00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվել. բուհը հրապարակել է Սիմոնյանի ելույթը

© Sputnik / Asatur YesayantsЗал заседаний ЕГУ (29 мая 2018). Еревaн
Зал заседаний ЕГУ (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՊՀ ռեկտորը հայտարարել է, որ վայր է դնում լիազորությունները, բայց ինքը խեղճացողը չէ. շարունակելու է պայքարել հանուն համալսարանի։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Բուհը հրապարակել է Սիմոնյանի ելույթը։

Ректор ЕГУ Арам Симонян ответил на вопросы журналистов (28 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց

«Այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, այլ գնալով ավելի է ուժեղանում։ Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձևանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձևով բոլոր հարցադրումների պատասխանները տալ»,– ասել է նա:

Սիմոնյանը նշել է, որ այս ամիսների ընթացքում համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ։

«Ինչքան էլ ցավալի է, այդ փոփոխությունների մի մասն անխուսափելի էր: Կարծում եմ՝ շատ մարդիկ չդիմացան փոփոխություններին, և դրա համար էլ մենք այսօր ունենք երկու նոր պրոռեկտոր: Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ և գնալով ուժեղանում է, ես չեմ և ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Մարդիկ, որոնք համալսարանական են, բայց համալսարանում որևէ լուրջ ներդրում չեն ունեցել։ Դա իրենց խնդիրն է։ Ես անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն, ոչ միայն կրթության և գիտության ոլորտում, այլև համալսարանի նկատմամբ։ Ես դա համարում եմ մերժելի»,– ասել է Սիմոնյանը։

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
«Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի». ԵՊՀ–ում կրքերը թեժանում են. «Հրապարակ»

Ռեկտորը դառնությամբ է նշել այն հանգամանքը, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի նշվում, և որի հետ զուգահեռաբար նշվում է Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը, մեր պետության կողմից արժանանում է նման վերաբերմունքի:

«Մայիսի 16-ին և 17-ին մենք, այն էլ, ցավոք սրտի, ոչ բոլոր համալսարանականներով, նշեցինք բուհի ծննդյան օրը, այցելեցինք Գյումրի: Այնուհետև այստեղ կազմակերպվեց համերգ, հետո տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, բայց պաշտոնական որևէ ուղերձ, որևէ շնորհավորանք ես չստացա, համալսարանը չստացավ։ Զանգեցին իմ ընկերները և այն մարդիկ, որոնք սիրում են համալսարանը և վերջ։ Նույնիսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց։ Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում: Ընդ որում՝ այդ հոբելյանին մասնակցելու համար գալու են մարդիկ, նաև արտասահմանից, որոնք իմ անձնական հյուրերն են, իմ ընկերներն ու բարեկամները՝ ռեկտորներ տարբեր համալսարաններից, որոնց հետ ընկերացել ենք այս տարիների ընթացքում»,– ասել է նա:

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք այս ամիսների ընթացքում ապացուցել են, որ արժանի են համալսարանի ուսանող կոչվելուն:

Зал заседаний ЕГУ (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աշխատանքից ազատված ԵՊՀ պրոռեկտորը Արամ Սիմոնյանին դատի է տվել

«Այս ամիսների ընթացքում, այս պայքարի ընթացքում շատ բաներ տեսանք: Հատկապես ես: Տեսա և՛ աջակցություն, և՛ բացահայտ անտարբերություն: Այն քրեական գործը, որը հարուցվել է համալսարանի դեմ, իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իմ ուսերին է: Բայց ես համոզված ասում եմ, որ մենք արդար ենք: Եվ այս դժվարություններից մենք դուրս ենք գալու»,– ասել է նա։

Սիմոնյանն ընդգծել է, որ ինքը խեղճացող չէ:

«Ես զանգեզուրցի եմ և սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ: Ես երբեք չեմ խեղճացել և չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»,– ասել է ռեկտորը:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞ր բուհի ռեկտորին էր վերաբերում Փաշինյանի հայտարարությունը. պատգամավորի մեկնաբանությունը

Սիմոնյանը հայտարարել է, որ ոչ մի բանից չվախենալով և համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր է դնում իր լիազորությունները:

«Հոգաբարձուների խորհուրդը կորոշի 7 օրվա ընթացքում, այդպես է կանոնադրությունը, թե երբ է նոր ռեկտորի ընտրության օրը նշանակվում: Պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչև որ կլինեն ընտրություններ: Ես կարծում եմ, որ ընտրությունները կլինեն բավականին շուտ, որովհետև դրանից բխում է նաև համալսարանի բնականոն գործունեությունը»,– ասել է նա:

Սիմոնյանը նշել է, որ շարունակելու է մնալ համալսարանում և ղեկավարել Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը։

Լրահոս
0