00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Հովիկ Աղազարյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
13:47
2 ր
Հայկ Կոնջորյան
Հովիկ Աղազարյանը կազմակերպել է գաղտնի տեղեկությունների արտահոսք․ Հայկ Կոնջորյան
13:49
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեռնպահ մնալ գործողություններից, որ կարող են վտանգել դատական իշխանության անկախությունը. ՓՊ

© Sputnik / Aram NersesyanПалата адвокатов Армении
Палата адвокатов Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Փաստաբանների պալատը այսօր՝ մայիսի 19-ին հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը: Այս մասին ասված է պալատի մամուլ ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի, 19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը` ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել դատական իշխանության անկախությունը կամ դիտարկվել որպես միջամտություն արդարադատության իրականացմանը», ասված է հայտարարության մեջ:

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարության տեքստում նշվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հասարակության անդամներին՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակել. կոչը լայնորեն տարածվել է էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով:

Скульптура богини Фемиды в Конституционном суде Армении - Sputnik Արմենիա
Դատարանների ելքն ու մուտքը փակելը քրեական պատասխանատվություն է նախատեսում. իրավագետ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն այդ առիթով իր անհանգստությունն է հայտնում հաշվի առնելով այն, որ կոչի իրագործման դեպքում կխախտվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները:

Հայտարարության մեջ մեջբերվում է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

«ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ՄԱԿ-ի 06.09.1985թ․՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ»-ի 1-ին և 7-րդ կետերի համաձայն՝

- դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը․

- յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարել պատշաճ կերպով:

Митинг на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առավոտյան ժամը 08։30-ից արգելափակում ենք բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. Փաշինյան

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Ժամանակակից իրավական պետության (որպիսին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը) մեխանիզմը գործում է պետական իշխանության 3 ինքնուրույն թևերի՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներով:  Իշխանությունների կառուցակարգային բաժանումը պահանջում է, որ օրենսդիրը և գործադիրը իրավունք չունենան միջամտել կամ ներխուժել արդարադատության իրականացման ոլորտ։

Վարչապետը ներկայացնում է պետության թևերից մեկը՝ գործադիր իշխանությունը: Հետևաբար, վարչապետի կոչի հիման վրա դատարանների գործունեության փաստացի խոչընդոտումը կամ դատական իշխանության գործելու փաստացի սահմանափակումները վտանգում են դատական իշխանության անկախությունը:

Никол Пашинян во время встречи парламентских фракций Елк и Процветающая Армения (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուխներդ չգցեք». Փաշինյանը վաղը կհայտարարի «հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը»

Այս մոտեցումը ՀՀ փաստաբանների պալատին անհանգստացնում է նաև այն տեսակետից, որ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակող և նմանատիպ գործողությունները կարող են համընդհանուր կաշկանդող ազդեցություն ունենալ դատական համակարգի անկախության նկատմամբ: Որպես հետևանք, դատավորները հակված են լինելու հրաժարվել գործադիր իշխանությանն անհաճո օրինական դատական ակտեր կայացնելուց՝ անցումային արդարադատության կամ նմանատիպ գործողությունների վտանգ կանխազգալով, ինչն ուղղակիորեն կխոցի պետության իրավական անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը պատրաստ է աջակցել վարչապետի կամ իրավասու այլ պաշտոնատար անձի ցանկացած այն նախաձեռնությանը, որն ուղղված կլինի դատական համակարգից կոռուպցիան վերացնելուն, նոր կամ նախկին պաշտոնատար անձանց ապօրինի ազդեցությունը վերացնելուն, համակարգը որակյալ կադրերով համալրելուն և արդարադատության որակը բարելավելու այլ գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս
0