ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում վարորդների վեճն ավարտվել է կրակոցով:
Նախնական վարկածով՝ երթևեկության ընթացքում երկու վարորդ երթևեկության հետ կապված հարցերով վիճել են իրար հետ:
Նրանք փողոցում գտնվող անձանց ներկայությամբ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել իրար հասցեին:
Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել մյուսի ուղղությամբ ու մեքենայով փախել:
Հավաքված անձինք օգնության են հասել տուժածին ու ահազանգել 1-03:
Շտապօգնություն խումբը տղամարդուն տեղափոխել է, ամենայն հավանականությամբ, մոտակա հիվանդանոցներից մեկը: Իրավապահները պարզում են կրակողի ինքնությունը, նաև ինչ մակնիշի մեքենայով է նա եղել: