https://arm.sputniknews.ru/20190524/sarsapeli-depq-shirakum-exbayry-mortel-e-qroj-danakaharel-qrojordun-ev-inqnaspan-exel-18763550.html
Սարսափելի դեպք Շիրակում․ կտրել է քրոջ վիզը, դանակահարել քրոջորդուն և ինքնասպան եղել
Սարսափելի դեպք Շիրակում․ կտրել է քրոջ վիզը, դանակահարել քրոջորդուն և ինքնասպան եղել
Sputnik Արմենիա
Տղամարդը սպանել է քրոջը, հետո դանակահարել անկողնում պառկած քրոջորդուն։ 24.05.2019, Sputnik Արմենիա
2019-05-24T11:15+0400
2019-05-24T11:15+0400
2019-05-24T14:07+0400
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1876/35/18763503_0:75:1280:799_1920x0_80_0_0_910124a3271f17b0178c18675659e6ea.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1876/35/18763503_0:35:1280:839_1920x0_80_0_0_98524beebdc78912fdc906f70b31cfc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն, սպանություն, ինքնասպանություն
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն, սպանություն, ինքնասպանություն
Սարսափելի դեպք Շիրակում․ կտրել է քրոջ վիզը, դանակահարել քրոջորդուն և ինքնասպան եղել
11:15 24.05.2019 (Թարմացված է: 14:07 24.05.2019) Տղամարդը սպանել է քրոջը, հետո դանակահարել անկողնում պառկած քրոջորդուն։
ԵՐԵՎԱՆ 24 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 24-ին, վաղ առավոտյան սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Բասեն գյուղում։
Ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների՝ 59-ամյա մի տղամարդ գնացել է քրոջ տուն, մտել գոմ, որտեղ քույրը կովերին է կթել, և դանակով կտրել է քրոջ վիզը։ 61-ամյա կինը տեղում մահացել է։
Տղամարդը մտել է նաև քրոջ տուն ու դանակահարել անկողնում պառկած քրոջորդուն։
25-ամյա երիտասարդը փորձել է քեռուն վնասազերծել, ուստի արնաքամ լինելով դիմադրություն է ցույց տվել։ Քեռին տեղի է տվել ու հեռացել։
Երիտասարդը ձայն է տվել հարևաններին ու ազգականներին, որոնք վրա են հասել՝ օգնություն ցույց տալու։ Երիտասարդին տեղափոխել են Գյումրու հիվանդանոց։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։
Թե ինչ վիճակում է երիտասարդը, կարող եք կարդալ այստեղ։
Ահազանգին վրա հասած իրավապահներն ու գյուղացիները 59-ամյա տղամարդուն գտել են քրոջ տան նկուղում՝ առաստաղից կախված և մահացած։
Գյուղում խոսում են, որ վերջին ժամանակաշրջանում այդ տղամարդը ադեկվատ վարք չի դրսևորել և, կարծես, հոգեկան խնդիրներ ունի։ Այլ մանրամասներ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։