00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին ՀԱՊԿ-ում լրացուցիչ խմորումներ պետք չեն. Փաշինյանին կընդունե՞ն «ակումբ»

© Photo : official site of the President of RFДелегация Армении во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
Делегация Армении во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչատուրովի հետ կապված իրավիճակից կարելի էր խուսափել, սակայն այս ելքը Երևանի համար ամենաբարենպաստն եղավ։

ԵՐԵՎԱՆ. 23 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգումը մինչև 2019 թվականի վերջ Երևանի համար հանգուցալուծման լավագույն տարբերակն  է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանը։

Մայիսի 22–ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը նեղ շրջանով նիստում որոշեց 2020 թվականի հունվարի 1–ի քննարկման դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը։

Григор Баласанян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բալասանյան. «Խաչատուրովի հետկանչով մենք միայն դիրքեր կորցրինք ՀԱՊԿ-ում»

Վերանյանը նշում է, որ կարելի էր խուսափել ստեղծված իրավիճակից։ Կարելի էր ավելի զգույշ վարվել նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցում, կարելի էր նախապես պատրաստվել։ Կարելի էր երկխոսության գնալ Ռուսաստանի ու ՀԱՊԿ այլ երկիրների հետ։ Բաց ինչ կա` կա։

«Ստեղծված իրավիճակում լավագույն սցենարներից մեկն էր օգտագործել քաղաքական անդրդվելիությունն ու փորձել պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչ ժամկետի ավարտը։ Այդ դեպքում Երևանը շահած դուրս կգար իրավիճակից», – ասաց Վերանյանը։

Միաժամանակ երկարաժամկետ հեռանկարում չի բացառվում, որ ՀԱՊԿ–ի հետագա գործընթացներում որպես այդ իրավիճակի արձագանք Հայաստանի համար կարող են բացասական պահեր լինել։

«Ղազախստանն ու Բելառուսը կարող են այդ կամ այն հարցերով ավելի խիստ դիրքորոշում ցուցաբերել։ Հատկապես, որ հաճախ Մինսկն ու Նուր–Սուլթանը առաջ են տարել Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Այդ առումով Հայաստանի դիրքորոշման անդրդվելիությունն արդարացված է որպես պատասխան նրանց նախկին գործողություններին», – նշեց Վերանյանը։

Միաժամանակ Ռուսաստանի դիրքորոշումը շատ ավելի կարևոր է։ Տարածված կարծիք կա, որ Մոսկվան ընկալում է այդ իրավիճակը ՀԱՊԿ–ի հեղինակության տեսակետից։

Նրա կարծիքով` Ռուսաստանին ձեռնտու է, որ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը հնարավորինս արագ հանգուցալուծվի ու այլև նման տհաճ իրավիճակներ չկրկնվեն։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на саммите глав МИД стран - участниц ОДКБ (22 мая 2019). Бишкек - Sputnik Արմենիա
Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքում ՀԱՊԿ երկրների ներգրավվածության մասին

Ինչ վերաբերում է  Հայաստանի հետագա «ինքնազգացողությանը» ՀԱՊԿ–ում` շատ հանգամանքներ կախված են  այն բանից, թե արդյո՞ք այլ երկրների նախագահները կընդունեն Նիկոլ Փաշինյանին իրենց ոչ պաշտոնական «ակումբ»։ Խոսքն այն առաջնորդների մասին է, որոնք այլ ճանապարհով են իշխանության եկել ու բավականին երկար ժամանակ են այնտեղ գտնվում։

Եթե ոչ,ապա Հայաստանի հետ երկկողմանի հարաբերություններում հնարավոր է որևէ բացասական երանգներ լինեն։

«Մյուս կողմից էլ` դժվար թե Հայաստանի հարցում որևէ լուրջ միտում լինի։ Ռուսական իշխանությունները չեն ուզենա, որ ՀԱՊԿ–ի այլ հարթակներում խնդիրներ առաջանան։ Կարծում եմ` հիմնական հարցերով կոնսենսուս կլինի»,  –ասաց Վերանյանը։

Նա կարծում է` Հայաստանը Ստանիսլավ Զասի նշանակման հետ կապված խնդիրներ չի ստեղծի։ Ամեն դեպքում ՀԱՊԿ երկրներն ընդունել են Հայաստանի դիրքորոշումը մինչև 2020 թվականը գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։

«Հայաստանի իշխանությանը կազմակերպության ներսում լրացուցիչ խմորումներ պետք չեն։ Կարծում եմ` գործընթացը բավականին հարթ կանցկացվի», – նշեց փորձագետը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել 2018 թ.-ի նոյեմբերի սկզբին:

Парламентская ассамблея ОДКБ (30 октября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Երևանն աշնանը կհյուրընկալի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Երևանը պնդում էր, որ մինչ 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է մնա Հայաստանի ներկայացուցիչը։

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագիծը` Ստանիսլավ Զասին որպես կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին։  Իր նշանակումը համաձայնեցնելու համար Զասն այցելել էր Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան։ Հայաստանն այս ընթացքում Զասի թեկնածությանը «հավանություն» չէր տալիս։

ՀԱՊԿ–ի կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

Լրահոս
0