00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեսողական խաբկա՞նք, թե՞ ծռմռված պատեր. կյանքը Ողջաբերդի հոսող հողի վրա

© Sputnik / Aram NersesyanЖанет - житель аварийного дома в селе Вохчаберд, Котайк
Жанет - житель аварийного дома в селе Вохчаберд, Котайк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին անգամ Ողջաբերդ այցելողին կարող է թվալ, թե տեսողության խնդիրներ ունի. բոլոր տները թեքված են, պատերը` ծուռ, հատակը` խորդուբորդ։ Արդեն շուրջ 30 տարի գյուղի գրունտը հոսում է` ավերելով ողջաբերդցիների ապրուստն ու ճակատագիրը։ Բայց գյուղացիները չեն շտապում փախչել իրենց ոտքի տակից փախչող գյուղից։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Զվարթ Բուդաղյանը ժամանակին Ողջաբերդում երկհարկանի, 5–սենյականոց տուն ուներ, բակում` հացատուն, հավաբույն ու գոմ։ Այսօր այդ ամենից մնացել է միայն տունը` թեքված, կիսաքանդ ու ճաքած պատերով։ Տիկին Զվարթն էլ երբեմնի մեծ տան մեկ սենյակում է ապրում. մնացած սենյակներն անվտանգ չեն։

«Որ անձրևը, օձն ու կարիճը տուն չլցվեն, ճաքերի մեջ լաթեր եմ մտցրել։ Հատակի ճեղքերն էլ քարերով լցրել, փակել եմ։ Բայց պատերն ամեն րոպե կարող են շուռ գալ։ Տղաս կատակով ասում է` մեր տան առաջին զոհը մայրս է լինելու»,– կիսավեր տունը ցույց տալով` պատմում է նա։

© Sputnik / Aram NersesyanՈղջաբերդ
Տեսողական խաբկա՞նք, թե՞ ծռմռված պատեր. կյանքը Ողջաբերդի հոսող հողի վրա - Sputnik Արմենիա
Ողջաբերդ

Տանը, որտեղ ժամանակին 11 հոգանոց մեծ ընտանիք էր ապրում, տիկին Զվարթն այսօր մենակ է։ Որդիներն ընտանիքներով հեռացել են Ռուսաստան` աշխատանք ու ապրուստ գտնելու։ Ինքը մնացել է` հուսալով, որ մի օր կստանա 2 տասնամյակ առաջ խոստացած ու առ այսօր չվճարված փոխհատուցումն ու որդիների համար գոնե մի բնակարան կգնի, որ հայրենիքում տուն ունենան։

Գյուղում փոխհատուցում չստացածների կողքին նաև չստացողներն են շարունակում ապրել կիսավեր տներում, թեև համագյուղացիները նշում են, որ բոլորն էլ այդ գումարով ժամանակին տուն են գնել։

© Sputnik / Aram NersesyanՎթարային տուն Ողջաբերդում
Տեսողական խաբկա՞նք, թե՞ ծռմռված պատեր. կյանքը Ողջաբերդի հոսող հողի վրա - Sputnik Արմենիա
Վթարային տուն Ողջաբերդում

«Որ ասում են` չեն առել, սուտ են ասում։ Բոլորը, ովքեր փող են ստացել, տուն առել են, բա հո չէին մնալու փլված տների մեջ։ Մեկը` Ջրվեժ, մեկը` Մասիվ, մեկը` Աբովյան, ամենքն էլ իրենց չափով առել են»,– ասաց տիկին Զվարթը։

Ողջաբերդ գյուղի այն տունը, որտեղ տիկին Ժանետը տարիներ առաջ հարս էր եկել, այսօր քարերի կույտի է վերածվել։ 1990-ական թվականների սկզբին Ողջաբերդում տեղի ունեցած առաջին մեծածավալ սողանքից հետո գյուղի այլ տասնյակ գյուղերի թվում վթարային էր դարձել նաև Բուդաղյանների տունը։

© Sputnik / Aram NersesyanՎթարային տուն Ողջաբերդում
Տեսողական խաբկա՞նք, թե՞ ծռմռված պատեր. կյանքը Ողջաբերդի հոսող հողի վրա - Sputnik Արմենիա
Վթարային տուն Ողջաբերդում

Փոխհատուցում ստացողների ցանկում է նաև տիկին Ժանետը, թեև, ինչպես պարզվեց, նա այդ գումարը չի էլ տեսել։

Տիկին Ժանետը պատմում է, որ 1997թ–ին Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը գյուղում ուսումնասիրություններ կատարեց ու վթարված տների բնակիչներին փոխհատուցումներ տրամադրեց` նոր բնակարաններ գնելու համար։

«Մեզ փողը հատկացրել են, բայց մենք էն ժամանակ սկեսուրիս հետ էինք ապրում։ Գումարը տվեցին իմ սկեսուրիս։ Նա էլ մեծ կին էր, կեսը պարտքերը փակեց, մնացածը որդիներին բաժանեց»,– հիշում է տիկին Ժանետը։

Մինչ բնակարանային խնդիրը լուծելը կառավարությունը Բուդաղյանների ընտանիքին նաև վագոն տնակ էր տրամադրել։ Այդ վագոն տնակում այսօր արդեն տիկին Ժանետը որդու ընտանիքի հետ է ապրում ու թոռնիկներին մեծացնում։ Բայց վտանգավոր գյուղից հեռանալ չեն պատրաստվում։ Տուրիստական երթուղու վրա գտնվող գյուղում քիչ թե շատ կայուն եկամուտ կա։ Հոսող հողը հարուստ բերք է տալիս, որը վաճառում են Գառնի տանող ճանապարհով երթևեկողներին ու այդ եկամուտով ապրում` սողանքի մշտական վախը սրտում։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Ժանետ
Տեսողական խաբկա՞նք, թե՞ ծռմռված պատեր. կյանքը Ողջաբերդի հոսող հողի վրա - Sputnik Արմենիա
Տիկին Ժանետ

Վերջին սողանքը Ողջաբերդում 1 շաբաթ առաջ է գրանցվել։ Փլվել է գյուղացիներից մեկի բակում կառուցված առանձին շինությունը` հացատունը։

Գյուղում որպիսություն հարցնողներին ամենատարածված պատասխանն է` դեռ լավ ենք, ինչը նշանակում է` տունը դեռ չի քանդվել։

© Sputnik / Aram NersesyanՈղջաբերդի տներից մեկը
Ողջաբերդի տներից մեկը - Sputnik Արմենիա
1/7
Ողջաբերդի տներից մեկը
© Sputnik / Aram NersesyanՈղջաբերդի տներից մեկը
Ողջաբերդի տներից մեկը - Sputnik Արմենիա
2/7
Ողջաբերդի տներից մեկը
© Sputnik / Aram NersesyanՈղջաբերդի տներից մեկը
Ողջաբերդի տներից մեկը - Sputnik Արմենիա
3/7
Ողջաբերդի տներից մեկը
© Sputnik / Aram NersesyanՈղջաբերդի տներից մեկը
Ողջաբերդի տներից մեկը - Sputnik Արմենիա
4/7
Ողջաբերդի տներից մեկը
© Sputnik / Aram NersesyanՈղջաբերդի տներից մեկը
Ողջաբերդի տներից մեկը - Sputnik Արմենիա
5/7
Ողջաբերդի տներից մեկը
© Sputnik / Aram NersesyanАварийный дом в селе Вохчаберд, Котайк
Ողջաբերդի տներից մեկը - Sputnik Արմենիա
6/7
Ողջաբերդի տներից մեկը
© Sputnik / Aram NersesyanՈղջաբերդի տներից մեկը
Ողջաբերդի տներից մեկը - Sputnik Արմենիա
7/7
Ողջաբերդի տներից մեկը
1/7
Ողջաբերդի տներից մեկը
2/7
Ողջաբերդի տներից մեկը
3/7
Ողջաբերդի տներից մեկը
4/7
Ողջաբերդի տներից մեկը
5/7
Ողջաբերդի տներից մեկը
6/7
Ողջաբերդի տներից մեկը
7/7
Ողջաբերդի տներից մեկը

Ողջաբերդի խնդրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գյուղի 106 ընտանիք փոխհատուցման ենթակա են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` միաժամանակ, սակայն, փաստելով, որ պետական բյուջեով փոխհատուցման գումար նախատեսված չէ, հաշվարկներ էլ արված չեն։

«Անհրաժեշտություն կա այդ գործընթացը զրոյից մեկնարկելու, նախ` միջգերատեսչական հանձնաժողով կազմավորելու, ապա` տեղում ուսումնասիրություններ իրականացնելու, որպեսզի շահառուների թիվը հստակեցվի, հատկապես, որ մի քանի աստիճանի վթարայնության մասին է խոսքը, որոնցից 20-25-ը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեն։ Դրանից հետո արդեն պետությունը կարող է քննության առնել իր բյուջեից կամ պահուստային ֆոնդերից այդ ծրագիրը ֆինանսավորելու հարցը»,– ասաց մարզպետը։

Կառավարությունում քննարկումներից հետո մարզպետը խոստանում է արդեն հստակ առաջարկներով հանդիպել ողջաբերդցիների հետ ու նրանց հետ քննարկել հնարավոր լուծումները։

Կառավարության քննարկումները, մարզպետի կանխատեսումներով, կավարտվեն հունիսի կեսին։

Լրահոս
0