ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Երևանի փողոցներում սիրային դրամա է ծավալվել։ Ավելի ճիշտ` ռուս ռեփեր Տիմատիի (Ft. Նազիմա) տեսահոլովակում, որը նկարահանվել է Հայաստանի մայրաքաղաքում և երկրի ոչ պակաս գեղեցիկ անկյուններում։
«Չի կարելի» ("Нельзя") մելոդիկ երգի տեսահոլովակը պայթեցրել է համացանցը և խելքահան արել երկրպագուներին։
Տեսահոլովակը հրապարակվել է ռեփերի պաշտոնական էջում և ընդամենը մեկ ժամվա ընթացքում հասցրել է հազարավոր մեկնաբանությունների արժանանալ։ Տեսահոլովակն արդեն դիտել են ավելի քան 180 հազար անգամ։
«Այստեղ խոսքերն ավելորդ են, պարզապես հզոր է», «Կարծես մի ամբողջ ֆիլմ դիտեի, շատ հզոր է», «Ապշած եմ, սա Երևանն է։ Ինչպես միշտ, բարձրակարգ տեսահոլովակ է», «Հայաստանում է նկարահանված։ Անհավանական գեղեցկության լեռներ են», «Շատ գեղեցիկ տեղեր են և հզոր տեսահոլովակ», «Հայաստան։ Գեղեցկագույն երկիր», «Ի՞նչ կարելի անել, որ էլ չնայեմ», «Գեղեցիկ տեսահոլովակ է, գեղեցիկ բնապատկեր։ Հզոր է», «Տեսահոլովակը Black star բուրգերի նման է` հյութեղ և հզոր», – գրել են բաժանորդները։
Տիմատին նոր տեսահոլովակի պրեմիերայի մասին հայտարարել էր մայիսի 22-ին։
Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել էր Տիմատիին «բռնացնել» Երևանում, երբ նա նկարահանումներից հետո զբոսնում էր քաղաքի կենտրոնում։ Նկարահանող խումբը մի քանի ժամ աշխատել էր Երևանի փողոցներից մեկում։ Ռեստորանների մոտ, որտեղ ամենայն հավանականությամբ նկարահանվում էր այս տեսահոլովակը, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Նրանք քչփչում էին և ուզում էին հասկանալ` ինչ է կատարվում։ Ցավոք, ռեփերը հրաժարվեց պատասխանել հարցերին։