ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ֆիզիկոս Ելիզավետա Մելիք–Հայկազյանը` որպես Ռուսաստանի մինչև 30 տարեկան ամենահեռանկարային քաղաքացիներից մեկը, ընդգրկվել է Forbes–ի վարկանիշային աղյուսակում։
Նա ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
Գիտնականների միջազգային համագործակցության խմբում Մելիք-Հայկազյանն արևային մարտկոցի և լուսադիոդների համար նոր մասեր է ստեղծում:
Սպեկտրոսկոպիայի նոր մեթոդին նվիրված հոդվածը թիմը հրապարակել է Scientific Reports հեղինակավոր ամսագրում, նրանց մշակումներն անհամեմատ էժան են ոլորտում օգտագործվող մյուս մեթոդներից։
Մելիք-Հայկազյանը Սինգապուրի Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների գործակալության SIPGA թոշակ է ստացել։
Նշենք, որ վարկանիշային ցանկը կազմողները հաշվի են առնել տարիքը, մասնագիտական ոլորտում ճանաչված լինելն ու անհատի մրցունակությունը։