00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն կրկին զորավարժություններ է անցկացնում. ի՞նչ սցենարով է առաջնորդվում հակառակորդը

© Photo : official site of the MoD of AzerbaijanКрупномасштабные учения азербайджанской армии
Крупномасштабные учения азербайджанской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զորավարժությունների անցկացումն ինքնին մոտ ապագայում մարտական գործողությունների վերսկսում չի նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանը կանցկացնի հերթական զորավարժությունները, այս տարի հաշվով արդեն երրորդը։ Առաջին անգամ զորավարժություններն անցկացվեցին մարտին, մայիսի սկզբին տեղի ունեցան Թուրքիայի հետ համատեղ մարզումները: Այժմ Բաքուն հայտարարեց նոր զորավարժությունների մասին, որոնք կկայանան մայիսի 20-24-ը։

Тарон Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Թուրքիան ամեն կերպ՝ թեկուզ անուղղակի, աջակցում է ադրբեջանական բանակին»

Նշվում է, որ զորավարժությունների հիմնական թեման է գիշերային ժամերին հակառակորդի հարձակումը հետ մղելը, տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելն ու գրոհի անցնելը։ Տեղեկության համաձայն, զորավարժություններին ներգրավված կլինի մինչև 10 հազար զինծառայող, տանկերի և այլ զրահատեխնիկայի 150 միավոր, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, ինչպես նաև մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Սակայն պետք է հաշվի առնել, որ հայտարարված 10 հազար զինծառայողներից ոչ բոլորն են անմիջական մասնակցություն ունենում զորավարժություններին, ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Նրանց մի մասը կարող է բարձրացվել տագնապով և կարճ ժամանակ անց կրկին վերադառնալ մշտական տեղակայման վայր», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է սցենարին, ապա այն այդքան էլ չի տարբերվում նախորդներից. հակահարհաձկման սցենարներ վերջին տարիների ընթացքում բազմիցս են մշակվել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիտարկում է հարձակումը որպես հիմնական բաղադրիչ։

«Հավանաբար, հակահարձակման սցենարի մասին հայտարարելիս, Բաքուն փորձում է քողարկել իր ագրեսիվ մղումները՝ իրեն ներկայացնելով որպես բացառապես պաշտպանվող կողմ», – ասում է Հովհաննիսյանը։

Встреча лидеров стран-участниц инициативы ЕС Восточное партнерство (13 мая 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Բաքվի մանրակրկիտ մոտեցումը «Արևելյան գործընկերությանը». ի՞նչ շահեց Արցախը

Ինչևէ, Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին պետք է մանրակրկիտ հետևեն և վերլուծեն Հայաստանում։ Դրանք թույլ են տալիս հասկանալ, ինչ մարտավարություն է կիրառում Արդբեջանը, ինչ սցենարներ դիտարկում, զորքի առաջխաղացման ինչ ալգորիթմներ է օգտագործում։ Սրանք բոլորը շատ կարևոր նրբություններ են, որոնք պետք կգան ապագայում կոնկրետ գործողությունների պլանավորման ժամանակ։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, զորավարժությունների անցկացումը չի նշանակում մոտ ապագայում մարտական գործողությունների վերսկսում։ Այստեղ ավելի կարևոր դեր է խաղում բանակցային գործընթացում առկա իրավիճակը, քաղաքական պայմանները և այլն։ Շատ բան կախված է նաև նրանից, թե ինչ վիճակում են այսօր գտնվում ադրբեջանական զինված ուժերը, որքանով են նրանք վստահ իրենց հաջողության մեջ։

Հազիվ թե Բաքուն 2016 թվականի ապրիլի իրավիճակի կրկնություն կցանկանա։ Այն ժամանակ ադրբեջանական կողմը զգալի ուժեր էր կենտրոնացրել շփման գծում, անցել հարձակման, սակայն լուրջ արդյունքների չհասավ. մի քանի դիրք գրավեց և բազմաթիվ կորուստներ ունեցավ՝ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ՝ տեխնիկայի։

Հավանական մարտական գործողությունների դեպքում Հայաստանի ԶՈւ հնարավորությունները գնահատելիս, Հովհաննիսյանը նշեց, որ ԶՈւ ղեկավարությունը լուրջ աշխատանք է տանում բանակն ուժեղացնելու, պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, նոր միջոցներով զինելու համար։  Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում հզոր ավիացիայի ստեղծմանը, ՀՕՊ համակարգերի ուժեղացմանը և այլ միջոցներին։

Լրահոս
0