00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Արցախի նախագահները Մանվել Գրիգորյանի համար էլ դիմում չեն գրել. Փաշինյան

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Никол Пашинян, президент Армении Армен Саркисян, Карабаха Бако Саакян, спикер Парламента Ара Баблоян и католикос Гарегин второй посетили пантеон Ераблур (21 сентября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян, президент Армении Армен Саркисян, Карабаха Бако Саакян, спикер Парламента Ара Баблоян и католикос Гарегин второй посетили пантеон Ераблур (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը նշեց, որ եթե որևէ մեկին թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, սխալվում է։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազը, եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել: Պաշտոնավարման 1 տարին ամփոփելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ` ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դիմումին։

Նշենք, որ նախագահները դիմել էին դատախազին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով:

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում օլիգարխներ չկան. Փաշինյանը` Ծառուկյանի մասին

«Այստեղ աշխատակազմերի և իրավախորհրդատուների սխալն է, այսինքն` Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ պետք է տան։ Այդ հարցն այլևս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` մարդկայնորեն կարող է հասկանալ Արցախի նախագահների դիմումը, որովհետև ենթադրում է՝ ընկերական հարաբերություններ կան մեջտեղում։ Բայց, այնուամենայնիվ, հարցեր են ծագում սրա հետ կապված։ Փաշինյանը նշեց, որ, օրինակ, այսօր բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

«Ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ Մանվել Գրիգորյանի համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Ռոբերտ Քոչարյանը կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լինեին, և ինչո՞ւ իր համար չեն միջնորդել, ի՞նչ սկզբունք է գործել»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ եթե որևէ մեկին թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում է։ «Իմ կարծիքով, դե յուրե Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է»,–ասաց նա։

ՀՀ վարչապետը նշեց, որ, օրինակ, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն իր ընկերն է, և ինչ` նշանակում է իր ընկերները օրենքից վե՞ր են։ Ըստ նրա` եթե իր ընկերներն օրենքից վեր չեն, ուրիշ ոչ մեկի ընկերները չեն կարող օրենքից վեր լինել։ Վարչապետն իր խոսքն այս հարցի առնչությամբ ամփոփեց` ասելով, թե ցավում է, որ մարդիկ հարցն ընկալում են ընկերական, ախպերական տրամաբանության մեջ:

Լրահոս
0