00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. դատախազ

© Sputnik / Aram NersesyanГенеральный прокурор Артур Давтян на заседании суда по делу "1 марта" (13 мая 2019). Еревaн
Генеральный прокурор Артур Давтян на заседании суда по делу 1 марта (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեղադրող կողմը դատական ակտը վիճարկելու հարցը վերջնականապես կորոշի հիմնավորումներին և պատճառաբանություններին ամբողջությամբ ծանոթանալուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցում չպետք է շեշտադրում անել Արցախի նախագահների երաշխավորության փաստի վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը։

«Չպետք է շեշտադրում անել հատկապես նախագահների երաշխավորության փաստի վրա, որովհետև հարցը դիտարկվում է բացառապես իրավական տիրույթում»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է խափանման միջոցի հարցի կապակցությամբ մեղադրող կողմի դիրքորոշմանը, ապա Բիշարյանը նշեց, որ այս փուլում ևս իրենց դիրքորոշումը չի փոխվել:

Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ մեկուսարանից

«Իհարկե, մենք դատական ակտը վիճարկելու հարցը վերջնականապես կորոշենք, երբ ամբողջությամբ ծանոթանանք դատական ակտի հիմնավորումներին, պատճառաբանություններին»,- ասաց նա:

Բիշարյանն անդրադարձավ նաև Եվրոպական դատարանի որոշումներին այն գործերում, որոնք վերաբերում են նախկինում կամ ներկայում բարձր դիրք ու պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներին, որոնք կարող են ազդել դատական արդարացի գործընթացների վրա: Նա նշեց, որ Եվրոպական դատարանը տարբեր գործերի առիթով դիրքորոշում է արտահայտել, որ տվյալ անձը կարող է ազդել գործի քննության վրա` ունենալով մեծ կապեր: Այս դեպքում գործը վերաբերում է երկրի նախկին նախագահին.

«Հասկանում ենք, թե ինչ ծավալի կապերի և դրանք օգտագործելու հնարավորության հետ գործ ունենք»,- ամփոփեց խոսքը Բիշարյանը:

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին - Sputnik Արմենիա
Ինչպես մարդիկ արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշմանը. տեսանյութ

Հիշեցնենք` մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում մի քանի օր անընդմեջ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատավարությունը։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։

2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Լրահոս
0