Աշխարհահռչակ դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Դեպքը տեղի է ունեցել Սանդտոն քաղաքում բոդիբիլդինգի մրցումների ժամանակ։ Շվարցենեգերը ժամանել է որպես մրցավար։ Հարձակման պահին դերասանը շփվել է երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանել։
Հանկարծ մի երիտասարդ վազելով մոտեցել է և ոտքերով հարվածել Շվարցենեգերի մեջքին, որից հետո դերասանն ընկել է։
Թիկնապահն իսկույն վնասազերծել է հարձակվողին։ Շվարցենեգերը լուրջ վնասվածքներ չի ստացել։