00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավաք Երևանում, Դեդ Հասանի թոռը և ամենահին «օրենքով գողը»․ Հայաստանի գողական աշխարհը

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցТюремная наколка на руках
Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրենքով գողը յուրահատուկ ֆենոմեն է, որը գործում է առավելապես նախկին ԽՍՀՄ երկրներում։ Այն հանցագործների գերագույն կաստա է, որտեղ գտնվողներն ապրում են իրենց փակ աշխարհում, սեփական, մյուսների համար ոչ միշտ հասկանալի օրենքներով։

Հունիսի 2-ին Մոսկվայում ձերբակալվել է Իլգար Ալիևի սպանության մեջ կասկածվող, քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը՝ նույն ինքը Դեդ Հասանը։

Երևանում մի քանի օր առաջ ոստիկանները ցրել էին օրենքով գողերի հավաքը։ Ուժային գերատեսչության մայիսի 31-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ գողերին խորհուրդ են տալիս այսուհետ զերծ մնալ նման միջոցառումների անցկացումից։ Ավելի ուշ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ հավաքի նախօրեն իրավապահ մարմինները Դեդ Հասանի թոռանը՝ Իրակլիին, ստիպել են լքել Հայաստանը:

Вход в правительственное здание (18 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Վանոյի ժամանակները» վերադառնում են. օրենքով գողերը լքում են Հայաստանը. «Ժողովուրդ»

Դեռ պետք է պարզել, թե ինչպես են կապված այդ իրադարձությունները։ Իսկ մինչ այդ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչպիսին է այսօր գողական աշխարհը Հայաստանում և ինչ է այն իրենից ներկայացնում։

Վերջինը Մոհիկանը և նրա հետնորդները

Հայաստանում հիմա կան 10-12 օրենքով գողեր, Sputnik Արմենիային գաղտնիության պայմանով պատմեց երկրի իրավապահ մարմինների վետերանը։ Նա կարծում է, որ օրենքով գողերի ավագ սերունդը գրեթե ամբողջությամբ հեռացել է ասպարեզից։ Այդ սերնդի միակ ողջ ներկայացուցիչը Վանիկն է (Վանիկ Տեր-Պողոսյանը)։ Նա 82 տարեկան է։

«Վանիկը լուրջ մարդ է, բայց նա ծեր է, և առողջությունն էլ այն չէ։ Վանիկը փորձում է ոչ մի բանի չմիջամտել, զբաղված է իր գործերով։ Նա բենզինի ոչ մեծ բիզնես ունի, դրանով էլ ապրում է», — պատմում է մեր զրուցակիցը։

«Մի ժամանակ «հին գվարդիան» ներկայացրել են Վզգոն (Վազգեն Ներսիսյանը), Կնդոն (Մաելս Մկրտչյանը), Լենինականցի Ասոն (Ասատուր Պետրոսյանը), Խոյը (Ռաֆիկ Խոյեցյանը), Գիժ Կառլենը (Կառլեն Թովմասյան) և ուրիշներ։ Նրանք արդեն չկան, մահացել են հիվանդություններից կամ ծերությունից։ Դրանով Հայաստանը տարբերվում է մյուս հետխորհրդային երկրներից։ Այնտեղ գողերը հազվադեպ են այն աշխարհ գնում իրենց մահով», — պատմում է աղբյուրը։

Ինչ վերաբերում է Հայաստանում այսօր ակտիվ գործող օրենքով գողերին, մեր զրուցակիցը նշեց Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան), Լենինականցի Սուրոյին (Սուրեն Ավետիսյան), Լենինականցի Զապին (Անդրանիկ Սաղոյան), Մանեթի տղա Սաքոյին (Սամվել Հարությունյան), Աֆոյին (Ռաֆայել Խոյեցյան), Ժիրոյին (Ժիրայր Բրուտյան), Ալոյին (Ալեքսանդր Մակարյան), Կոնչոյին (Նորայր Փիլոյան)։

«Եվս մի քանիսը կան, բայց նրանց մասին վերջին տարիներին քիչ է խոսվում։ Հիմնականում գողերի հավաքներին մասնակցում է այս ցուցակից ինչ-որ մեկը», — ասաց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ վերոհիշյալ մարդկացից ոչ բոլորն են տվյալ պահին գտնվում Հայաստանում։ Օրինակ՝ Լենինականցի Զապը գտնվում է Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև։

«Չեխիայում Զապին ձերբակալելու հրամանագիր կա, դա բարդացնում է նրա կյանքը։ Նա չի շտապում Հայաստան վերադառնալ, քանի որ կարող է բախվել լուրջ խնդիրների հետ մայրաքաղաքի մթերային շուկաներից մեկի համար պայքարում», — ասաց նա։

Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
Գողական պատերազմներ. Էդիկ Ասատրյանը մարտահրավեր է նետե՞լ Շաքրո Մոլոդոյին

Հայաստանում օրենքով գողերը չեն խառնվում քաղաքականությանը, մեծ բիզնեսին չեն մասնակցում, պնդում է ոստիկանության վետերանը։ Նրանք փոքր բիզնես են անում հիմնականում դա գազն է, բենզինը, ոսկերչական զարդերը։

«Նախկինում ամեն ինչ ուրիշ էր։ Դեռ 10-15 տարի առաջ Հայաստանում քրեական աշխարհը կարող էր հարցեր լուծել։ Բայց այդ ամենն ավարտվել է 2000-ականների վերջին Արմեն Կանևսկոյի մահից հետո», — ասաց աղբյուրը։

Արմեն Կանևսկոյը (Արմեն Հարությունյան) եղել է հետխորհրդային տարածքի ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը։ Նա ծնվել է Երևանում, բայց մեծացել է Կրասնոդարի երկրամասի Կանևսկայա գյուղում, այստեղից էլ մականունը։ 26 տարեկանում նրան թագադրել է Դեդ Հասանը և դարձրել իր ներկայացուցիչը Կրասնոդարի երկրամասում։ Կյանքի վերջին տարիներին Կանևսկոյն ապրել է Հայաստանում։

«Կանևսկոյը խոշոր կերպար է եղել։ Նա կարող էր ցանկացած մասշտաբի հավաք գումարել, դրան կարող էին ներկայանալ տասնյակ գողեր։ Նա ապրել է Թերջամ հյուրանոցում (Երևանի Սիլիկյան թաղամասում)։ Այնտեղ նրան այցելում էին քաղաքական գործիչներ, օլիգարխներ, շոու բիզնեսի աստղեր։ Գալիս էին ճամպրումներով, դնում սեղանին, խոնարհվում էին և հեռանում՝ իմանալով, որ եթե նրանց հաջողվել է հանդիպել նրան, ուրեմն խնդիրը կլուծվի», — ասում է մեր աղբյուրը։

Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
Վրաստանի «օրենքով գողերը» կարող են հաստատվել Հայաստանում. ահազանգ վրացի փորձագետներից

Նրա խոսքով՝ ասենք՝ Օշականցի Գևորիկը, Զապը կամ Սուրո կարող են «հարցեր լուծել» արտասահմանում, դիմել Ռուսաստանի գողերին, բայց տեղի մակարդակում նրանց ձեռքերը կապված են։ Ոստիկանությունը հսկում է նրանց։

«Երբեմն նրանց խնդրանքով դիմում են քաղաքացիները՝ պարտատերից փողը հետ վերցնելու համար։ Գողը հարցը լուծում է, իսկ փողի մի մասը պահում է իրեն, ահա և վերջ», — պատմեց աղբյուրը։

Ինչ վերաբերում է մնացած գողերին, նրանք առաջնորդ չունեն, համախմբված չեն։ Ընդհանուր գումար չունեն, փորձում են չմտնել քրեական աշխարհ, կարծում է նա։

«Ռուսաստանում պատժում են գողական աշխարհում «հասկացությունները» արհամարհելու համար։ Իսկ այստեղ, եթե չկան գողական հասկացություններով շատ լուրջ արարքներ, ապա կեսմիլիոն «ֆրանկլինով» մարդուն կարող են գող հայտարարել, թեև նա անգամ քննչական մեկուսարանում ոչ մի անգամ չի եղել։ Նրանցից մի քանիսը մեկնում են Ռուսաստան, որտեղ կամ միանում են խոշոր ալիքներին կամ, հաջողության չհասնելով, վերադառնում են տուն», — պատմեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին շրջանում չեն լինում խոշոր հավաքներ, որտեղ կլուծվեին ինչ-որ գլոբալ հարցեր։ Այստեղ մեծ փողեր չկան, այս երկիրը խաղաղ «նավահանգիստ» է։ Միաժամանակ ԱԱԾ-ը և ոստիկանությունը ձեռքը պահում են զարկերակի վրա, այստեղ ոչ ոքի թույլ չեն ցուցադրաբար գալ երկիր։

Լրահոս
0