00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոբուսների կանգառներ. հայկական «ճայը» կանադական լուսանկարչի աչքերով

© Кристофер ХервигАвтобусная остановка в советской Армении
Автобусная остановка в советской Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է հետխորհրդային երկրների ավտոբուսային կանգառների մասին, որոնք հավերժացրել է կանադացի լուսանկարիչ Քրիստոֆեր Հերվիգը։

Քրիստոֆեր Հերվիգ, կանադացի լուսանկարիչ, եղել է աշխարհի 90 երկրում, այդ թվում` Հայաստանում։

Նիկիտա Սերգեյի Խրուշչով, խորհրդային «պարագլուխ», մեզ մոտ եղել է 60-ականների սկզբին։

Եվ մեկի, և մյուսի ուշադրությանն արժանացել են այսպես կոչված «ճարտարապետության փոքր ձևերի» գործերը, որոնք մեծ մասամբ ստեղծվել էին երկաթբետոնից։ Հերվիգը դրանցում երևակայության խաղ է տեսել, Խրուշչովը` ճարտարապետական ավելորդություն, գանձարանում եղած երկաթն ու բետոնը վատնող երևույթ։

Ինչի՞ մասին է խոսքը։ Նախկին Խորհրդային Միության հանրապետությունների և, մասնավորապես, Հայաստանի ավտոբուսային կանգառների մասին։

© Кристофер ХервигԱվտոբուսային կանգառ խորհրդային Հայաստանում. Հերվիգի լուսանկարներից
Автобусная остановка в советской Армении - Sputnik Արմենիա
Ավտոբուսային կանգառ խորհրդային Հայաստանում. Հերվիգի լուսանկարներից

Նիկիտա Սերգևեիչին չվերադառնալու համար։ Երևանից Սևան ճանապարհը ժամանակին երկար էր ու ոլորապտույտ, իսկ այն մասում, որտեղ տասնյակ տարիներ անց «Օջախ» ռեստորանը տեղակայվեց, անհետաքրքիր ու ամայի տարածք էր։ Տրամադրությունը բարձրացնելու ու բնապատկերը աշխուժացնելու համար ռեստորանի մոտ գտնվող ավտոբուսային կանգառը համալրել էին ինչ-որ բանով, որն օդում ճախրող ճայ էր հիշեցնում։ Էսթետիկ առումով մի երևակայելի բան չէր, գնային առումով էլ` չափազանց էժան։ Բայց մարդկանց (այդ թվում`ինձ) դուր էր գալիս։ Երբ Խրուշչովը քննադատեց այս կառույցը, որոշեցին քանդել, բայց հետո մտածեցին` քանդելը նույնպես փող արժե….

«Ճայը», եթե չեմ սխալվում, հիմա էլ իր տեղում է, և եթե Քրիստոֆեր Հերվիգը Երևանից Սևան գնար նույն հին ճանապարհով, նրա ալբոմում մի լուսանկար էլ կավելանար։

Հիմա Քրիստոֆեր Հերինգի մասին։ Հետաքրքրասեր մարդու ոտքերը երբեք չեն հանգստանում։ Ավտոստոպով Վանկուվերից հասնում էր Քեյփթաուն, Իսլանդիայում ոտքով էր ճանապարհորդում, իջնում էր այդտեղի գետեր, ողջ Եվրոպան ոտքի տակ էր տվել հեծանվով։

Ոտնակները պտտելը ձանձրալի է ու հոգնեցուցիչ, բայց միայն այն մարդկանց համար, որոնց մտքի թռիչքն ու երևակայության ուժը մոտակա շրջադարձից այն կողմ չեն անցնում։ Հերվիգը ճանապարհորդ էր, որի երևակայությունը հեռուներն էր հասնում, և դրա համար նա ուրիշ ճանապարհով գնաց` նա սկսեց նայել ոչ միայն ճանապարհին, այլև` շուրջը։ Իր առջև այսպիսի խնդիր դրեց. ժամը մեկ գտնել լուսանկարելու արժանի հետաքրքիր մի բան։

Հենց այստեղ էլ` նախկին Խորհրդային Միության ճանապարհներով շրջելիս` Քրիստոֆեր Հերվիգը սկսեց ուշադրություն դարձնել ավտոբուսների կանգառներին։ Դրանք միայն մի ընդհանուր բան ունեին` բոլորը հին էին, կիսաքանդ ու լքված։ (Իոսիֆ Բրոդսկին անվանում էր դա համառ ճարտարապետության տեսակ)։ Բայց մեկը մյուսին չէին կրկնօրինակում։

— Դրանցից որոշները խելագար տեսք ունենին, — պատմում էր նա։- Թվում էր` ամեն մեկը մի անձնավորություն է։ Ես սկսեցի հասկանալ, որ երկաթե վարագույրից և Խորհրդային Միության մասին կլիշեից (որով մեզ դաստիարակում էին Արևմուտքում) այն կողմ ապրում էին միլինավոր մարդիկ, որոնք երազում էին և իրենց արվեստում հաղթահարում էին առօրեականության բոլոր սահմանները։

Եվ Հերվիգը սկսեց ավտոբուսային կանգառներ լուսանկարել Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Հայաստանում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում…

Կանգառներից մի քանիսը (օրինակ` Գագրայում) ես հիշում եմ մինչև այսօր և, տեսնելով լուսանկարը, զգացի նույն բանը, ինչը կզգայի հին ու շատ ծերացած ընկերոջս հանդիպելիս` միաժամանակ տխուր և ջերմ զգացողություն։ Ջերմություն, որովհետև այդ կանգառները ժամանակին միշտ մարդաշատ էին, իսկ տխրություն, որովհետև այսօր այդտեղ մարդ չկա։

© Кристофер ХервигԱվտոբուսային կանգառ Գագրայում
Автобусная остановка. Гагры, Абхазия - Sputnik Արմենիա
Ավտոբուսային կանգառ Գագրայում

Անցած դարից մեր օրեր հասնելով` կանգառներն ապրում են իրենց հատկացրած վերջին օրերը։ Ափսոս։ Քանի որ շատերը ծառայում էին ոչ միայն իրենց բուն նպատակին, այլև հետաքրքիր ճարտարապետական մտքի կենդանի մարմնավորում էին հանդիսանում։

«Պարզվում է, — շարունակում է մտորել Հերվիգը, — խորհրդային շրջանում հեռավոր ավտոբուսային կանգառները պտղաբեր հող էին տեղացի նկարիչների ստեղծագործական փորձարկումների համար։ Հեղինակներին չէին սահմանափակում ոչ ոճային պահանջները, ոչ բյուջեն։ Արդյունքում` կանգառների միջև ոճերի և ձևերի բազմազանություն էր տիրում` խիստ կոպտությունից մինչև ճոխ ու արտասովոր զարդանախշեր»։

Լրահոս
0