00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայերն Ավարայրի ճակատամարտում փախուստի մատնեցին մարտական փղերին

Բաժանորդագրվել
«Սա Հայաստանն է» նախագծի շրջանակում Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը պատմում են ճակատագրական 451 թվականի մասին, որ պետք է խոր հետք թողներ հայերի ազգային ինքնագիտակցության մեջ։

Մայիսի 25-ին հայոց բանակը հասավ Ավարայրի դաշտ։ Անմիջապես հրավիրված խորհրդակցության ժամանակ ձևակերպվեց հայոց բանակի մարտական խնդիրը` հնարավորինս արնաքամ անել թշնամուն, իսկ հետո մասնատել ուժերը և պարտիզանական պայքար ծավալել մանր ջոկատներով։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսել է Ղարաքիլիսայի ճակատամարտի որոշիչ դերի մասին - Sputnik Արմենիա
Շարմազանով. Ղարաքիլիսայի ճակատամարտը հայերի համար երկրորդ Ավարայր դարձավ

Հաջորդ օրը վաղ առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին։ Պարսից բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, երկրորդում` հեծելազորը, ընդ որում` երկրորդ շարքի աջ հատվածում էին նաև վայրի ցեղերի և դավաճանների գնդերը։ Երրորդ շարքում տեղավորված էր փղերի գունդը, որն ուժեղացված էր 45 հազար հետևակայինով։

Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության տակ տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքը զբաղեցնում էր հայկական աշխարհազորը, երրորդում` ծանր հեծելազորը, իսկ չորրորդ շարքը կազմված էր պահեստազորից։ Հայոց բանակի գլխավոր հրամանատար Վարդան Մամիկոնյանը թևերում թողեց առանձին հեծյալ ջոկատներ, որոնցով նախատեսում էր ճակատամարտի ժամանակ վճռական հարված հասցնել հակառակորդին։

Մայիսի 26-ին Ավարայրի դաշտում վաղ առավոտյան հայոց սպարապետն ու կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին բանակին` հորդորելով հայ ռազմիկներին չերկնչել թշնամու առաջ և մինչև վերջ կատարել զինվորական պարտքը։

Հենց այստեղ էր, որ հնչեց սպարապետ Վարդան Մամիկոնյանի թևավոր դարձած խոսքը. «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացել` անմահութիւն»։

Առաջին փուլում հայկական բանակի նետաձիգները մոտեցան գետի հյուսիսային ափին և սկսեցին նետերի տարափ տեղալ թշնամու վրա։ Սրան ի պատասխան պարսից բանակի նետաձիգները մոտեցան գետի հարավային ափին։ Երկրորդ փուլում ժամը տասի մոտակայքում պարսից բանակն անցավ գետն ու հարձակվեց։ Երկար տևած համառ մարտը հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին։ Սակայն արդեն երկու ժամ անց հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր։ Երրորդ փուլում, զգալով պահի վճռականությունը, հայկական պահեստազորից և հեծալազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը` Վարդան Մամիկոնյանի անձնական գլխավորությամբ, անցավ գրոհի, ճեղքեց պարսից բանակի դասավորությունը, ներխուժեց շարքերն ու, ծանր կորուստներ պատճառելով, փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն։ Միաժամանակ հայկական բանակի կենտրոնն ու թևերը ևս անցան գետը և հզոր հարված հասցրին` դրանով իսկ առ ժամանակ կաշկանդելով հակառակորդի գործողությունները և ապահովելով սպարապետի ջոկատի գործողության ազատությունը։

Ավարայրի ճակատամարտից առաջ պարսից բանակը կրկնակի մեծ էր - Sputnik Արմենիա
Ռազմական խորամանկություն. ինչպես հայերին հաջողվեց կոտորել պարսկական անմահների գնդին

Չորրորդ փուլում, հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը, սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը կազմված էր փղերից ու հետևակից, որոնք ևս ծանր կորուստներ կրելով` դիմեցին փախուստի։ Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրին մատյան գնդին և փախուստի մատնեցին նաև անմահ կոչվածներին։

Հինգերորդ փուլում Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց զորաշարժով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնական և ձախ հատվածներին։ Վեցերորդ փուլում ժամը 15-ի սահմանում, օգտվելով անմիջական հետապնդման բացակայությունից, մատյան գունդը և թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգը և շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին։ Սկսվեց համառ ու կատաղի մարտ, որի հետևանքով կռվելով մինչև վերջ` ընկան սպարապետն ու Վահան Արծրունին, զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները։

Եվ այդտեղ կատարվեց ամենակարևորը` հայերը շարունակեցին կռվել նույն եռանդով` հետևելով զոհված զորավարի հրամանին։

Լրահոս
0