00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի վերնախավն անհանգստացած է․ ինչո՞ւ է Փաշինյանի հայտարարությունն իրարանցում առաջացրել

© Sputnik / Aram Nersesyan Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Карабахе (9 мая 2018). Степанакерт
 Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Карабахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդդիմախոսների քննադատությունը, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը և կապված է դատական համակարգի բարեփոխումների ու ղարաբաղյան կարգավորման հետ, լուրջ հիմքեր չունի․ երկու դեպքում էլ վարչապետը ոչ մի ճակատագրական սխալ չի գործել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Արցախից հնչող քննադատությունը, որն ուղղված է ՀՀ վարչապետ Փաշինյանին, հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ Հայաստանի նախկին իշխանության հետ բազում թելերով կապված իշխող վերնախավն Արցախում կայանալիք ընտրություններից հետո վերարտադրվելու հույս չունի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին - Sputnik Արմենիա
Եկել է խնդիրը լուծելու ժամանակը. Փաշինյանը կրկին խոսել է դատական համակարգի մասին

Անցած շաբաթ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ դատարանների «վեթինգ» է անցկացնելու, որի նպատակը դատական համակարգի մեծածավալ փոփոխություններն են։ Դա տեղի ունեցավ, երբ ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակիչների միջև։ Նա խոսքով` «կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ օգտագործում են իրենց անձնական կապերն Արցախում` Հայաստանի կառավարության և վարչապետի դեմ քարոզարշավ իրականացնելու համար»։

Փաշինյանը հայտնեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան կամ աշխատանքից ազատվեն

Հայաստանի ընդդիմադիր գործիչներից և ուժերից շատերը, ինչպես նաև Արցախի իշխանությանը մոտ կանգնած շրջանակների ներկայացուցիչներն այս հայտարարությունը վտանգավոր համարեցին ղարաբաղյան հարցի կարգավորման համատեքստում։

Մինչդեռ Մանվել Սարգսյանը կարծում է, որ այդ քննադատությունն այլ դրդապատճառ ունի, և համարում է, որ դա կապված է Հայաստանի նախկին իշխանության հետ։

Sputnik զրույց - Պարգև Օհանյան - Sputnik Արմենիա
«Դատական համակարգի զտումը ցավոտ, բայց անհրաժեշտ պրոցես է». Պարգև Օհանյան

«Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» դեռ չի անդրադարձել Արցախի վրա։ Այդ իմաստով հեղափոխությունը կարելի է կիսատ համարել։ Ու զգալով, որ նախորդ տարվա սցենարը կարող է Արցախում էլ իրականացվել, տեղական օլիգարխիայի ներկայացուցիչները հիմա ուզում են ապահովագրել իրենց։ Մենք տեսնում ենք՝ Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է այնտեղ, տարբեր մարդկանց է հանդիպում։ Հնարավոր է՝ Քոչարյանի հետ են որոշ հույսեր կապում։ Բայց կարծում եմ` այդ հույսերն ապարդյուն են», - ասում է Սարգսյանը։

Վերադառնալով բուն Հայաստանի իրողությանը` փորձագետն ընդգծում է, որ այստեղ էլ ձախողման են դատապարտված այն ուժերը, որոնք փորձում են ռևանշ վերցնել։ Երկրում փոխվել են խաղի կանոնները, ընտրական մեխանիզմներ են գործում, որոնք թափանցիկ ու մրցակցային ընտրություններ են ենթադրում։ Իսկ պայմանական «ռևանշիստները» սովոր են ստվերային խաղերի, նրանք պատրաստ չեն դասական իմաստով քաղաքական պայքարի։

Премьер-министр Никол Пашинян принял участие на торжествах по случаю годовщины Высшего судебного совета (10 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Հարությունյանի հրաժարականն 1-ին քայլն է. բարեխիղճ դատավորները վախենալու առիթ չունեն

«Իշխանության ընդդիմադիրները հիմա տարատեսակ ապոկալիպտիկ սցենարներ են ներկայացնում, իշխանության տապալում են կանխատեսում, քննադատում են դատական համակարգը և այլն։ Դեռ նախորդ տարվա վերջին կառավարության քննադատներն ասում էին, որ գարնանը ժողովրդի դժգոհության պոռթկում կլինի, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը կվատանա, սառնարանները կդատարկվեն։ Ինչպես տեսնում ենք, ոչ մի նման բան չեղավ։ Աշխատավարձերն աստիճանաբար բարձրանում են, ֆինանսական համակարգը կայուն է, տնտեսության մեջ աշխուժացում կա», - ասում է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է դատական համակարգում տիրող իրավիճակին, ապա Սարգսյանի կարծիքով` դատարանների «վեթինգը» երկրորդ նախագահի դատավարության հետևանքն է։ Միայն մի բան պարզ չէ` արդյո՞ք դա նախապես կար Փաշինյանի սցենարում, թե՞ նա պահի տակ որոշեց իրավիճակից օգտվել դատարանները բարեփոխելու համար։ Ամեն դեպքում փորձագետը նշում է, որ դատական համակարգի «ռեստարտի» գործընթացը մեկնարկել է, ու այդ թեմայով հետագա քննարկումները կարող են օգնել առավել օպտիմալ լուծում գտնելու հարցում։

Լրահոս
0