ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի պետական համալսարանում երեկ` մայիսի 17-ին, կայացավ արդեն ավանդույթ դարձած «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցույթում հաղթող ճանաչվեցին ու լավագույնի կոչմանն արժանացան հետևյալ ուսանողները.
Վլադիմիր Հայրապետյան (Քիմիայի ֆակուլտետ),
Սոնա Մովսիսյան (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ),
Քրիստինե Օհանյան (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ),
Արամ Նազարյան (Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ),
Անի Հակոբյան (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ),
Մերի Փանոսյան (Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ),
Տաթևիկ Դունամլյան (Արևելագիտության ֆակուլտետ),
Թամարա Գասպարյան (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ),
Վարդազար Քոթանջյան (Ֆիզիկայի ֆակուլտետ),
Չնաշխարհիկ Մովսիսյան (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ),
Հրանտ Ջիլավյան (Իրավագիտության ֆակուլտետ),
Լիպարիտ Ղազարյան (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ),
Բաբկեն Հովհաննիսյան (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ),
Սիրանուշ Բաղումյան (Պատմության ֆակուլտետ),
Վահագն Գևորգյան (Կենսաբանության ֆակուլտետ),
Սրբուհի Միչիկյան (Սոցիոլոգիայի ֆակուլտետ),
Բելլա Սաղյան (Ռուս բանասիրության ֆակուլտետ),
Վահագն Ամիրջանյան (Հայ բանասիրության ֆակուլտետ),
Մանե Ալեքսանյան (Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն),
Սյուզաննա Շահնազարյան (Իջևանի մասնաճյուղ:
Մրցույթի անցկացման կանոնակարգի համաձայն՝ մասնակցում էին ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, որոնք առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն, ինչպես նաև աչքի են ընկնում ակտիվությամբ՝ ներգրավված են գիտական աշխատանքներում, մասնակցում են ներհամալսարանական արտալսարանային կյանքին, հաշվի են առնվում նաև մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում ունեն գրանցած հաջողությունները:
Մրցույթի նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:
Հիշեցնենք, որ այս տարի ԵՊՀ-ն նշում է նաև համալսարանի հիմնադրման 100 և Ուսանողական խորհրդի՝ 25-ամյակները: Այդ առիթով համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ` լավագույն ուսանողները ոչ միայն ստացան բրոնզե հուշամեդալներ, այլև արժանացան անվանական կրթաթոշակի՝ 50 հազար դրամի չափով:
«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը հետևեց տոնական համերգ՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ, որոնք հանդես եկան ճանաչված ու սիրված երգերով: