00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուհերում շարունակվում է ռեկտոր ընտրվել իշխանության թեկնածուն. Սերոբ Խաչատրյան

© Sputnik / Karine HarutyunyanЕреванский государственный институт театра и кино
Ереванский государственный институт театра и кино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ իշխանափոխությունից հետո կրթության ոլորտում ամենաբուռն պրոցեսներից մեկը տնօրենների և ռեկտորների ընտրություններն էին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Բուհերում շարունակվում է ռեկտոր ընտրվել իշխանության թեկնածուն`ագրարայինում, թատերականում և կոնսերվատորիայում վերջերս ռեկտոր դարձան հենց իշխանության թեկնածուները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` ամփոփելով իշխանափոխությունից հետո 1 տարվա ընթացքում կրթության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները։

«Այս մեկ տարվա ընթացքում ամենաբուռն պրոցեսներից մեկը տնօրենների և ռեկտորների ընտրություններն էին։ Բուհերում, ճիշտ է, կուսակցական չեն ռեկտորները, սակայն իշխանության առաջարկած թեկնածուներն էին։ Օրինակ` Շիրակի համալսարանում երևում է, որ չկա թեկնածու, որին պաշտպանում է իշխանությունը, ու գուցե դա է պատճառը, որ այդպես էլ ռեկտոր չի ընտրվում։ Ի դեպ, ուշագրավ է այն, որ Շիրակում 6 մարդ ցանկացել էին ռեկտոր ընտրվել։ Հայաստանում նման բան դեռ չէր եղել»,– ասաց նա։

Անդրադառնալով դպրոցների տնօրենների ընտրությանը` փորձագետը նշեց, որ այստեղ պատկերն ավելի խայտաբղետ էր, քանի որ եղան ծնողներ, որոնք պաշտպանեցին նախկին տնօրենին, եղան դեպքեր, որ տնօրենի դեմ բողոքի ակցիաներ արեցին։ Խաչատրյանի խոսքով` արտաքուստ երևում է, թե մարդիկ փոփոխություն են ուզում, սակայն դեպքերը ցույց տվեցին, որ մարդիկ ուզում են փոփոխություններ, որոնք իրենց վրա չի անդրադառնա։

Зал заседаний ЕГУ (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվել. բուհը հրապարակել է Սիմոնյանի ելույթը

Խաչատրյանը խոսեց նաև կրթության ոլորտում հարուցված քրեական գործերի մասին` ասելով, որ դրանք ևս մեկ անգամ փաստեցին, որ ԿԳ ոլորտում համակարգային խնդիրներ կան։ «Մենք տեսնում ենք, որ տնօրենները մարդիկ են գրանցել դպրոցներում, որոնք աշխատանքի չեն գնացել։ Տնօրենները նման քայլի են գնացել, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. եթե ուզում ես լավ տնօրեն ունենալ, 150 000 դրամ վարձատրությունը քիչ է։ Բացի այդ, այնպես է ստացվում, որ տնօրեններն ապօրինի քայլերի են դիմել, իսկ վերադասները «միամիտ» նստած են եղել»,–ասաց նա։

Նրա խոսքով` կրթության ոլորտում բովանդակային առումով փոփոխություններ չեն եղել, բայց կլինեն առաջիկայում։

Լրահոս
0