00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երրորդ քայլն անելու ժամանակն է. Էդուարդ Շարմազանով

Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, որտեղ կուսակցության և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրել` ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ անկախ որևէ մեկի ընդդիմադիր կամ իշխանական լինելուց` պետք է միավորված լինենք ու պայքարենք թուրքական ժխտողականության դեմ։ Նման կարծիք նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` ասելով, որ այսօր ՀՀԿ–ն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։

«1915-1923 թվականներին նախ օսմանյան, այնուհետև քեմալական Թուրքիայի ոճրագործ քաղաքականության զոհ դարձան շուրջ 500 000 հույներ։ Ցեղասպանությունների դատապարտման գործընթացը կարևոր է մեզ համար, և հենց այդ ճանապարհով առաջնորդվեցինք, երբ 2015–ի մարտի 24–ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն»,–ասաց նա։

Ըստ ՀՀԿ խոսնակի` հույների և ասորիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության հետ մեկ ամբողջություն է։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի փաշաներ Էնվերն ու Թալեաթը հայտարարել էին, որ հունական հարցը կլուծեն նույն կերպ, ինչպես լուծել են հայկական հարցը, այսինքն` կբնաջնջեն այդ ազգերին։

Շարմազանովը նշեց, որ Հունաստանը և Կիպրոսը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ՀՀ–ի և Արցախի ԱԺ–ն ճանաչել է հույների ցեղասպանությունը։ Հիմա, ըստ նրա, ժամանակն է երրորդ քայլն անելու. «Կիպրոսն ու Հունաստանը պետք է Արցախի հանրապետության անկախությունը ճանաչեն»։

© facebook/ Էդուարդ Շարմազանով \ Eduard SharmazanovՊոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ՀՀԿ անունից դրված ծաղկեպսակը
Երրորդ քայլն անելու ժամանակն է. Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա
Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ՀՀԿ անունից դրված ծաղկեպսակը

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, որտեղ կուսակցության և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրել` ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի։

© facebook/ Էդուարդ Շարմազանով \ Eduard SharmazanovՊոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից դրված ծաղկեպսակը
Երրորդ քայլն անելու ժամանակն է. Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա
Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից դրված ծաղկեպսակը

Ի դեպ, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հույներ սպանվեցին`  ազգային ու կրոնական պատկանելության համար:

Լրահոս
0