նա գրեթե միշտ Ավստրիայից հյուրեր է ունենում, որոնց արդեն ինքն է ցույց տալիս իր ճանաչած Հայաստանը։

«Այս պատմության ամենատանջալի մասն այն է, որ, օրինակ, երբ շրջում ենք տարբեր գյուղերում, մասնակցում տարբեր խնջույքների, դե, բնականաբար, հայկական կենացներ են հնչում։ Կենացասաց հայերն ու իմ հյուրերը միշտ ստիպում են թարգմանել դրանք. պատկերացնու՞մ եք՝ հայկական կենացների մտքերն ու ձևակերպումները թարգմանել գերմաներեն»,- ծիծաղելով պատմում է նա։

Հայաստանում նրա երեքամյա բնակության զավեշտալի կողմերից մեկն իր անվան մշտապես սխալ արտասանությունն է։

«Ասում եմ՝ Մորից, ասում են՝ Մորի՞ս, ես էլ ասում եմ՝ Մորից, ինչպես նորից։ Շատ դժվար է ռեստորանում հեռախոսով սեղան ամրագրելը։ Վերջին անգամ պատվիրել էի, գնացինք, ամեն ինչ շատ լավ էր, բայց անվանս դիմաց հարցական էր դրած»։

Մորիցը բնավ չի նեղանում, անհարմար չի զգում, որ իր անունը սխալ են արտասանում։ Կարծում է, որ նորմալ է, որովհետև Հայաստանում նման անուն չկա, մարդկանց անծանոթ է։

Николя Наталини - Sputnik Արմենիա
Ինչպես ֆրանսիացին վճարեց «ալարկոտության» համար և հայտնվեց Հայաստանում. բացառիկ հարցազրույց

Մորիցը լիարժեքորեն ներգրավվել է հայաստանյան, ավելին՝ երևանյան առօրյայում, հաճախում է թատրոն, դասական համերգների, Հայաստանում միջազգային երգչախմբում Կոմիտաս է երգել, ծննդյան օրերը նշում է ավստրիահայկական ձևով, հատկապես սիրում է սիրիահայերի պատրաստած կերակուրներով իր ծննդյան օրվա համն ու հոտն ապահովել, ունի անթիվ-անհամար հայ ընկերներ բոլոր ոլորտներից։

«Ինձ թվում է՝ ես Հայաստանում ապրող այն քիչ օտարերկրացիներից եմ, որ ավելի շատ հայ, քան թե օտարերկրացի ընկեր ունեմ։ Սիրում եմ, երբ նրանք ինձ պատմում են իրենց առօրյայի մասին. այդպես Հայաստանն ավելի լավ եմ ճանաչում. կարծում եմ, որ մի տեղ ապրում ես, պիտի իսկապես ապրես»,- ասում է Մորիցը։

Ամառային արձակուրդները կանցկացնի Ավստրիայում՝ ընտանիքի հետ. շատ է կարոտել ծնողներին, դրանից հետո կվերադառնա Հայաստան։ Ասում է, որ այստեղ գալը շատ հաճելի է, բայց ապրելն ուրիշ բան է։ Հատկապես նեղսրտում է տրանսպորտի ու աղբի խնդիրներից։ Կմնա այստեղ, թե ոչ՝ ինքն էլ չգիտի, բայց ամենակարևորը՝ այստեղ ձեռք է բերել լավ ընկերներ, ճանաչել հրաշալի մարդկանց ու գտել իր Հայաստանը։

Լրահոս
0