00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են քննարկել Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները

© Sputnik / David GalstyanВстреча премьер-министров Армении и Люксембурга Никола Пашиняна и Ксавье Беттеля (13 мая 2019). Люксембург
Встреча премьер-министров Армении и Люксембурга Никола Пашиняна и Ксавье Беттеля (13 мая 2019). Люксембург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի վարչապետին` քաղաքական առումով Հայաստանին աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Կարող եմ ասել` ֆոնը շատ դրական է, կա փոխըմբռնում 2 վարչապետների միջև։

Այս մասին այսօր Լյուքսեմբուրգում վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քսավյե Բեթելի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Встреча премьер-министров Армении и Люксембурга Никола Пашиняна и Ксавье Беттеля (13 мая 2019). Люксембург - Sputnik Արմենիա
Լյուքսեմբուրգի վարչապետը հայերենով դժվարությամբ արտասանեց «շնորհակալություն» բառը

«Հանդիպմանը քննարկվեց համագործակցության լայն շրջանակ, նաև` տնտեսական, խոսք գնաց բիզնես ֆորումների կազմակերպման, կրթության ոլորտում համագործակցության մասին։ Լյուքսեմբուրգի վարչապետը պատրաստակամություն հայտնեց ընդունել մեր ուսանողներին տարբեր բուհերից»,–տեղեկացրեց Կարապետյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի վարչապետին` քաղաքական առումով Հայաստանին աջակցելու համար, մասնավորապես` անցած ամառ արդեն Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրել է Հայաստան–ԵՄ համաձայնագիրը, իսկ 2 տարի առաջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելին հրավիրել է մասնակցելու այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին։

Նշենք, որ այսօր Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել։

Նշենք նաև, որ վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։

Լրահոս
0