00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր գրանտներն ու աղմուկները երաշխավորված են. բայց մարմնի ոչ անձնական մասեր կա՞ն

© Photo : Screenshot / Youtube / Live NewsАктивисты сорвали обсуждение книги "Мое тело - личное" (4 мая 2019). Еревaн
Активисты сорвали обсуждение книги Мое тело - личное (4 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն մի երեք օր է, ինչ «բանուգործի» փոխարեն Facebook-ում հաշիվ ունեցող հայրենակիցների մի տպավորիչ բազմություն ընկղմվել է «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի, տեղի չունեցած կամ տապալված «Իմ մարմինն անձնական է» պատկերավոր գրքույկի ներկայացման, դրան հաջորդած արձագանքների շուրջ ծավալված քննարկումների ու կրքերի հորձանուտը:

Ի՞նչ է կատարվել մեծ հաշվով:

Մի հասարակական կազմակերպություն (ՀԿ), տվյալ դեպքում՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» հրապարակել է մի գրքույկ, որն, ըստ իրենց, նպատակաուղղված է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները կանխարգելելուն: Գրքույկը նախատեսված է երեխաների և նրանց ծնողների համար: Շարադրանքի համահեղինակը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց (ԼԳԲՏ)  իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող, հանրությանն արդեն հայտնի Լարա Ահարոնյանն է: Գրքույկում նշվում է, որ այն ստեղծողները ոգեշնչված են եղել Լինդա Վալվուրդ Ջիռառդի համանուն գրքից:

Насилие - Sputnik Արմենիա
Հատուկ պայմաններով կացարաններ` ընտանեկան բռնություն ենթարկվածների համար

Ինչպես կարելի հասկանալ այն հանգամանքից, որ գրքույկի պատկերազարդումը արված է այն գունավորելու համար, գրքույկը նախատեսված է ընդհանրապես փոքրերի, ասենք, դեռ կարդալ-գրել չիմացող 3-5, ասենք նաև՝ 6 տարեկան մանուկների համար: Դե, որ ծնողները կարդան իրենց համար, երեխաներն էլ համ լսեն, համ ներկեն:

Մի մատ երեխաների աչքերն այդ կերպ «բացելու» նման՝ գրքույկային դրսևորումը  մի խումբ հայրենակիցներ, ինչպես ասենք, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, ավանդական արժեքների պահպանման ջատագով այլ համախոհներ  գնահատելով որպես այլասերում սերմանելու փորձ, եկել էին նշված գրախանութ-սրճարան:

Թվում էր, որ կարող է քննարկում ծավալվել: Բայց մի քանի հարցը բավարար էր, որպեսզի «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ներկայացուցիչը դադարեցնի միջոցառումը, հետո հավաքեցին գրքույկները, որից հետո գրքույկի կողմնակիցների համար անցանկալի «հյուրերը» սկսեցին անհատապես ամոթանք տալ, ապա անցան «ամոթ-ամոթ» վանկարկումների:

Ըստ էության, տապալվեց գրքույկի ներկայացումը: Հիշյալ ՀԿ-ից բողոքներ եղան ոստիկանությանը, ամոթանք տվողներին կամ նրանցից մեկ-երկուսին «հրավիրեցին» ոստիկանություն, սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ում գրառմամբ դատապարտեց գրքույկի ներկայացման տապալումն ու պաշտպանեց այդ գրքույկը, իսկ այսօր արդեն ասուլիս տվեց, նախօրեին ՀՀ ՄԻՊ-ը արտահայտվեց միջադեպի վերաբերյալ…

Սկզբունքորեն, բոլորը կարող են ինչ-որ տեղ գոհ լինել:

Մեր այն հայրենակիցները, որոնք այդ ամենի մեջ այլասերվածության քարոզ էին տեսնում, որոշակի իմաստով հասան իրենց նպատակին, տապալեցին այդ գրքույկի պրեզենտացինան:

Հիմնականում օտարերկրյա գրանտների ֆինանսական սնուցմամբ գործող, նաև այդ հաշվարկով ժամանակին սնկի պես աճած մի շարք «սպեցիֆիկ» ՀԿ-ներ  կարող են է՛լ ավելի գոհ լինել, քանզի ի դեմս այդ միջադեպի, ձեռք բերեցին նոր գրանտավորման հայտերով դիմելու համար անհրաժեշտ հիմնավորումներ, թե՝ տեսեք, Հայաստանում ոնց են վերաբերվում խեղճ իրավապաշտպաններին ու ՀԿ-ական գործիչներին: Մի խոսքով, գիտեք:

Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա
ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ

Ընդհանուր առմամբ կասկածելի, այդ թվում՝ կասկածելի հայերենով շարադրված կամ վերաշարադրված գրքույկի հեղինակներն ու այն ներկայացնողներն էլ շատ ավելի գոհ կլինեն, քանի որ նրանք նման լայն գովազդի մասին անգամ երազել չէին կարող, չնայած սոցհարցերի նախարարի նման պաշտպան ունենալուն և նախարարությանը գործընկեր-կազմակերպություն լինելուն: Չնայած անգամ այն բանին, որ գրքույկի համահեղինակը, կրկնենք, իշխող ուժի հիմնական կուսակցության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Առանց միջադեպի նրանք իրենց կասկածելի գրքույկի ներկայացումը յուրայիններով կանեին, գրանտային հաշվետվություններ կտային և վերջ:

Վերջապես, կարող են գոհ լինել բոլոր այն շրջանակները, որոնք խնդիր ունեն հասարակական-քաղաքական օրակարգը հագեցնել այսօրինակ աղմկոտ, այսպես ասած՝ «թամաշայի ապահովման» ծառայող թեմաներով ու «քննարկումներով», փոխադարձ վիրավորանքներով ուղեկցվող սոցցանցային վրատվոցիներով ու լեզվակռիվներով:

Կարճ ասած, «պարում են բոլորը»: Եվ հետագա գրանտներն են ապահովված, և աղմուկները:

Ինչ վերաբերում է գրքույկին, հատկապես այն 3-6 տարեկան երեխաներին ու նրանց ծնողներին հրամցնելուն, ապա անկեղծորեն չեմ կարծում, թե կարող է գտնվել որևէ կշռադատող հայ ու հայաստանցի ծնող, որ ծանոթանալով դրա բովանդակությանը, այդ հրատարակվածքը տա իր երեխային:

Ինձ հենց սկզբից այս նախադասությունը, ինչպես ասվում է նման դեպքերում՝ տապալեց: Ահավասիկ. «Մայրիկն ասում է, որ մարմնի այն մասերը, որոնք գտնվում են լողազգեստի տակ, մարմնի անձնական մասերն են՝ կրծքերը, սեռական օրգաններն ու հետույքը»:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ խոսքը 3-6 տարեկան մանչուկների մասին է, որոնք արբունքի տարիքի հասնելուն դեռ տարիներ ունեն անցնելու, կարճ ասած՝ դեռ սեռահասուն էլ չեն, որպեսզի, ասենք, կրծքեր ունենան:

Երեխաները, որոնց օրգանիզմը սահուն աճի փուլում է, ունենում են կրծքավանդակ, սա ձեզ կբացատրի բժշկական ուսումնարանի ցանկացած ուսանող, ի լրումն, նշելով, թե որ տարիքում են ի հայտ գալիս գրքույկը շարադրողների նկատի ունեցած կրծքերը: Բայց դա էլ մի կողմ: Ի՞նչ ասել է՝ «մարմնի անձնական մասեր»: Այսինքն, ըստ գրքույկի, հետույքը (նստատեղը, տուտուզը, եթե կուզեք) մարմնի անձնական մաս է, որին դիպչել չի կարելի, իսկ ասենք՝ գլուխը, ձեռքերը, ոտքերը, չգիտեմ՝ ականջները մարմնի ոչ անձնակա՞ն մասեր են:

Школа  - Sputnik Արմենիա
Դպրոցներում կսահմանափակեն համացանցը. որոշ կայքեր կարգելափակվեն

Այդպես էլ ուզում ես ասել. իսկ կլինի՞, որ զանազան լուսանցքային խմբերի իրավունքների պաշտպաններն ու նրանց հովանավորներն իրենց մարմնի ոչ անձնական մասերը, այն է՝ քթներ չխոթեն ամեն տեղ, օրինակ, ընտանեկան դաստիարակության ու մեր ավանդույթների ու արժեքների արանքը:

Կամ գրքույկի հեղինակներն ինչպե՞ս են պատկերացնում որևէ հայկական ընտանիք, որտեղ ծնողները 3-4 տարեկան երեխայի սենյակ դուռը ծեծելով (բախելով էլ չէ՝ ծեծելով), թույլտվություն ստանալով են մտնում: Այսինքն, ո՞վ է, էլի այդ հեղինակ-համահեղինակներին հուշել, թե 3-4 կամ թեկուզ 6 տարեկան երեխային կարելի է մանկական սենյակում, փակ դռան ետևում թողնել մենակ ու առանց ծնողի հսկողության: Ո՞ր խելոքի մտքով է նման բան անցել:

Հարց. պե՞տք է պայքարել երեխաների նկատմամբ բռնությունների, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների դեմ: Միարժեքորեն պե՛տք է, որքան էլ համարենք, որ մեր վիճակագրական տվյալները «զարգացած» ու մեզ խելք սովորեցնող ու դրա համար գրանտներ տվող երկրներում առկա պատկերից վատը չեն:

Պե՞տք է, որ ծնողները կամ խնամակալները երեխաներին օգնեն, որ որոշակի պատկերացում ունենան իրենց մարմնի, ամոթալիքների, օտարների ու ընդհանրապես, այլ անձանց հետ հաղորդակցվելու վերաբերյալ:  Պե՛տք է:

Բայց մենք, փառք Աստծո, պետություն ունենք, ու պետական համապատասխան ինստիտուտներ, ասենք՝ կրթության նախարարություն, որը կարող է զբաղվել նաև նման հարցերով: Եվ թող զբաղվեն վստահելի մարդիկ, ազգային արժեքների, հանրային բարոյականության  նկատմամբ հարգանք ունեցող մասնագետներ, պրոֆեսիոնալ մանկավարժներ, բժիշկներ ու հոգեբաններ: 

Нелли Дурян - Sputnik Արմենիա
Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են. Դուրյան

Ըստ որում, ներկայացվածի նման գրքույկների տարածման նկատմամբ որոշակի մասնագիտական հսկողություն էլ պետք է լինի՝ պետական համապատասխան կառույցի հավանությունը, առանց որի նման նյութերի տարածումը չպիտի խրախուսվի: Հա, էլի ազատ է՝ չես ուզում, մի գնիր, բայց նույնիսկ գովաբանված դեմոկրատիայի երկրներում շատ զգայուն են այն հարցերում, որոնք վերաբերվում են հանրային բարոյականության խնդիրներին ու՝ եռակի ուշադիր են  երեխաներին հրամցվող տպագիր, պատկերային, տեսաշարժային ու այլև գիտակրթական նյութերի նկատմամբ:

Իսկ այսպես. «սեռական դաստիարակության» (իբրև թե) գրքույկային նկարագրումներով մանկան անմեղ, դեռ երևակայության ու իրականության միախառնվածքից կազմված աշխարհ ներխուժելով, սատանան գիտե, թե ինչ անդառնալի ավերածություններ է հնարավոր գործել: Ասում են, թե՝ իրենք բարի մտադրություններ ունեն: Բայց նաև ասված է, որ դեպի դժոխք տանող ճանապարհի հիմնական շինանյութը «բարի մտադրություններ» կոչվող սալաքարերն են:

Լրահոս
0