00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Մանվել Գրիգորյանը մեկ օր էլ բուժում չստանա, կարող է կոմայի մեջ ընկնել. պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Арсен Мкртчян
Адвокат Арсен Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբաններն անընդհատ Մանվել Գրիգորյանի կողքին են։ Նա հրաժարվել է բուժումից։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Եթե ևս մեկ օր էլ գեներալ Մանվել Գրիգորյանը բուժում չստանա, չի բացառվում, որ կոմայի մեջ կընկնի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Նշենք, որ Գրիգորյանը երեկվանից հրաժարվել է բուժումից, քանի որ նրան իր կամքին հակառակ «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։

«Նրա բժիշկներից Արտակ Մանուկյանն է այսօր այցելել ու ասել, որ եթե մեկ օր էլ նա շարունակի բուժում չստանալ, չի բացառվում, որ կոմայի մեջ կընկնի։ Ստացվում է` պատկան մարմիններն արդեն ոչ թե դասական, այլ հատուկ դաժանությամբ կիրառվող խոշտանգման են ենթարկում նրան, քանի որ մեր հորդորներին` շտապօգնություն կանչել, տեղափոխել հիվանդանոց, արձագանքող չկա»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` փաստաբաններն իրար փոխարինելով ստիպված են 24–ժամյա ռեժիմով Գրիգորյանի կողքին լինել, որպեսզի իմանան` ինչ վիճակ է նրա մոտ և որպեսզի նրան չտեղափոխեն «մահ պատճառող» (խմբ.` բնութագրումը պաշտպանինն է) խցեր։

Супруга генерала Манвела Григоряна Назик Амирян на судебном заседании (2 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի. մանրամասներ Մանվել Գրիգորյանը դռնփակ դատական նիստից

Պաշտպանը նշեց նաև, որ դատապարտյալների հիվանդանոցի բժիշկները չեն վերահսկում իրավիճակը, միայն պարբերաբար արձանագրում են, թե գլյուկոզայի ցուցանիշն արյան մեջ որքան է։

Հարցին, թե որքա՞ն են այդպես հսկելու Գրիգորյանին`Մկրտչյանը պատասխանեց, թե որքան պետք լինի։ «Կմնանք այնքան, որքան անհրաժեշտ կլինի, մինչև ՔԿՀ–ում և նրանց հրահանգ տվողները հասկանան, որ սպանություններով պետք չի զբաղվել»,–ասաց նա։

Մկրտչյանը հայտնեց, որ միակ կառույցը, որը Գրիգորյանի առողջական վիճակով հետաքրքրված է` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է։ Նրա խոսքով` ՄԻՊ–ի գրասենյակի ներկայացուցիչը բժշկի հետ թե՛ երեկ, թե՛ այսօր այցելել է Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ երեկ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն` ասելով, որ նրան «Նաիրի» ԲԿ–ից իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Премьер-министр Никол Пашинян, президент Армении Армен Саркисян, Карабаха Бако Саакян, спикер Парламента Ара Баблоян и католикос Гарегин второй посетили пантеон Ераблур (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Արցախի նախագահները Մանվել Գրիգորյանի համար էլ դիմում չեն գրել. Փաշինյան

Երեկ նաև Գրիգորյանի և նրա կնոջ` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի դատական նիստն էր, որին Գրիգորյանը չէր մասնակցում` առողջական խնդիրների պատճառով։ Մեղադրյալի բացակայության պատճառով էլ դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Լրահոս
0