00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կկառուցվի ԱԱԾ ծառայողների կրթական կենտրոն. Վանեցյանը փող ուզեց Ջանջուղազյանից

© Sputnik / Asatur YesayantsОткрытие отремонтированного стадиона "Бананц"
Открытие отремонтированного стадиона Бананц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ ապագա ուսումնական կենտրոնի տեղն արդեն ընտրված է, մնում է լուծել ֆինանսավորման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. 2020թ.-ին Հայաստանում նախատեսվում է ստեղծել ԱԱԾ ծառայողների ուսումնական կենտրոն:Այս մասին այսօր ԱԺ-ում` 2018թ-ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Открытие отремонтированного стадиона Бананц - Sputnik Արմենիա
Եթե պետք լինի, ԱԱԾ–ն ու ծառայության ղեկավարն էլ վեթինգի կենթարկվեն

«Եթե մենք ունենանք ժամանակակից համալսարան, ապա միայն ենթակառուցվածքների վրա պետք է ծախսվի շուրջ 2 մլրդ դրամ: Բայց եթե համեմատություն ենք անում` 240 մլն դրամ տարեկան մենք ծախսում ենք մեր աշխատակիցների` արտասահմանում ուսումնառության համար: Այս պարագայում այդ 2 մլրդ դրամը շատ մեծ գումար չէ: Բացի այդ մենք կունենանք ավելի լավ պատրաստված աշխատակիցներ, ավելի լավ պատրաստված սպաներ, զերծ կմնանք ռիսկերից, որոնք կարող են ի հայտ գալ արտասահմանում մեր աշխատակիցների ուսման ընթացքում»,- ասաց Վանեցյանը` ԱԺ-ին խնդրելով աջակցել ԱԱԾ-ին ուսումնական կենտրոն ունենալու հարցում:

«Պարոն Ջանջուղազյան, խնդրում ենք տրամադրել մեզ 2 մլրդ դրամ, որպեսզի կարողանանք մեր ուսումնական կենտրոնը կառուցել»,- ասաց Վանեցյանը` դիմելով քննարկմանը ներկա ֆինանսների նախարարին:

ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ ապագա ուսումնական կենտրոնի տեղն արդեն ընտրված է, մնում է լուծել ֆինանսավորման հարցը:

ԱԱԾ տնօրենի հրամանով ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

«Երբ ունենանք այդ ուսումնական կենտրոնը, այն կապահովի մեր երիտասարդների բարձրագույն կրթությունը, որն այսօր 5 տարով իրականացվում է ՌԴ-ում: Մեր հետախուզության աշխատակիցները, որոնք 2 տարով մեկնում են արտասահման սովորելու, այլևս չեն մեկնի և վերապատրաստումը կանցնեն ուսումնական կենտրոնում: Սահմանապահ զորքերի սպայական ողջ անձնակազմը, որոնք մեկնում են արտասահման վերապատրաստում անցնելու, չեն մեկնի և կանցնեն ՀՀ-ում»,- ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով` կենտրոնում լինելու է նաև հատուկջոկատայինների վերապատրաստման համար հատուկ միջոցներով ուսումնական միջավայր:

Լրահոս
0