00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ ռեկտորի ԺՊ–ն աշխատանքից չի ազատի Արամ Սիմոնյանին, ինչպես Սիմոնյանն էր նրա հետ վարվել

© Sputnik / Asatur YesayantsЗал заседаний ЕГУ (29 мая 2018). Еревaн
Зал заседаний ЕГУ (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, որը Հայաստանում գործող բանկերից մեկի բաժնետեր է, խոսել է Արամ Սիմոնյանի դեմ դատական հայցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չգիտի` ԵՊՀ–ի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ ներկայացրած իր բողոքն ինչ ընթացք է ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Гегам Геворкян - Sputnik Արմենիա
Հայտնի է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

Նշենք, որ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգյանը մարտի սկզբին ազատվել էր պաշտոնից։ Սիմոնյանն իր այդ հրամանը հիմնավորել էր Գևորգյանի նկատմամբ ունեցած անվստահությամբ: Դրանից հետո պրոռեկտորը դատի էր տվել Սիմոնյանին` պահանջելով, որ այդ հրամանն անվավեր ճանաչվի, իսկ իր պաշտոնն էլ վերականգնվի։

«Ես չգիտեմ` մեր դատարաններն ինչ տեմպով են աշխատում, քանի որ նրանք պարտավոր էին մեկ ամսում գործը վարույթ ընդունել, նշանակել դատավոր ու դատական օր։ Երկու ամիս է անցել, բայց ոչ մի լուր։ Երբ քայլ կանեն, ես էլ կխորհրդակցեմ իմ փաստաբանի հետ ու կորոշեմ` հետո ինչ եմ անում»,–ասաց Գևորգյանը։

Աշխատանքից ազատված ԵՊՀ պրոռեկտորը Արամ Սիմոնյանին դատի է տվել

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ էր ԵՊՀ ռեկտորն իրեն աշխատանքից ազատել` նա պատասխանեց, որ իրեն մեղադրում էին, որ գաղտնի հանդիպում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Գևորգյանը նշեց, որ ԿԳ նախարարի հետ հանդիպել է մարտի 22–ին` իրեն աշխատանքից հեռացնելուց 10 օր հետո, իսկ մինչ այդ ԿԳ նախարարին տեսել է միայն պաշտոնական միջոցառումների ժամանակ։ «Ես չեմ պատրաստվում աշխատանքից ազատել Արամ Սիմոնյանին, իսկ ինչ վերաբերվում է նրա` ինձ աշխատանքից ազատելուն, ապա, կարծում եմ, նա սխալվել է»,–ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ են լուրերը, որ Գևորգյանը բանկերից մեկի բաժնետեր է։

«Այո, ես ունեմ իմ բաժնեմասերը, ինչը, սակայն, չի խանգարի ԵՊՀ–ում իմ գործունեությանը։ Ուղղակի տարվա վերջում ես ստանալում եմ իմ «փայլը»»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը հայտնել էր, որ շարունակելու է մնալ համալսարանում և ղեկավարել Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը։

Լրահոս
0