00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցУлица Абовяна в городе Ереване
Улица Абовяна в городе Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրեթե բոլոր օտարերկրացիները նշում են, որ հայուհիները լավ ճաշակ և ոճի զգացում ունեն։ Իսկապես, Հայաստանում կանայք, որպես կանոն, լավ են հետևում իրենց և քաջատեղյակ են ու լավ հասկանում են նորաձևությունից։ Բայց եկեք հիշենք, թե 15-20 տարի առաջ ժամանակակից կանայք ինչն էին ուլտրանորաձև համարում...

Հետվերակառուցման ժամանակաշրջանում, երբ խորհրդային միօրինակությունը հոգնեցրել էր, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներ սկսեցին արտասահմանից ավելի շատ ապրանքներ ներթափանցել, թվում էր, թե «նորաձևությունը խելագարվել է»։ Հայաստանն այդ առումով բացառություն չեղավ։

Իհարկե, այդ ժամանակաշրջանի նորաձևության որոշ ուղղություններ և հանդերձանքի իրեր` նորաձևությանը հետևողների և ոճաբանների հատուկ ուշադրությանն արժանի կլինեն միշտ, բայց կային նաև հագուստի, սանրվածքի և դիմահարդարման այնպիսի ոճեր, որոնք այսօր բացառապես ասոցացվում են «սարսափ» բառի հետ։ Հաճախ դրանք մեծ պահանջարկ էին վայելում նորաձևությանը հետևող օրիորդների մոտ, որոնք դեռ նոր էին սկսում մտածել իրենց արտաքինի մասին և ամեն կերպ ջանում էին գրավել հակառակ սեռի ուշադրությունը։

Լոսինաներ

Հաշվի առնելով, թե որքան մեծ պահանջարկ էին վայելում այդ ժամանակ լոսինաները, լեգինսներն ու խայտաբղետ և տարբեր նախշերով զուգագուլպաները, ակամայից մի միտք է ծագում. «Գուցե այդ ժամանակ հանկարծակի բոլորը մոռացան նորմալ տաբատ կարել»։ Եվ որն ամենաահավորն է, մեծամասամբ այդ նորաձև հագուստը բավականին կասկածելի որակի էր։

© Sputnik / В. Локтев / Անցնել մեդիապահոցՆորաձևությունը 1991 թվականին
Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր - Sputnik Արմենիա
Նորաձևությունը 1991 թվականին

Ջինսե շրջազգեստներ

Հազվադեպ կարելի է հանդիպել ժամանակակից կնոջ, որը չի պարծեցել պատանեկության տարիներին, որ այսպես կոչված լամբադա–շրջազգեստ է ունեցել։ Հիշո՞ւմ եք` այդ շրջազգեստները, որոնք կարված էին ջինսից, սպիտակ բոլորածալեր ունեին, իսկ վրան գույնզգույն թելերից ասեղնագործած էր` «Lambadа»։ Իսկ կհանդգնի՞ ինչ–որ մեկն այսօր նման բան հագնել։ Կային նաև ամուր ջինսե կտորից այսպես կոչվող «կարանդաշ» ոճի շրջազգեստներ, որոնք հետևի կամ առջևի մասում կտրվածք ունեին։ Դրանք նախընտրում էին ավելի հասուն տարիքի և, որպես կանոն, ավելի գեր կանայք։

© Unsplash / Mario AméՋինսե շրջազգեստ
Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր - Sputnik Արմենիա
Ջինսե շրջազգեստ

Լայն ուսեր

Ի հեճուկս այն կարծիքի, որ աղջիկը պետք է լինի նուրբ և նեղ ուսերով, 90-ականների նորաձևությունը թույլ սեռին լայն ուսերով շապիկներ և պիջակներ էր առաջարկում (ուսերի տակ հատուկ բարձիկներ էին կարում, որոնք կնոջը քառակուսի էր դարձնում)։ Այդպիսի նորաձև դետալի պատճառով ցանկացած աղջիկ, անկախ մարմնի կառուցվածքից, «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» դիսնեյական մուլտֆիլմի Չար թագուհուն էր հիշեցնում։

© Sputnik / Олег ЛасточкинԼայն ուսերով կանացի հագուստ
Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր - Sputnik Արմենիա
Լայն ուսերով կանացի հագուստ

Կոմբինացիաներ

Հավանաբար, 90-ականների կանանց զգեստապահարանի ամենասարսափելի առարկան էր։ Հանուն արդարության պետք է ասել, որ դրանք այսօր էլ կան, թեև, փոքր–ինչ ձևափոխված տարբերակով` օգտագործվում են որպես երեկոյան զգեստներ։ Եվ եթե ինչ–որ մեկը կարծում է, որ դա վատ է, ապա առաջարկում եմ նրանց հիշել, ինչպես էին մեր մայրիկներն ու տատիկները ցանկացած զգեստի տակից ստիպված կրում այդ անօգուտ, բայց ներքնազգեստի անբաժանելի մասը կազմող հագուստը։ Եվ ամենավատն այն էր, որ դրանք սինթետիկ գործվածքից էին կարված, որը թույլ չէր տալիս, որ մարմինը շնչի և պարզապես գրգռում էր այն։

© Sputnik / Владимир ВяткинԼայմա Վայկուլեն՝ բեմական (գիշերա) զգեստով
Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր - Sputnik Արմենիա
Լայմա Վայկուլեն՝ բեմական (գիշերա) զգեստով

Չոկերներ

Ամեն ինչ լավ կլիներ, բայց չոկերները, որոնք մեծ տարածում ունեին երիտասարդ աղջիկների շրջանում 90-ականներին, նման էին հյուսած մետաղալարի, և որակով էլ, մեղմ ասած, չէին փայլում։ Իսկ նրանք, ովքեր գերադասում էին ամբողջ հավաքածուն` վզին, ձեռքին և մատին, անկախ տարիքից, հիշեցնում էին մարկիզ դե Սադի հետևորդներին։

© Photo : GaumontՆատալի Պորտմանը «Լեոն» ֆիլմում՝ Մաթիլդայի դերում. (Gaumont, 1994 թ.)
Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր - Sputnik Արմենիա
Նատալի Պորտմանը «Լեոն» ֆիլմում՝ Մաթիլդայի դերում. (Gaumont, 1994 թ.)

Ճակատի` հովարանման հերափնջեր (челки)

Գործի էր դրվում ամեն ինչ. գարեջուր, մի տոննա լաք, քաղցր ջուր. առավելագույն արդյունք ստանալու համար աղջիկները ինչ հնարի ասես, որ չէին դիմում։ Բայց չէ՞ որ հեշտ գործ չէր. ուլտրանորաձև չոլկան երկու մասից էր բաղկացած։ Առաջինը պետք էր գլխի վրա այնպես սանրել, որ այն հովար կամ կատար հիշեցներ, իսկ երկրորդը ճակատի վրա իջնող կլոր վարագույրի նման հարդարել։ Ահա այսպիսի բարդ կոնստրուկցիա գլխի վրա։ Պետք է խոստովանել, որ հայկական իրականության մեջ այդ չոլկաները, ինչպես նաև, Մալվինայի խոպոպները բավականին երկար ապրեցին։

© Sputnik / Владимир ВяткинԵրգչուհի Իրինա Ալեգրովան (1996 թ.)
Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր - Sputnik Արմենիա
Երգչուհի Իրինա Ալեգրովան (1996 թ.)

Շատ բարակ հոնքեր

Եթե այսօր գերնորաձև են «Բրեժնևի » հոնքերը, ապա դեռ 15 տարի առաջ առավել սեքսուալ էին համարվում թել–հոնքերը, որոնք մի կողմից միամիտ ու անմեղ տեսք էին հաղորդում աղջիկներին, մյուս կողմից` փոքր–ինչ հիմար դեմքի արտահայտություն տալիս։ Այստեղ պետք է ավելացնել, որ 90-ականներին օրիորդներից շատերը նորաձևության միտումների հետևից ընկնելով «կորցրեցին» իրենց հոնքերը և այսօր փորձում են վերադարձնել դրանք տատուաժի օգնությամբ։ Չէ՞ որ նորաձևությունն անկանխատեսելի է։

© Photo : "Мосфильм"Ալիսա Ֆրեյնդլիխը Լյուդմիլա Պրոկոֆեվնայի դերում՝ Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում (Мосфильм, 1977թ.)
Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր - Sputnik Արմենիա
Ալիսա Ֆրեյնդլիխը Լյուդմիլա Պրոկոֆեվնայի դերում՝ Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում (Мосфильм, 1977թ.)
Լրահոս
0