00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գուրգեն Արսենյան
«Չինգիզ խանի մուտքն էլ Հայաստան պիտի արգելվի». Գուրգեն Արսենյան
17:11
2 ր
Բաբկեն Պիպոյան
Առաջարկվող սակագների բազմազանությունը մոլորեցնում է հասարակությանը․ Բաբկեն Պիպոյան
17:13
7 ր
Բաբկեն Պիպոյան
Սպանդանոցի խնդիրները շոուով չեն լուծվի. Բաբկեն Պիպոյան
17:20
2 ր
Մենուա Սողոմոնյան
Ադրբեջանական սպառնալիքների պատճառով հայկական ֆիլմերը հետ են կանչվել կինոփառատոններից
17:23
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինացիներն ուզում են ՀՀ–ում հսկա մարզադաշտ կառուցել. ի՞նչ ճակատագիր կունենա «Հրազդանը»

© Sputnik / Aram NersesyanСтадион Раздан
Стадион Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր մարզադաշտը կարող է կառուցվել Երևանի սահմաններից դուրս` «Հյուսիս–Հարավ» մայրուղուց քիչ հեռու։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Չինացի ներդրողներն ուզում են Հայաստանում նոր ու ժամանակակից մարզադաշտ կառուցել։ Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, որը նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։

Վանեցյանը խնդրեց մարզադաշտ կառուցելու համար տարածք հատկացնել։

Հայաստանը 100 մլն դոլարանոց Ազգային մարզադաշտ կունենա. սա Վանեցյանի երազանքներից մեկն է

«Ես տարածք հատկացնե՞մ», - կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նշեց, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա, որ երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։

«Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար», - ասաց վարչապետը։

Վանեցյանն էլ նշեց, որ իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին։ Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։

Стадион Раздан - Sputnik Արմենիա
Փառահեղ մարզադաշտի անփառունակ ճակատագիրը. ի՞նչ անել «Հրազդանի» հետ

«Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», - նշեց Վանեցյանը։

Նրա խոսքով` այսօր մենք մարզադաշտ կառուցելու խնդիր ունենք։

«Շատ լավ է։ Եկեք քննարկենք տեղը։ Օրինակ` կարող էր լինել նոր «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու մերձակայքում, Երևանից դուրս», – նախաձեռնությունը ողջունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վանեցյանը նշեց, որ նման մարզադաշտ կառուցելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 100 մլն դոլար։

Փաշինյանը հետաքրքրվեց երկրի խոշորագույն` «Հրազդան» մարզադաշտի ճակատագրով։

ԱԱԾ պետը պատասխանեց, որ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգումը մեծ միջոցներ կպահանջի։ Սակայն միջազգային խաղերի համար. միևնույնն է, օգտագործել չի լինի։

«Ամենակարևորը անվտանգության ապահովման խնդիրն է: Այսինքն՝ մի քանի կողմից ճանապարհների առկայություն, 15-20 րոպեում պետք է դաշտը տարհանվի, որն անհնարին է «Հրազդան» մարզադաշտի պարագայում», – ավելացրեց Վանեցյանը։

Նրա խոսքով` մարզադաշտը կարելի է նորոգել և օգտագործել ներքին խաղերի համար։ Մարզադաշտի սեփականատիրոջ հետ արդեն բանակցում են։

Լրահոս
0