00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. մայիսի 13

© SputnikՄայիսի 13
Մայիսի 13 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ նշանավոր իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 13 ամսաթվի տակ, ովքեր են ծնվել կամ ովքեր մահացել, ամբողջը` Sputnik Արմենիայի այս սյունակում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Օրն, իհարկե, հարուստ է պատմության ընթացքում կատարված ամենատարբեր իրադարձություններով: Ասենք, օրինակ, հայտնի է, որ 1930 թվականի մայիսի 30-ին սպանվել է վերջին պարկավոր գայլը՝ շնակերպ գիշատիչ, որի տարածման շրջանը, ինչպես դժվար չէ կռահել պարկավորությունից, հիմնականում եղել է Ավստրալիան: Ճիշտ է` համացանցում կա տեսանյութ, որտեղ պատկերված է 1933-ին կենդանաբանական այգում պահվող պարկավոր գայլ: Բայց փաստն այն է, որ այս տեսակը վերացել է, ինչպես ասենք շատ այլ կենդանատեսակներ, որոնց սակայն հատուկ օրով նշելու պատվին երևի միայն կենդանաբաններն ու բնապահպաններն են արժանացնում: Բայց չշեղվենք:

 Ереванский зоопарк (30 октября 2018) - Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ

Մայիսի 13-ը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի օրն է: Հասկանալի է, որ օրը հատուկ է ընտրված. 1783 թվականի  մայիսի 13-ին (հին տոմարով՝ 2-ին) փոխծովակալ Կլոկաչևի գլխավորած 11 նավերի տորմիղը մուտք գործեց Ախտիար ծովախորշ: Այն ժամանակ այդպես էր կոչվում Սևաստոպոլ հերոս-քաղաքի ծովախորշը: Հետագայում տորմիղին ևս 17 ռուսական նավ միացավ և հենց այդ 28 նավերն էլ կազմեցին Եկատերինա Երկրորդի հրամանով ստեղծված Սևծովյան նավատորմի մարտական միջուկը: Նավատորմի հիմնական հենակայանը, ինչպես հայտնի է՝ Սևաստոպոլն է: Ի նշանավորումն հիշյալ պատմական եղելության, նոր ժամանակներում հենց մայիսի 13-ն է առանձնացվել որպես Ռուսաստանի Սևծովյան նավատորմի օր:

Ի դեպ, էլի «ծովային» փաստ, նույն 18-րդ դարի վերջին քառորդից. 1787 թվականին անգլիական Պորտսմուտ նավահանգստից ծով ելավ 11 նավից բաղկացած առաջին տորմիղը՝ որով 1400-ից ավելի վերաբնակներ փոխադրվեցին Ավստրալիա՝ այնտեղ գաղութ հիմնելու համար: Այս դեպքում գաղութ բառը իր մեկ այլ իմաստով էլ է գործածելի, քանզի նշված վերաբնակների ճնշող մեծամասնությունը տաժանակրության դատապարտված բռնավորներ էին:

Սևծովյան նավատորմ

Ավելի մոտ ժամանակներից արժե հիշեցնել 1981 թվականի ցնցող իրադարձության մասին, ինչպիսին կարող է լինել Հռոմի պապի մահափորձը: Այո, 1981 թվականի մայիսի 13-ին թուրք ահաբեկիչ, տխրահռչակ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության անդամ Մեհմեդ Ալի Աղջան մահափորձ կատարեց Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրոդի դեմ՝ (1920-2005, Հռոմի 264-րդ պապ՝ 1978-ից մինչև մահը) նպատակ ունենալով ատրճանակից արձակած կրակոցներով սպանել կաթոլիկ եկեղեցու քահանայեպետին ու Վատիկան պետության ղեկավարին. Նա, ի դեպ, համարվում է սլավոնական ծագում ունեցող, ազգությամբ լեհ առաջին պոնտիֆիկը: Հովհաննես-Պողոս Երկրորդը որովայնի շրջանում ծանր վիրավորվեց, իսկ թուրք ահաբեկիչը ձերբակալվեց: Հետագայում Հռոմի պապը ներեց նրան: Բայց դա արդեն այլ պատմություն է:

Ինչպես Հռոմի պապը հրեշ Էրդողանին ցույց տվեց ճշմարիտ ուղին

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր պատմությանը, ապա հայտնի է, որ 1907 թվականի մայիսի 13-ին Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը: Այդ օրվանից, կարելի է ասել, էլեկտրական «լույսը» Հայոց լիս աշխարհը մտավ:

Մեր ժողովրդի իրական ու ազնիվ բարեկամներից մեկի մասին: 1930 թվականի մայիսի 13-ին ընդհատվեց նորվեգացի բևեռախույզ, գիտնական և մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի երկրային ուղին (1861-1930):

Мэр Гюмри принял делегацию из Норвегии во главе с мэром Крагеро Йони Бликрайем (9 октября 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Բազմաթիվ երեխաների փրկած տատի հետքերով՝ Գյումրի. նորվեգացի ռեժիսորի հայկական արմատները

Հազիվ թե մեր ժողովրդի մեջ գտնվեն չափահաս, թեկուզ դպրոցական կրթություն ստացած մարդիկ, որ չիմանան, թե ով է Ֆրիտյոֆ Նանսենը և ինչով է արժանի հայ ժողովրդի հարգանքին ու երախտագիտությանը:

Սկսած 1924 թվականից Ֆրիտյոֆ Նանսենը զբաղվել է հայ փախստակնների հարցերով: Նա օգնել է բազմաթիվ գաղթականների, բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր», բացի այդ Նանսենն առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան վերադարձնելու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը (1925–29 թվականներին): Այդ նպատակով Նանսենն իր հանձնաժողովի հետ, անձամբ 1925 թվականի հունիսին ժամանել է Երևան, եղել է տարբեր շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները, մասնակցել Շիրկանալի (Շիրակի ջրանցքի) բացմանը։

Տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականության հայրենադարձման հարցում` Նանսենը, որ Ազգերի լիգայում Նորվեգիայի ներկայացուցիչն էր, ինքն է մարդասիրական ուղիներով հայթայթել անհրաժեշտ միջոցներ և տրամադրել 7 հազար հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման համար:

Ամենը չես թվարկի, իհարկե, բայց հավելենք, որ Նանսենը նաև գրել է հայերի ու Հայաստանի մասին. 1927-ին նորվեգերեն լույս են տեսել նրա «Հայաստանում» (նորվ.՝ Gjennem Armenia) ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն, «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդ» վերնագրերով:

Այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։

Լրահոս
0