00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու պետք չէ գումար խնայել հակավիրուսային ծրագրերի համար. հայ մասնագետի խորհուրդները

CC BY 2.0 / Scott Winterroth / Мужчины за работой
Мужчины за работой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով` հաքերային հարձակումների կազմակերպումը շատ էժան զբաղմունք է դարձել. մարդիկ փոքր գումարի դիմաց կարող են ձեռք բերել ծրագիր, որը թույլ կտա վիրուս գործարկել և նրա օգնությամբ գումար վաստակել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՏՏ ոլորտի զարգացումը իր հետ բերում է ինչպես կիբեռսպառնալիքների թվաքանակի, այնպես էլ դրա տեսակների ավելացում։ Այդ վտանգներին հակազդելու համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ։

Мужчина в кабинете бизнес-инкубатора в технопарке в сфере высоких технологий - Sputnik Արմենիա
Հայկական hi tech-ը Սինգապուրում. կխորանա՞ արդյոք համագործակցությունը ՏՏ ոլորտում

Այս մասին  «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» գործնական կոնֆերանսի ընթացքում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում «Կասպերսկի լաբորատորիայի» ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Նրա խոսքով` պետք է տարանջատել կորպորատիվ կիբերանվտանգությունը անհատականից։ Առաջինի դեպքում ամեն ինչ համեմատաբար ավելի բարեհաջող է։ Ընկերություններն ու հաստատություններն իրենց ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների սահմաններում ընդհանուր առմամբ հաջողությամբ պաշտպանվում են հաքերների տարատեսակ հարձակումներից և իրենց տվյալների գողությունից։ Նրանք լավ ՏՏ–մասնագետներ ունեն։ Փորձը ցույց է տալիս, որ վիրուսներից պաշտպանվածությունն ապահովելու համար միջոցների խնայողությունը հետագայում հանգեցնում է այդ միջոցները բազմակի անգամ գերազանցող ծախսերի, որոնք օգնում ենք փոխհատուցել չարագործների պատճառած վնասը։

«Հաքերների մեկ հաջողակ գործողությունը հաճախ կարող է ընկերությանը ֆինանսական մեծ վնաս հասցնել։ Պետք է միջոցներ չխնայել անվտանգության մակարդակի բարձրացման համար և մշտապես բարձրացնել աշխատակիցների գրագիտությունը անվտանգության առումով», – նշեց Կարապետյանը։

«Կասպերսկի լաբորատորիան» այսօր ունի հնարավոր բոլոր գործիքներն ու մեխանիզմները հաքերային հարձակումներից և տարատեսակ վիրուսներից պաշտպանվելու համար։ Այդ գործիքների օգտագործումը գրեթե կբացառի ցանկացած սպառնալիք, վստահեցրեց ընկերության ներկայացուցիչը։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես կարծում է Կարապետյանը, անվտանգության առումով  առանցքային նշանակություն ունի մարդկային գործոնը։ Շարքային աշխատակցի ցանկացած անզգույշ գործողություն, օրինակ վարակված կրիչի օգտագործումը կարող է պարալիզացնել ողջ ընկերության աշխատանքը։

Сотрудник в офисе компании Лаборатория Касперского в Москве. - Sputnik Արմենիա
Վիրուսների խաղը. ո՞ր սերիալներում են թաքնված վարակիչ ծրագրերը

Փոքր ինչ ավելի բարդ է անհատական կիբերանվտանգության հարցը։ Ընկերության ներկայացուցչի կարծիքով, ՀՀ շարքային քաղաքացին երբեմն տեղեկացվածության շատ ցածր մակարդակ ունի` հավանական ռիսկերի և կիբերսպառնալիքների մասին։ Հաճախ նրանք միևնույն գաղտաբառն օգտագործում են և՛ սոցցանցերում բացած էջերի և՛ էլ. փոստի համար։

«Պետք է քաղաքացիների մոտ բարելավել «թվային հիգիենան», բարձրացնել կրթվածության մակարդակը և հետ սովորեցնել նրանց ավելորդ անհոգությունից։ Պետք է հասկանալ, որ օգտատերերի ցանկացած տվյալներ` նրանց լուսանկարները, հասցեները, ստորագրությունները, կարող են օգտագործվել չարագործների կողմից», – ասում է Կարապետյանը։

Ինչ վերաբերում է հարձակումների աշխարհագրությանը, ապա համացանցը սահմաններ չունի, և հաքերային հարձակումներ պետք է սպասել ոչ միայն Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրներից։ Թիրախը կարող են դառնալ բուժհաստատությունները, բիզնես–կառույցները, բանկերը, ուսումնական հաստատությունները։

Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա
Սպառնալից նամակ եք ստացել. ինչպե՞ս վարվել. համացանցում նոր իրարանցում է սկսվել

«Անկասկած, աշխարհաքաղաքական գործոնը միշտ կարևոր նշանակություն ունեցել և ունենալու է կիբեռսպառնալիքների ծագման առումով։ Չարագործներին երեք բան է հարկավոր. գումար, տեղեկություն, որը հետագայում կոնվերտացվելու է գումարի, և սաբոտաժ», – նշեց նա։

Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ հաքերային հարձակումների կազմակերպումը շատ էժան զբաղմունք է դարձել. մարդիկ չնչին գումարով նույն DarkNet–ում կարող են ձեռք բերել ծրագիր, որը թույլ կտա գործարկել վիրուս և դրա օգնությամբ գումար աշխատել։

«Կասպերսկի լաբորատորիայի»  ներկայացուցչի հիմնական խորհուրդները հետևյալն են. աջ ու ձախ չտարածել անձնական տվյալները, բարդ գաղտնաբառեր օգտագործել, չօգտագործել նույն գաղտնաբառը մի քանի էջերի և էլեկտրոնային հասցեների համար, կիրառել բացառապես արտոնագրված և հակավիրուսային ծրագրեր։

Լրահոս
0