00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

© Photo : YSU PR DepartmentГегам Геворкян
Гегам Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Գեղամ Գևորգյանն ընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ): Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ մամուլւի ծառայությունից, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց, որոնցից երկրորդը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը:

Министр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արամ Սիմոնյանի հրաժարականի ելույթը բացարձակ կեղծիք էր. նախարար

Իր ելույթում Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս պահին անտրամաբանական է խոսել ծրագրային դրույթների մասին այն պարագայում, երբ երեք ամսվա ընթացքում լինելու են քննաշրջան և արձակուրդ, ապա համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ. «Թե ինչպիսի վարչական աշխատող եմ եղել ես, համալսարանականները գիտեն, ովքեր էլ չգիտեն, այս ընթացքում կարող էին հետաքրքրվել: Այս նույն ամբիոնից ես դեռ երկու տարի առաջ խոսել եմ համալսարանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն անհետևանք մնաց»:

ԵՊՀ ռեկտորի ԺՊ–ի մյուս թեկնածուն` Վահե Հովհաննիսյանը, ասաց, որ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք՝ առողջ մթնոլորտ ձևավորելու համար: «Բացի դրանից՝ կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է բավարար պայմաններ ապահովի՝ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կազմակերպելու համար»,–ասաց նա: 

Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել - Sputnik Արմենիա
ԵՊՀ 100–ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ է. ռեկտորի հրաժարականի տեսանյութը

Գեղամ Գևորգյանը 1980-1984 թթ. եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ, 1984-1992 թթ.՝ ԵՊՀ դոցենտ, իսկ 1992-1997 թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր:

Նա 1997-2004 թթ. եղել է ԵՊՀ մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչը, իսկ 2004-2008 թթ.՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: 2008-2019 թթ. Գևորգյանը ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորն էր: 2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արժանացել է «Անանիա Շիրակացի» մեդալին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին:

Գեղամ Գևորգյանն աշխատել է նաև Հունգարիայի Էտվոշի համալսարանում, Մոսկվայի Սպեկլովի ինստիտուտում և Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում:

Հիշեցնենք` մայիսի 23–ին ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց։ Այսօր` մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհուրդը պետք է ընտրեր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին դատի էր տվել։ Բանն այն է, որ Գևորգյանը վերջերս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից` իր հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։

Գևորգյանը պահանջում էր ռեկտորի հրամանն անվավեր ճանաչել, ինչպես նաև վերականգնել իր աշխատանքը և հարկադիր պարապուրդի համար գումարը բռնագանձել։

Լրահոս
0