00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն հայ «ցեխավիկը» համարձակվեց դեմ գնալ արյունարբու չեչենական ավազակախմբի պարագլուխներին

© Sputnik / Игорь Носов / Անցնել մեդիապահոցСодрудники милиции на Пушкинской площади в Москве (1989 год).
Содрудники милиции на Пушкинской площади в Москве (1989 год). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատմություն այն մասին, թե ինչպես չեչենական ավազակախմբի պարագլուխները, որ առանց աջուձախ նայելու «փրթում-թափում» էին, սայթաքեցին հայազգի կոոպերատորի պատրաստած «նրբերշիկի» վրա:

ԵՐԵՎԱՆ, 15 Մայիս — Sputnik. Հանցաշխարհի պատմությամբ հետաքրքրվողները լսած կլինեն, որ Մոսկվայի մի մեծ մասը «հսկում» էր հիմնականում չեչեններից կազմված «Լազանյան» ավազակախումբը: Բայց քչերը գիտեն, որ այդ ավազակախմբի պարագլուխներին «հանցանքի վրա» բռնելու գործում էական դեր է խաղացել հայազգի մի գործարար, որ համարձակվել է դեմ գնալ վկաներին, չմուծվողներին, մրցակիցներին անողոքաբար փրթող չեչենական խմբավորմանը:

Արյունոտ «Լազանիա»…

Իտալական խոհանոցի սիրահարները գիտեն, թե ինչ է լազանիան, գնահատում են այդ ուտեստի նրբերանգներն ու համը: Սակայն այս անդրադարձը բոլորովին այլ «խոհանոցի» մասին է, որտեղ գերիշխում են բռնությունը, սպանությունները, շորթումներն ու նմանօրինակ այլ ծանր հանցագործությունները:

Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
Քրեական հեղինակություն Գուլին մարտահրավեր է նետել Ասատրյանին

Ճիշտ է, որոշակի իմաստով խոհարարության հետ կապ կա. Չեչենական ավազակախմբի հավաքատեղին, եթե կուզեք՝ «շտաբը» 1989-90 թվականներին Մոսկվայի կենտրոնական մասում գտնվող «Լազանիա» ռեստորանն էր: Ցանկության դեպքում կարելի է նաև իտալական, ավելի կոնկրետ՝ սիցիլիական մաֆիայի հետ էլ որոշ զուգահեռներ գտնել, բայց դա թողնենք հանցաշխարհագետներին:

Հենց հիշյալ ռեստորանի անվանումից ելնելով` մի տևական շրջան Մոսկվայում ու ոչ միայն, հատկապես՝ գործարարների շրջանում ահուսարսափ տարածող չեչենական ավազակախումբն ընդունված է կոչել «Լազանիա» ԿՀԽ (կազմակերպված հանցավոր խմբավորում): 

Կայուն ավազակախումբ ձևավորողները և այն գլխավորողները համարվում են երկուսը՝ Խոջա-Ահմեդ Նուխաևը («Խոջա») և Մովլադի Ատլանգերիևը («Ռուսլան»): Արդեն 1989 թվականի դրությամբ նրանք «նստած-ելած» էին, այսինքն՝ քրեական որոշակի փորձ ու «պատմություն» ունեին և իրենց շուրջն էին համախմբել նաև մոտ 40-50 «մարտիկների»:

Հանցավոր աշխարհում իրենց դիրքերն ուժեղացնելու համար, որպես խմբի համակարգողներ ներգրավեցին ազդեցիկ «օրենքով գողերի», ի դեմս Թենգիզ Մարիանոշվիլու և «Շռամ Գենա» մականունով Գենադի Լոբժանիձեին: Խմբի մեջ ներգրավվեց նաև պետավտոտեսչության նախկին աշխատակից Մաքսիմ Լազովսկին («Կաղ»):

Այս խմբավորման մասին, կարելի է ասել, հատորներով հրապարակումներ կան: Հետաքրքիր է, որ այս խմբավորումը որոշակիորեն խրախուսվում էր խորհրդային հատուկ ծառայությունների կողմից՝ մյուս բոլորին միավորելու և այդպիսով ընդհանուր վերահսկելի դարձնելու հաշվարկով: Էլի շատ բաներ կարելի է ասել, բայց մենք կբավարարվենք նշելով, որ 1989-90 թվականներին, ընդամենը 1 տարվա ընթացքում չեչենական «Լազանյան» ԿՀԽ-ն դարձավ Մոսկվայի ամենից ազդեցիկ ավազակախմբերից մեկը: Այս ավազակախումբը վերահսկում էր գրեթե ամբողջ ավտոշուկան, վալյուտային «Բերյոզկա» խանութների ցանցը, Մոսկվայի 5 շրջանի բոլոր առևտրային ձեռնարկությունները, հյուրանոցների մեծ մասը, լցակայաններ, սաղմնային վիճակում գտնվող խաղատնային բիզնեսը, ռեստորաններ, Տիմիրզյաևյան շրջանի առևտրային կետերը, կոոպերատիվ վրանները, Հանգստի ու մշակույթի կենտրոնական զբոսայգու ատրակցիոնները և այլն, և այլն:

Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
Ուզու՞մ ես օրենքով գող լինել. եղի՛ր, բայց միայն բանտում. ի՞նչ պետք է ընդօրինակեն Երևանում

Այդ ընթացքում չեչենական ավազակախումբն առնվազն 20 խոշոր ընդհարում է ունեցել մոսկովյան և մերձմոսկովյան «սլավոնական» հանցավոր խմբավորումների հետ, մեծ մասը՝ արյունահեղ հետևանքներով, սպանվածներով ու տասնյակ վիրավորներով:

…Եվ հայկական «երշիկ»

Փաստը մնում է փաստ, որ ահա այս սարսափազդու, երկար-բարակ խոսքուզրույցի ետևից չընկնող ու ձեռքը դանակին գցող ավազակախմբի պարագլուխները բռնվեցին հայազգի գործարար, երշիկի կոոպերատիվ արտադրամաս ունեցող Դաշչյանից (անունը և այլ տվյալներ չեն նշվում) այդ պահին դեռ կշիռ ունեցող մոտ 50 հազար խորհրդային ռուբլի շորթելու «գործի» վրա:

Առհասարակ, հանելուկ է, թե «ցեխավիկից» գումար շորթելու և նրան հետագայում պարբերաբար մուծման տակ դնելու «գործողությունն» ինչու էին հենց ավազակախմբի պարագլուխներն իրականացնում: Առավել ևս, որ նրանք այդ ժամանակ արդեն բավարար թվով կատարողներ ունեին: Հնարավոր է` դրանում դեր է խաղացել այն, որ Դաշչյանը ոչ թե Մոսկվայում էր ապրում և աշխատում, այլ մերձմոսկովյան քաղաքներից մեկում: Իսկ արդեն լիարժեք անպատժելիության զգացողությամբ համակված չեչենական ավազակախմբի պարագլուխներն էլ, «քաղաքից դուրս» գնալով, ուտել-խմելուց հետո, երևի ցանկացել են ձեռքի հետ մի յուղոտ պատառ էլ Մերձմոսկվայում ճանկել, ավել փողը փոր չի ծակի տարբերակով, թերևս: Մանավանդ, որ Դաշչյանն էլ ընտանիքատեր, թոռատեր ունևոր հայ մարդ էր: Նրան ահաբեկելը թեթև ու հեշտ գործ է թվացել:

Սկզբում դեպքերը հենց այդ սցենարով էլ զարգացել են:

Молодые люди во время очередного рейда. - Sputnik Արմենիա
«Գողերի» հարաբերությունների մանրամասները. Դաթո Պանկիսկուն սպանել է հայ «օրենքով գողը»

Նուխաևը՝ «Խոջան» ու «Շռամ Գենան»՝ Լոբժանիձեն, ճերմակ «Վոլգայով» մոտեցել են Դաշչյանին, առաջարկել նստել մեքենան, որտեղ հասկացրել են, որ իրեն հետևում են, գիտեն, որ ընտանիքասեր մարդ է, և եթե ցանկանում է մերձավորներին ողջ առողջ տեսնել, կնոջից, թոռներից չզրկվել, պետք է մուծվի: Ասել են՝ հետաքրքրվի, կիմանաս ով ենք, ինչացու ենք ու որ քեզ խելոք պահես, լավ կլինի, ոչ մեկը չի տուժի:

Դաշչյանը հետաքրքրվել է: Մոսկվայաբնակ ծանոթները հուշել են, որ ավելի լավ է՝ «մուծվել»: Բայց կոոպերատիվ երշիկ արտադրող հայազգի տնօրենը որոշել է յուրովի գործել: Նա, ամեն դեպքում, դիմել է իրավապահ մարմիններին:

Սակայն նախքան այդ, որպես «առաջին վճարում», 20 հազար ռուբլի է տարել ու հիշատակված ռեստորան-շտաբում՝ «Լազանիայում», փոխանցել  սպիավոր Գենային: Նա այդտեղ հասկացել է, որ իրեն դիմողները  շարքային ավազակներ չեն, այլ պարագլուխներ:

Դեպքերի հետագա ընթացքը ծավալվել է ռուսական արտադրության կրիմինալ սերիալների սյուժետային գծին համապատասխան: Դաշչյանը տրտնջացել է, թե միանգամից չի կարող գումարի մնացած մասն էլ տալ, որ լավ կլիներ չեչենները «գին իջնեին», որ իրեն էլ ուրիշներն են պարտք: Դե գիտեք՝ ավանդական «լացերի» սխեմայով:

Չեչենական ավազակախումբը որոշել է գործարարի ծանոթից «ստանալ» նրա պարտքը: Ստացել է, ըստ որում, նաև՝ բնամթերքով՝ ադամանդակուռ զարդով, բայց դա էլ բավարար չեն համարել և, մտածելով որ հայ երշիկագործը վերջնականապես իրենց ճանկերում է, էլի են գումար պահանջել: Անգամ Դաշչյանի կինը հարկադրված է եղել արագ վերադառնալ Հայաստան, ծանոթ-հարազատներից գումար վերցնել, որ չեչեն շորթողների «հաշիվը փակեն»:

Եվ մինչ տիկին Դաշչյանը հարազատների շրջանում յուրօրինակ հանգանակություն էր անում, ընտանիքի ղեկավարն արդեն խորհրդային  հատուկ և իրավապահ ծառայությունների հետ կապ էր հաստատում:

Հենց վերջին «փայաբաժինը» մուծելուց հետո էլ, մի գեղեցիկ կիրակնօրյա առավոտ, Մոսկվայի քրեական հետախուզության (ՄՈՒՌ) աշխատակիցները և Միլիցիայի հատուկ նշանակության կալանման խումբը, ի դեպ, առանց մի կրակոցի, «փակել» են, պարզ ասած՝ բռնել են «Խոջային» (Նուխաև), «Ռուսլանին» (Ատլանգերիև) և «Շռամ Գենային» (Լոբժանիձե):

Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
Հավաք Երևանում, Դեդ Հասանի թոռը և ամենահին «օրենքով գողը»․ Հայաստանի գողական աշխարհը

Պատմությունն, իհարկե, դրանով չի ավարտվել: Դատավարություն, իհարկե, եղել է: Այն ժամանակվա ազդեցիկ տարբեր չեչենական ղեկավարներ ինչպես կարողացել՝ միջամտել են ընթացքին, տուժող Դաշչյանին կաշառելու փորձեր էլ են արվել, բայց նա արդեն գտնվում էր հատուկ ծառայություններ հսկողության տակ, հասկանալի է՝ ընտանիքի անդամները ևս: Անգամ չեչենական մի ղեկավար պաշտոնական գրություն է հաստատել, թե հիշյալ եռյակը «դեպքի օրը» Գրոզնիում է եղել: Բայց ամեն դեպքում  ամեն մեկին, ինչպես ասվում է՝ 8 տարի «տվել» են:

Ահա այդպես չեչենական ավազակախմբի պարագլուխները, որ առանց աջուձախ նայելու «փրթում-թափում» էին, սայթաքեցին հայազգի կոոպերատորի պատրաստած «նրբերշիկի» վրա:

Ճիշտ է, հետագայում ոչ Նուխաևը, ոչ էլ Ատլանգերիևը առանձնապես «չնստեցին»: Շատ ավելի արագ հայտնվեցին ազատության մեջ, նույնիսկ ավելի արագ, քան Միությունը փլուզվեց: Հետագայում Նուխաևը Չեչնիայի անջատողական ղեկավարներին էր աջակցում, կազմակերպում նրանց օտարերկրյա այցերը, Ատլանգերիևը նաև չեչենական պատերազմի մեջ էր ներգրավվել: Բայց դա այլ պատմություն է:

Եվ այդ այլ պատմության մեջ, օրինակ` նույն Նուխաևը բավականին կապված է եղել ադրբեջանական ղեկավար շրջանակների հետ, այնտեղ տնտեսական հետաքրքրություններ է ունեցել, գնացել-եկել է, Թուրքիայում է «գործեր» դրել: Համարվում է, որ «Լազանյան» խմբավորումը վերացել է կամ տրանսֆորմացվել այլ խմբավորումների: Սակայն հանցաշխարհի ժամանակագրություն վարողներից շատերն այլ կարծիքի ունեն և չեչենական այս խմբավորման հետ են կապում մի շարք ծանր հանցագործություններ, պատվիրված սպանություններ, այդ թվում՝ լրագրողներ Օլգա Պոլիտկովսկայայի,  Պոլ Խլեբնիկովի սպանությունները:

Լրահոս
0