00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թևե՜ր, թևե՜ր… ոտքերն են կարևո՛ր. «քայլող» կառավարությունը «թևեր» չի՞ կարող ունենալ

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս ինչ-որ հաճախ են հանդիպում տարբեր վերլուծականներ ու դիտարկումներ՝ իշխանության ներսում «թևերի», ասել է թե, տարբեր խմբավորումների առաջացման վերաբերյալ: Անգամ ուրվագծումներ են արվում՝ «սորոսական թև», «Փաշինյանի հետ քայլածների թև»: Ծուխն անկրակ չի լինում, բայց ի՞նչ «ծուխ» է դա:

Իշխանության ներկայացուցիչներն իրենք, հենց նման «թևաբանական» հարց է hնչում, կտրուկ ասում են՝ թևեր չկան: Բայց մեկնաբանողների մեկնաբանություններն անսպառ են, և ըստ այդ դիտարկումների` նույնիսկ գործադիր իշխանության մեջ իբր տարամետ խմբեր, նույն ինքը՝ թևեր են ձևավորվել, որոնք միմյանց ոտքերի տակ գլորիկներ են դնում կամ փորում են ոտքերի տակ, փորձում են ոտք գցել, գուցե նաև ոտք տրորել:

Лифт - Sputnik Արմենիա
Մի 30 միլիարդ և վերելակները վայրընկնակներ չեն դառնա. բայց ուղևորն է վճարելու…

Սակայն վերջերս, երբ ասուլիսում նման հարց հնչեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ արձագանքեց, թե թեևեր չկան, իսկ եթե լինեն, ապա ինքը կկտրի, ու դա քմահաճույքի հարց չէ: Թվում է` բավականին պարզ էր ասված:

Բայց երևի անբավարար թվաց, կամ էլ «թևի գործը» լավ ռեյտինգոտ թեմա է, իսկ նման թեմաները պարբերաբար թարմացման կարիք են ունենում: Այսպես, թե այնպես, կառավարության վերջին նիստից հետո մի հատ էլ նույն հարցը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ուղղվեց: Բավականին սրամիտ սոուսով, ի դեպ:

Մասնավորապես, թե ոմանք ասում են անգամ այն, որ Ավինյանը մորուքը սափրել է, հուշում է կարծեցյալ թեևերի կամ առանձնանալու ցանկության մասին:

Չէ, լավ է, որ մորուք սափրելու պահը շրջանցվեց, իսկ Տիգրան Ավինյանը մասնավորապես պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ թևերի մասին է խոսքը։ Ինձ թվում է՝ դա նորմալ պրակտիկա է, երբ մամուլը նմանատիպ լուրեր է տարածում: Եվ մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ լուրերը շատ ավելի հետաքրքիր են և թրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում»: Կարճ ասած՝ կառավարությունում «թևեր» չկան, կառավարությունը գործում է որպես միասնական թիմ, իսկ լուրերը պարապ խոսակցություններ են:

Встреча лидеров стран-участниц инициативы ЕС Восточное партнерство (13 мая 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Կիքս, որի վրա ծիծաղողները Հայաստանի Հանրապետությանն են ծաղրում

Լավ է, որ վարչապետի ու փոխվարչապետի «թևաբանական» պատասխանները հիմնականում համընկնում են՝ «թևեր» չկան: Դա էլ իր հերթին է հուշում, որ միակարծիք են:

Չէ, բայց իրո՛ք: Մեզ միայն կառավարության կազմի «թևավորվելն» էր պակասում:

Մի հրաշալի մուլտֆիլմ կա՝ թևերի, ոտքերի և մնացածի մասին, թե որն է կարևոր: Դե այն, որ ջայլամին համոզում էին, թե թռի: Նա էլ վազեց, վազեց, ու վերջում, թե թևե՜ր, թևե՜ր, կարևորը ոտքերն են:

Չես վիճի: Ինչ-ինչ, բայց ի տարբերություն սոցիալ–տնտեսական վիճակի, կառավարությունը տեղում դոփողը չէ: Չէ՞ որ այն գերազանցապես կազմված է քայլելով իշխանության եկած գործիչներից:

Իսկ առհասարակ, մեր կառավարությանը թևեր պետք չեն, դրա համար համապատասխան թռչող սարքեր կան, ուղղաթիռներ և այլն:

Մեր կառավարությանը, եթե կուզեք, թևքե՛ր են պետք, հա էլի՝ թևքե՛ր, ու բացառապես քշտած վիճակում: Կարճ ասած, թևքերը քշտած գործ անելու տեղն ու ժամանակն է: Ու այդ թևքերը քշտած աշխատելու ամենակարևոր գործերից մեկը, կարծում եմ, ամենևին էլ Ազգային ժողովի ավելացած թվով պատգամավորների աշխատավարձերի, տան վարձի, գործուղումների ծախսերը հոգալու համար լրացուցիչ մի 800 միլիոն հատկացնելը չէ: Ավելի կարևոր գործեր ու հատկացումների կարիք ունեցող խնդիրներ էլ կան, իմիջիայլոց:

Активисты сорвали обсуждение книги Мое тело - личное (4 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր գրանտներն ու աղմուկները երաշխավորված են. բայց մարմնի ոչ անձնական մասեր կա՞ն

Հա, կառավարությանը պետք են ոչ թե թևեր, տարբեր խմբավորումների տեսքով, այլ պատկերավոր ասած՝ ձեռքեր: Եվ այնպիսի ձեռքեր, որ հասնեն ամենատարբեր պրոբլեմներին: Այո, իրողությունները փոխվել են, բայց պրոբլեմները, լինեն երկրագործական, արտադրական, ներդրումների ներգրավման, բնակչության եկամուտների ավելացման, թե այլ, կան և լինելու են, ի դեպ:

Պետք են այդ ձեռքերի հմուտ, իրենց անելիքը հստակ իմացող մատներ, որ շատ հեռուները չհասնենք, հիշելով, որ կառավարությունները աշխատելու և ըստ աշխատանքի արդյունքների գնահատվելու համար են:

Իսկ եթե է՛լ ավելի լուրջ, ապա թևեր, այսինքն, տարբեր խմբավորումներ, ցանկացած իշխանության մեջ էլ լինում են: Ընդգծենք`իշխանությա՛ն մեջ, այսինքն ոչ միայն գործադիր կառույցի, այլև խորհրդարանում ներկայացված խմբակցության, գումարած պատգամավոր չդարձած շարքերը, կուսակցական բազմությունն ու անմիջականորեն աջակցող հանրությունը: Կարող են լինել խմբավորումներ, ձևավորվել, այսպես ասած, ֆրակցիաներ: Ու երևույթն այդ քաղաքականության և քաղաքագիտության մեջ կոչվում է ֆրակցիոնիզմ:

Այդ ֆրակցիոնիզմն էլ կարող է ծաղկել ու ցայտուն դրսևորվել հատկապես այն դեպքերում, երբ իշխանություն է եկել պատմական այս կամ այն ժամանակահատվածում մեկ խնդրի շուրջ ձևավորված տարբեր խմբերի մի մեծ միավորում: Ներքին խմբավորումների ձևավորման երևույթ հաճախ դիտարկվում է նաև այն դեպքերում, երբ իշխանության եկած ուժը չի ունենում իրական ընդդիմադիր հակակշիռ կամ ունենում է բացարձակ աջակցություն ու իշխանություն:

Премьер-министр Никол Пашинян на инвестиционном бизнес-форуме “Мой шаг во имя Гегаркуникской области” (11 мая 2019). Гавар - Sputnik Արմենիա
Ո՞րն է Հայաստանի առաջընթացի ուղին. Փաշինյանն այս մասին խոսել է Չինաստանում

Այսինքն, երբ չեն լինում համախմբվելու արտաքին լուրջ ազդակներ, առաջանում են կենտրոնախույս հոսանքներ, ներքին խմորումներ, խմբավորումներ, տարաձայնություններից տարամետության ձգտող դրսևորումներ են ի հայտ գալիս:

Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքը, ինչպես հայտնի է, միավորել է հասարակության տարբեր խմբեր ու նաև խմբավորումների շերտեր, եկել է իշխանության և առանձնապես ազդեցիկ հակակշիռ-ընդդիմություն չունի:

Կարո՞ղ են այնտեղ ելակետային տարբեր մոտեցումներ ունեցողները խմբավորվել: Իհարկե, կարող են: Նման բաներ, պատմության ընթացքում ու քաղաքականության մեջ մեկ անգամ չէ, որ տեսել ենք: Առանց հեռու գնալու, օրինակ, Արցախյան շարժման ալիքի վրա իշխանության եկած ուժերից հիմնականը Հայոց համազգային շարժումն էր: Միայն 1989-95 թվականներին ՀՀՇ-ից առնվազն 4-5 առանձնացում եղավ՝ նոր կուսակցություն ձևավորելու տեսքով:

Այնպես որ գործող իշխանության «թևավորվելը» ժամանակի հարց է ու անհնարին բան չէ: Կարևորը, որ այն ոտքերին չխանգարի, և ոչ միայն ոտքերին, բնականաբար:

Լրահոս
0