00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրուսների խաղը. ո՞ր սերիալներում են թաքնված վարակիչ ծրագրերը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցСотрудник в офисе компании "Лаборатория Касперского" в Москве.
Сотрудник в офисе компании Лаборатория Касперского в Москве. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերիալների սիրահարները հաճախ իրենց կամքից անկախ ցանցահենների ու կիբեռհանցագործների զոհ են դառնում, հատկապես երբ որոշում են սերիալն անվճար նայել։ «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները կազմել են այն սերիալների ցանկը, որոնց մեջ թաքնված են համակարգչի աշխատանքին խանգարող ծրագրեր։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները հայտնաբերել են, որ հայտնի սերիալներ պարունակող «torrent» ֆայլերում համակարգչային վիրուսներ կան։ Ընկերության մասնագետները որոշել են պարզել, թե հատկապես որ բազմասերիանոց ֆիլմերում են թաքնված համակարգչային վարակները, և նրանք 31 սերիալ են ընտրել` հիմնվելով IMBD-ի ու Rotten Tomatoes-ի վարկանիշային աղյուսակների վրա։

Старт продаж iPhone X начнется в России 3 ноября - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. մարդիկ «քնաբեր» գիշերանոց են ստեղծել, «չինացին» սայթաքել է, 5G–ն` գործարկվել

Կարելի է շատ արագ գլխի ընկնել` որ խաբեբաների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն» է (Game of Thrones):

Ըստ կազմած վիճակագրության` այս սերիալը ներբեռնելու պատճառով 2018 թվականին վիրուսի զոհ են դարձել 9986 օգտատեր։ Ընդ որում, վիճակագրությունը կազմվել է միայն ըստ Kaspersky–ի առաջարկած պաշտպանության մեթոդներից օգտվողների։ Փորձագետները նշում են նաև, որ ամենաշատ զոհերը եղել են «Գահերի խաղի» առաջին`«Ձմեռը մոտ է» էպիզոդի պատճառով։

Ցուցակի երկրորդ տեղում «Քայլող մեռելներ» սերիալն է (The Walking Dead), որը չնչին միավորներով է հետ մնում Game of Thrones-ից։ Իսկ վերջին` երրորդ պատվավոր հորիզոնականում է «Նետ» (Arrow) բազմասերիանոց ֆիլմը:

Ընտրված սերիալների «torrent» ֆայլերը նրանք իրենց ամպային սերվիս են ներբեռնել KSN-ով և դրա շնորհիվ էլ պարզել են, թե ինչ վնասակար ծրագրերի հետ են առնչվել օգտատերերը` ֆիլմերը ներբեռնելիս։

Փորձագետները նշել են, որ ամենամեծ տարածումն ունի WinLink տրոյանը, որը կարող է ներբեռնել այլ վնասակար ծրագրեր։ Մեծ է նա հավանականությունը, որ սերիալը ներբեռնելու փոխարեն, համակարգիչն իր դռները կբացի not-a-virus կամ էլ downloader տեսակի ծրագրերի համար, որոնցից առաջինը բոլոր հնարավոր տեղերում համակարգիչը կլցնի գովազդով, իսկ downloader-ի հիմնական գործառույթը կլինի հերթական գովազդ տարածող ծրագիրը ներբեռնելը։

Լրահոս
0