00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը լավ բան է հիշել, բայց ուշ. խորհրդային կանգառներից բան չի մնացել. Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հիշատակած խորհրդային ճարտարապետության կառույցներին։ Ճարտարապետի խոսքով` արժեր դրանք պահել, բայց արդեն ուշ է ու անիմաստ։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Կառավարության այսօրվա նիստում, ավերված հուշարձանների վերականգնման ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց խորհրդային ճարտարապետության հետաքրքիր նմուշների` ավտոբուսային կանգառների մասին։

Автобусная остановка в советской Армении - Sputnik Արմենիա
Ավտոբուսների կանգառներ. հայկական «ճայը» կանադական լուսանկարչի աչքերով

Փաշինյանը հիշեց նաև կանադացի լուսանկարիչ և ճանապարհորդ Քրիստոֆեր Հերվիգի` հետխորհրդային երկրներում նկարած եզակի օբյեկտների` ավտոբուսային կանգառների լուսանկարների շարքը։

«Դրանից հետո ես ամեն անգամ անցնելիս ես ուշադրություն եմ դարձնում այդ կառույցների վրա։ Դրանց մեջ կան իսկապես շատ ունիկալ կառույցներ, որոնք չգիտեմ` տրանսպորտային առումով ինչ–որ նշանակություն կունենան նոր իրողություններում, թե ոչ, բայց որ դրանք կարող են ունենալ լուրջ մշակութային նշանակություն, ակնհայտ է»,– ասել էր վարչապետը` չբացառելով, որ վերականգնվելու դեպքում այդ կանգառները ևս կարող են զբոսաշրջության տեսակետից հետաքրքրություն ներկայացնել։

Հին Երևանի կանգուն վկաները. Մելիք-Ադամյան 2/2

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այս նախաձեռնությունն արդեն ուշացած է համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդային ճարտարապետության այդ անսովոր նմուշներին, Մինասյանն ափսոսանքով նշեց, որ դրանցից արդեն բան չի մնացել։

Ճարտարապետների միության նախագահի տեղեկություններով` Հայաստանի ավտոճանապարհներին կառուցված ավտոբուսային կանգառների հաշվառում ու գույքագրում երբևէ չի արվել, թեև դրանց մի մասը, մասնագետի գնահատմամբ, իսկապես ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցներ էին։

«Ոչ թե մեծ մասը, բայց կային այնպիսիք, որ այնքան լավ էին արված, որ արժեր դրանք պահել։ Բայց ջարդվեցին։ Անխնամ վիճակում են հիմա, չարժե նույնիսկ բարձրացնել հարցը»,– ասաց Մինասյանը։

Ճարտարապետը հիշեց հատկապես Երևան–Գյումրի մայրուղում կառուցված կանգառները, որոնք, նրա խոսքով, շատ գեղեցիկ էին։

Հիշեց նաև Հայաստանի երկրորդ քաղաքի երբեմնի մուտքը, որն այսօր ևս չկա։ «Բոլորը մաշվեցին, գնացին։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց»,– անթաքույց ափսոսանքով ասաց Մինասյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Թալանված հուշարձանները կվերականգնվեն. Փաշինյանն առաջարկեց, որ ոստիկանները հսկեն դրանք

Իսկ մայրաքաղաքում անդառնալի կորցրած նմուշներից Մկրտիչ Մինասյանը հատկապես առանձնացրեց սնկաձև ծածկով սրճարանները։

«Եթե հիշում եք, կային նաև մեկ սյան վրա սնկաձև կառույցներ, մեր Շոկարև Օլեգն էր արել։ Դրանք ընդհանրապես ջարդվեցին, դուրս արվեցին։ Դրանցից մեկն էլ «Սայաթ–Նովա» սրճարանն էր` Սայաթ–Նովա պողոտայի վերջում։ Հիմա այնտեղ ռեստորանային համալիր է` ապակեպատ շենք։ Դրա տեղում ժամանակին շատ պարզ ու յուրօրինակ կառույց էր, համարյա բացօթյա, ուղղակի վերևում սնկի պես ծածկված, առանձին սյուների վրա դրված»,– հիշեց ճարտարապետը։

«Հին Երևանի կանգուն վկաները». Նալբանդյան 48

Վարչապետի հիշատակած կանադացի լուսանկարիչ Քրիստոֆեր Հերվիգի` խորհրդային ավտոբուսային կանգառների լուսանկարների շարքը հրապարակվել էր 2016թ–ին։ Դրա ստեղծման համար Հերվիգը 12 տարի ճանապարհորդել է հետխորհրդային երկրներում, այդ թվում` Հայաստանում։

Հայաստանյան կանգառներից լուսանկարների շարքում են հայտնվել Էջմիածնի ու Սարատակի 3 կանգառների շինությունները։

Լրահոս
0