ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) հայտարարել է, որ հրաժարվում է ԱԺ պատգամավորի մանդատից։ Նա արդեն դիմում է ներկայացրել ԱԺ նախագահությանը:
Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում Նարինե Խաչատուրյանը չվերցնի դիմումը, ապա նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:
Տեղեկություններ կան, որ Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ:
Ո՞վ կլինի մշակույթի փոխնախարարը. Թուխիկյանի թեկնածությունն է քննարկվում
Նշենք, որ նա նախկինում Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն է եղել:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: