00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բիզնեսից օպերա. ինչպես հաջողակ բիզնեսմեն-մենեջերն ամեն ինչ թողեց հանուն երգի

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցГенеральный прогон оперы "Паяцы". Архивное фото
Генеральный прогон оперы Паяцы. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտությամբ կառավարիչ Հայկը պատանի տարիքում եղել է շախմատի չեմպիոն, հետո դարձել Հայաստանում միակ շախմատի քարեր արտադրողը, հաջողակ բիզնես-կառավարչի կարիերա արել, մի օր էլ ամեն ինչ թողել հանուն օպերային երգի։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik, Մարիաննա Փայտյան. Տարիներ առաջ դեռևս ուսանող Հայկ Վարդանյանը հոր հետ ստեղծեց փոքրիկ ընկերություն, որը դարձավ Հայաստանում միակ շախմատի ֆիգուրներ՝ քարեր արտադրողը։ Դրա շնորհիվ զգալի կրճատվեց Իրանից, Չինաստանից պատրաստի ֆիգուրների ներմուծումը։  Խոսքը մեծ ծավալների մասին չէ, բայց այն, որ դպրոցներում հայկական արտադրության շախմատներ են, հայատառ, այլ ոչ թե արաբատառ տուփերով , Հայկը կարևոր ձեռքբերում է համարում։ Այս փոքրիկ ձեռնարկատիրության ոլորտը պատահական չընտրվեց։ Դպրոցական տարիքում Հայկը զբաղվել է պրոֆեսիոնալ շախմատով, 14 տարեկանում դարձել Հայաստանի չեմպիոն և Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

© Photo : provided by Hayk Vardanian Հայկ Վարդանյանը
Բիզնեսից օպերա. ինչպես հաջողակ բիզնեսմեն-մենեջերն ամեն ինչ թողեց հանուն երգի - Sputnik Արմենիա
Հայկ Վարդանյանը

Թվում էր, թե Հայկի ապագան պարզ է՝ շախմատիստ է դառնալու, բայց դեպքերն այլ մի քիչ այլ զարգացում ունեցան.

«Յուրաքանչյուր առաջնության մասնակցելու համար ծնողներս ֆինանսական մեծ ծանրաբեռնվածություն էին ունենում, ընդհուպ պարտքեր։ Հեշտ չէր։ Հասկացա, որ պետք է այնպիսի մասնագիտություն ընտրել, որ կարողանամ ինձ «մեծացնել»: Շախմատը կյանքիս առաջին հաջողված փուլն էր, որը թողեցի կյանքի նոր փուլ սկսելու համար»,- պատմում է Հայկը։

Ընդունվում է Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետ, արդեն մագիստրատուրայում սկսում աշխատել գերմանական ընկերություններում, 8 տարի զբաղվում հաջողակ կառավարչի աշխատանքով եվրոպական տարբեր խոշոր ընկերություններում։

Гоар Гаспарян в роли Розины в опере Россини Севильский цирюльник (1955 год). - Sputnik Արմենիա
Գոհար Գասպարյան ֆենոմենը. բացառություն, որ նվիրվեց իր երկրին ու հավերժ մերը դարձավ

Այնուհետև որոշում է գիտելիքները ներդնել մշակույթի ոլորտում՝  սկզբում դառնալով «Կոմիտասի քառյակի», 2 ու կես տարի անց էլ՝ «Նարեկացի ժողովրդական գործիքների անսամբլի» մենեջեր, որից հետո գրեթե մեկ տարի էլ ղեկավարում է Նարեկացի ինստիտուտը. «Այդ ընթացքում եփվում էր մոտս այդ միտքը, միգուցե շատ լավ է այլ տաղանդները զարգացնել, բայց միգուցե ինքս էլ ինձնից մի պրոդուկտ ներկայացնեմ»,- պատմում է Հայկը:

Խոստովանում է, որ իր վրա մեծ ազդեցություն է ունեցել համալսարանական տարիներին կարդացած մի գիրք՝ Պիտեր Դրուքերի «21-րդ դարի մենեջմենթի մարտահրավերները», որում հեղինակը խոսում է այն մասին, որ աշխարհում մարդիկ ընտրում են մասնագիտություններ, որոնք միգուցե իրենցը չեն ու մեկ էլ որպես կանոն թոշակի տարիքին հասնելուց հետո ասում են՝ կուզեինք զբաղվել այսպիսի գործով, և թոշակի տարիքում սկսում են սիրելի զբաղմունքը։

«Այդտեղ Դրուքերի կողմից հետաքրքիր փիլիսոփայական առաջնորդում կար. ինչու չպլանավորել, չպատրաստվել կյանքի երկրորդ կեսին նախօրոք»,- ասում է Հայկը:

Հայկի կյանքում տեղի ունեցած հերթական պատահականության շնորհիվ նա գտավ իր կյանքի երկրորդ կեսի մասնագիտությունը։

«Կոնսերվատորիայում ընկերներիցս մեկն ասաց՝ պիտի տանեմ, քեզ լսեն: Ես չէի երգում, բայց ձայնիցս ենթադրել էր, որ մի բան պիտի լինի»:

Ձայնը լսեցին և ասացին, որ պիտի երգի։ Հայկն այդ ժամանակ ծանրաբեռնված էր մի շարք բիզնես նախագծերով, բայց որոշեց լսել նաև ներքին ձայնին ու շաբաթական երկու անգամ հաճախել ձայնի մշակման  դասերի։

© Photo : provided by Hayk Vardanian Հայկ Վարդանյանը՝ բեմում
Բիզնեսից օպերա. ինչպես հաջողակ բիզնեսմեն-մենեջերն ամեն ինչ թողեց հանուն երգի - Sputnik Արմենիա
Հայկ Վարդանյանը՝ բեմում

Իսկ 3 տարի առաջ գրեթե ամբողջությամբ և ամեն ինչ թողեց՝  միայն օպերային երգեցողությամբ զբաղվելու համար. ոլորտի պրոֆեսիոնալներն «ախտորոշել էին», որ Հայկը հաջողելու բոլոր հնարավորություններն ունի, պետք է աշխատել, իսկ դա երկար ժամանակ և ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում:

Армянский национальный танец - Sputnik Արմենիա
Մի պարգև կար, որն այդպես էլ չստացավ... ինչի՞ մասին էր երազում Սուրեն Գյանջումյանը

«Ես դժվարություններ սիրող մարդ եմ։ Բիզնես գործունեության ընթացքում զբաղվել եմ նաև ընկերությունների առողջացմամբ. երբ կարելի էր հանգիստ նստել և վայելել արդյունքը, ես թողնում ու դուրս էի գալիս»,- ասում է Հայկը՝ ենթադրելով, որ երևի իր մեջ շախմատիստն է խոսում, որի ուղեղը  պետք է անընդհատ ծանրաբեռնված, մարզավիճակում պահել:

Նա հասկացավ, որ օպերային երգեցողությունը չափազանց պահանջկոտ գործ է և ամբողջ կյանքում կատարելագործվելու ճանապարհ, ու իր համար ավելի իդեալական մասնագիտություն դժվար թե գտնի:

Հայկը շատ լրջորեն է զբաղվում ձայնի մշակմամբ, մասնագիտական կարողությունների բարձրացման տարբեր դասընթացների մասնակցում նաև եվրոպական տարբեր երկրներում։ Երկու տարի առաջ սկսեց դասերի հաճախել Միլանում, որը նոր շրջափուլ դարձավ նրա կյանքի երկրորդ կեսի համար։

Художественный руководитель, главный дирижер Мариинского театра Валерий Гергиев - Sputnik Արմենիա
Վալերի Գերգիև. Մարիինյան թատրոնի և երևանյան օպերային թատրոնի միջև

«Միլանում ինձ ասացին, ոնց որ գարաժում մի շքեղ մեքենա ունենաս, բայց վարել չիմանաս, այսինքն՝ գործիքը հավանեցին, բայց այն օգտագործելը դեռ պետք էր տեխնիկապես հղկել. դրանով էլ այնտեղ զբաղվեցի», - պատմում է Հայկը և ավելացնում, որ իր համար համերգները կրթության մի մաս են, յուրաքանչյուր բեմել՝ մի դաս, իսկ  պրոֆեսիոնալ օպերային երգչի կարիերայի սկիզբը համարվում է ներկայացման մեջ հանդես գալը: Առաջին կարևոր ու պատասխանատու փորձը լինելու է մոտ երկու շաբաթից՝ Իտալիայում՝ «Տրավիատա» օպերայում Ալֆրեդի կերպարով:

Հայկն ասում է, որ հաջողությունների չէր հասնի առանց ընտանիքի աջակցության՝ ծնողների, տատիկի և կնոջ՝ Մելինեի, որին բաժին է ընկել այս պատմության թերևս ամենածանր բեռը՝ նա ամենամեծ հանդուրժողն է.

«Նա փաստորեն ամուսնացել է այլ մարդու հետ, այլ մասնագիտական աշխարհից, իսկ հիմա ես զբաղվում եմ մի բանով, որ այնքան էլ հանդուրժելի աշխատանք չէ՝ երկարաժամկետ բացակայություններ, հետո բեմ ... Դե, տենորներնը հայտնի են որպես герой любовник-ներ, բայց, իհարկե, միայն բեմի վրա»,- ծիծաղում է Հայկը, իսկ հարցազրույցին ներկա կինը համեստորեն ու քաջալերող ժպտում է:

«Վերջերս Վիեննայում վերապատրաստման դասընթացի էի մասնակցում, այնտեղ կային կորեացիներ, ովքեր արդեն 6-7 տարի Միլանում էին ապրում և սովորում, ու երբ հարցրեցի՝ ինչպե՞ս, չէ որ մեծ ծախսեր են, ասացին, որ ոչ մի կոպեկ չեն ծախսում, ամեն ինչ արվում է պետության կողմից»,- պատմում է Հայկը՝ ընդգծելով, որ սա ստրատեգիական հարց է, այս ոլորտում պետությունը գումարներ ներդնելով՝ կպատրաստի «ծանրակշիռ դեսպաններ», որոնք կարող են երկրի համար լուրջ ու կարևոր հարցեր լուծել։ Այս եզրահանգմանը Հայկը եկել է աշխարհի տարբեր երկրների օպերային թատրոններում շրջելով և տեսնելով, որ հանդիսատեսը հիմնականում քաղաքական, տնտեսական էլիտան է, իսկ դա նշանակում է՝ կապեր։

Հայկը որոշել է մինչև 60 տարեկան երգել, ու ոչ թե պարզապես երգել, այլև աշխարհի տարբեր երկրներում հանդես գալով, լուրջ ու կարևոր ծանոթություններ հաստատելով՝ ստեղծել կապեր, հնարավորություններ, կուտակել ռեսուրսներ՝ հետագայում դրանք բերել ու Հայաստանին ծառայեցնել:

Լրահոս
0