ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 29-31–ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի։
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +30 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի 13-15 աստիճանի սահմանում։
