00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն զիջումների է գնացել. բուքմեյքերները դադարեցրել են բողոքի ցույցը

© Sputnik / David GalstyanАкция протеста у здания парламента (29 мая 2019). Еревaн
Акция протеста у здания парламента (29 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակտիվիստները բավարարված են Բաբկեն Թունյանի հետ հանդիպումից։ Նրանք բացել են Բաղրամյան պողոտան:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ հանդիպմանը խոստացավ դարձյալ հրապարակայնորեն քննարկել իրենց գործունեության պայմանները խստացնող օրենքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց GoodWin ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը։

Առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները փակել էին Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը` կաթվածահար անելով ԱԺ տանող երթևեկությունը։ Նրանք հանդիպում էին պահանջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ` քննարկելու համար օրինագիծը, որը իրենց կարծիքով ուղղված է այդ ոլորտում մենաշնորհ ստեղծելուն։

Акция протеста у здания парламента (29 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ակտիվիստները գնացին բանակցելու, բայց Ալենին տեսնել չեն ուզում. բողոքի ցույցի մանրամասները

«Միրզոյանը զբաղված էր, մենք համաձայնեցինք հանդիպել տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի հետ։ Թունյանն ու պատգամավորները խոստացան լրացուցիչ լսումներ անցկացնել և հաշվի առնել մեր առաջարկները», – ասաց Միքայելյանը։

Պատգամավորները լսումների անցկացման կոնկրետ ժամկետներ չեն նշել։ Սակայն Միքայելյանը վստահեցրեց, որ ընկերությունը կշարունակի գազալցակայաններից դուրս բերել խաղային ավտոմատները, ինչպես ավելի վաղ խոստացել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ավելի վաղ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն էր տվել վիճակախաղերի և մոլախաղերի կազմակերպման, խաղային ավտոմատների և տոտալիզատորների շահագործման պայմանների խստացման մասին օրինագծին։ Խաղատները 1.5 տարվա ընթացքում պետք է տեղափոխվեն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի, իսկ խաղային ավտոմատներն օրենքն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է վերացվեն։

Հիշեցնենք, որ կառավարությունը ևս հավանություն էր տվել վիճակախաղերի կազմակերպման պայմանների խստացման մասին նախագծին։ Օրինագիծը մշակվել է մոլախաղերի դեմ պայքարի շրջանակում։ Նրանց առաջարկվում է տարիքային շեմ սահմանել, սահմանափակել այն անձանց մասնակցությունը, որոնք անգործունակ են ճանաչվել։

Լրահոս
0